Հետևյալ հղումով կարող եք տեսնել ուսումնասիրության արդյունքները
Շարունակում եմ «Սովորողը՝ուսումնասիրող» նախագիծով կատարած իմ աշխատանքի ներկայացումը: Այս անգամ ուսումնասիրել եմ 12-րդ դասարանցիների 18 բլոգ։ Բլոգները կրկին ծայրահեղ տարբեր էին, կային բլոգներ, որտեղ առարկայական բաժիններ կային և կային բլոգներ, որտեղ կար բլոգին ներկայացվող պահանջներից միայն մեկը: Չեմ ցանկանում անվանական նշումներ անել, քանի որ կցված հղումով ներկայացված է ուսումնասիրության արդյունքը, սակայն չեմ կարող նաև չառանձնացնել Միլենա Մկրտչյանի բլոգը, որը իմ ուսումնասիրած բլոգներից ամենակոկիկն ու հետաքրքիրն էր: Բլոգում կարելի էր գտնել բավականին շատ օգտակար տեղեկություններ, որն ինձ ստիպեց երկար ժամանակ անցկացնել բլոգում: Պետք է նշեմ, որ նախորդ ուսումնասիրության հետ համեմատած՝ տարբերությունները շատ չէին, կրկին բացակայում էին հղումները, լրացուցիչ կրթության, ֆլեշմոբների բաժինները, ցավոք, շատ բլոգներում չկային նույնիսկ առարկայական բաժինները: Չեմ խուսափում նշել, որ հետաքրքիր և օգտակար աշխատանք է, մեծ հաճույքով աշխատում եմ, սակայն ժամանակի բերումոմ դեռ այսքանն եմ ուսումնասիրել: