Այս ձգձգվող արձակուրդը․ ստեղծագործական աշխատանք

Շուտով կբոլորի 2 ամիսը, ինչ բոլորս մեկուսացված ենք մեր տներում: Չարաբաստիկ հիվանդության մասին տեղյակ էին բոլորը, բայց ոչ-ոք չէր կարող պատերացնել, որ այն կխլի մեզնից շատ ժամանակ, և կդառնա հազարավոր մարդկանց մահվան պատճառ։ Լրատվական նորություններին հետևելը, դարձել է մեր ընտանիքի առօրյայի մի մասը։ Արդեն այդքան սարսափազդու չեն վարակակիրների թվերը, որքան որ վարակի հետևանքով զոհերի թիվը։ Մեր ընտանիքը նույնպես հետևում է կանոններին՝ հնարավորինս մնալով տանը, չնայած կարոտում ենք մեր ընկերներին, հարազատներին և մեր չքնաղագեղ քաղաքը։ Մեկուսացման ընթացքում ժամանակը հետաքրքիր անցկացնելու համար դիտում եմ արտասահմանյան ֆիլմեր, զբաղվում դրանց վերլուծությամբ։ Հուսամ, որ այս ամենը կավարտվի հնարավորինս շուտ, և մենք կվերադառնանք մեր բնականոն կյանքին։

Խոսուն նկարներ. մի լուսանկարի պատմություն

Ամեն անգամ մեր ընտանեկան ալբոմը թերթելիս մայրիկս պատմում է որևէ լուսանկարի պատմություն: Եվ այդ պատմությունները դառնում են իսկական հուշագրություններ: Այդ լուսանկարներից մեկի մասին ուզում եմ պատմել: Մորական պապիկս ու տատիկս ծնվել են Թեհրանում:1946 թվականին նրանք շատ հայրենադարձների վերադարձել են հայրենիք` Հայաստան։ Այս լուսանկարը արվել է 1975 թվականին Հաղթանակի անվան  զբոսայգում։ Մայրս պատմում է, որ այն ժամանակ Հայաստան այցելողները անպայման լուսանկարվում էին Մայր Հայաստան հուշարձանի մոտ: Լուսանկարում ամենափոքրը  մայրս է՝ մեկ տարեկան հասակում։ Կինը, ով գրկել է մորս, տատիկս է՝ Մարիամը։ Գլխարկով տղամարդը պապիկս է՝ Թովմասը։ Տատիկիս կողքին կանգնածը կինը մայրիկիս հորաքույրն է՝ Ծաղիկը։ Հորաքրոջ կողքին նրա ամուսինն է՝ Երեմիան։ Նրանք նույնպես Թեհրանից էին և հյուր էին եկել` նշելու մայրիկիս մեկամյակը։ Շարքի վերջում կանգնած տղամարդը պապիս ավագ եղբայրն է՝ Սուքիասը։ Նրանցից միայն մայրս է մեզ հետ: Մորս պատմելով մեծ գերդաստան ենք ունեցել` բարի ավանդույթներով, հյուրընկալությամբ:

Փոշեկուլի պատմությունը

 Պատմության մեջ առաջին անգամ փոշին հավաքելու  մեքենան ստեղծվել է 19-րդ դարի վերջին:  Որպեսզի այն կառավարվեր, անհրաժեշտ էր երկու մեծ տղամարդկանց միջամտությունը, քանի որ նրանցից մեկը պետք փուքսը փչեր, իսկ մյուսը պետք է քաշ տար խողովակը: Սրա հետ մեկտեղ  փոշին չէր հավաքվում, փչում էր դեպի կողքերը: Այս գաղափարը որոշեց կատարելագործել ինժեներ Հյուբերտ Սեսիլ Բուտը 1901 թվականին: Նրա փոշեկուլը արդեն չէր փչում փոշին, այլ ներքաշում էր հատուկ փոշեհավաքիչ ֆիլտրի մեջ: Փոշեկուլի վակուումային պոմպի հզորությունը հինգ ձիաուժ էր  և աշխատում էր բենզինով: 
Առաջին օրինակը  բավականին ծանրաշարժ էր  և շատ աղմուկ էր բարձրացնում,  այդ պատճառով փոշեկուլը աշխատանքի ժամանակ, որպես կանոն, մնում էր դրսում,  պատուհանից ներս  մտցնում էին  միայն խողովակը, որը պետք է ներքաշեր փոշին:
   Ուեսթմինսթերյան աբբայությունը  հատուկ 1902 թվականին ձեռք է բերում Բուտի փոշեկուլը, որպեսզի նախքան Էդվարդ 7-րդի թագադրումը` մաքրեն գորգը: Նման գովազդից հետո հաջողության նոր ուղղությունը երաշխավորված էր:
 Դրանից միանգամից օգտվեցին մրցակիցները: Շուտով նրանք առաջարկեցին փոշեկուլի ավելի հավաք տիպար, որն աշխատում էր էլեկտրական եռաֆազ շարժիչով: Էլեկտրական շարժիչի ներդրումը դարձավ շատ կարևոր իրադարձություն փոշեկուլի զարգացման պատմության մեջ, այն լուծեց  սարքը տանը օգտագործելու խնդիրը. աշխատում էր  ցածրաձայն և արդեն բենզինի այրումից բանեցված գազ  չէր արտանետում:
1908 թվականին ամերիկյան W. H. Hoover Company ընկերությունը թողարկեց փոշեկուլի հավաք տիպար՝ tin model անվանումով, որը կշռում էր 20կգ (համեմատության համար նշենք, որ մրցակիցների փոշեկուլները կշռում էին 50կգ):

Փոշեկուլը նման էր ցինկապատ շրջված դույլի, որին հարմարեցված էր փայտե բռնակ: Բռնակի տակ ամրացված էր թանզիֆե  տոպրակ, որը կատարում էր փոշեհավաքող գործառույթ, փոշեհավաքի արտաքին մասը երեսպատված  էր սատինով: Ըստ արտադրողի՝ այս փոշեկուլը ոչ միայն  գերազանցորեն հեռացնում էր փոշին հատակից և հատակաճեղքերից, այլև այն կարելի էր օգտագործել մազերը չորացնելու համար:

 Աքսել Վեններ Գրենը՝ շվեդական Electrolux ընկերության հիմնադիրը, 1912 թվականին առաջարկեց փոշեկուլների մեջ օդային պոմպի փոխարեն օդափոխիչ տեղադրել, դրա արդյունքում կենցաղային տեխնիկայի զանգվածը  14 կգ պակասել է: Բայց պատմության մեջ մտավ փոշեկուլ Model V-ը, որը թողարկվեց 9 տարի անց 1921թ.  հենց սա էլ համաշխարհային հռչակ բերեց ընկերությանը:
 Գործնականում, մինչև 20-րդ դարի վերջը  կենցաղային տեխնիկա արտադրող  բոլոր ընկերությունները պատճենում էին անիվների վրա շարժվող մետաղական մխոցը, որը ճկուն խողովակով միացված էր մի քանի շարժական ագուցումներ ունեցող  ներքաշող խոզանակին:

    Միայն 20-րդ դարի երկրորդ կեսի տեխնոլոգիաները թույլ տվեցին ստեղծել փոշեկուլների նոր տարատեսակություն` լվացող, ներկառուցված, բազմաստիճան զտման համակարգով և ռոբոտ- փոշեկուլներ:
   Հարկ է նշել նաև, որ 2002 թվականին փոշեկուլի պատմության մեջ հայտնվեց նոր գլխավոր, Electrolux ընկերությունը ստեղծեց առաջին ռոբոտ-փոշեկուլը ՝ օգտագործելով արհեստական ինտելեկտի ալգորիթմը՝ «Տրիլոբիթը»: Ռոբոտ-փոշեկուլը բավականին հավաք  է, ունի սկավառակի ձև, ըստ որոշակի ալգորիթմի, այն շրջում է սենյակում, և միևնույն ժամանակ, այն հեշտությամբ կարողանում է ճանաչել անկյունները, պատերը և աստիճանները:
Վերջացնելով մաքրումը՝ փոշեկուլը վերադառնում է լիցքավորման վայր:

Ռաֆ սուրճի պատմությունը

Այսօր Մոսկվայում կան մի քանի տասնյակ սրճարաններ, բայց առաջին նման հաստատությունը «coffee bean>>-ն է, որը բացվել է 1996 թ. ՝ մետրոյի «Կուզնեցկի մոստ» կայարանի մոտ: Այս սրճարանում դուք կարող եք ընտրել խմիչք յուրաքանչյուր ճաշակի համար, մի քանի տասնյակ դիտումների ցանկից: Սրճերից հիմնականում ընտրում են Ռաֆ սուրճը:Ինչով է հայտնի այս ըմպլիքը:Հիմնական պատճառն այն է, որ հենց այստեղ էր, որ 20 տարի առաջ սկսվեց Րաֆֆի սուրճի պատմությունը, որն այժմ կարելի է խմել գրեթե ցանկացած սրճարանում:: Այսպիսով, ավանդական Րաֆֆի սուրճ պատրաստելու համար վերցրեք էսպրեսսո, վանիլային շաքար և սերուցք, բայց կարող եք նաև փորձարկել, ինչը հաճախ արվում է: Այսպիսով, էսպրեսսոյի փոխարեն, դուք կարող եք վերցնել թուրքական կամ ծայրահեղ դեպքում լուծվող: Սերուցքի դեպքում կրեմը փոխարինվում է կաթով: Եթե ​​պահածոյացված շաքար ունեք համեմունքներով, այն կարող է այլընտրանք լինել վանիլինի համար:

ռաֆ կոֆեն ներկայում

Ռաֆ սուրճը էսպրեսսոյի, վանիլային շաքարի և սերուցքի յուրօրինակ համադրություն է: Երբ հաստատության կանոնավոր այցելուն չկարողացավ գտնել այնպիսի ըմպելիք, որը կբավարարի նրա ճաշակի նախասիրությունները, նա առաջարկեց համատեղել վերը նշված բաղադրիչները: Այս ըմպելիքը ըստ նրա ճաշակի էր, և Ռաֆայելի ընկերները, այսպես կոչված, փեսացու այցելուները, սկսեցին հարցնել մատուցողներից «Ռաֆուի պես սուրճ»: Ժամանակի ընթացքում սուրճի ըմպելիքի անունը վերափոխվեց սուրճի գավազան: Ամենից հաճախ ձեզ սպասարկելու են Րաֆֆ սուրճ կապուչինո գավաթում, դա պայմանավորված է նրանով, որ այդ ըմպելիքների մի բաժնի ծավալը 120 մլ է: Երբեմն թափանցիկ բաժակները օգտագործվում են ռաֆլի սուրճի համար, որոնք ծառայում են լատտեի դիմահարդարմանը: Սուրճի խմիչքը զարդարելու համար `օգտագործելով դեկորատիվ գագաթ:

Դասական ռաֆ սուրճի բաղադրատոմսը

Բաղադրությունը էսպրեսսո — մեկ բաժին (35 մլ)
Վանիլային շաքար — 5 գրամ
Շաքարի ավազ — 5 գրամ
Սերուցք (ճարպի պարունակություն 11%) — 100 մլ:

Նախ, կրեմը լցնել կաթսայի մեջ, լցնել շաքարավազ (վանիլ և շաքարի ավազ): Սուրճի մեքենայի միջոցով էսպրեսսո պատրաստելը: Ավելացնել սերուցք և շաքար: Ամեն ինչ ծամեք օդային փրփուրի մեջ: Մենք միանշանակ տաքացնում ենք գավաթը սուրճի զամբյուղի համար: Պատրաստ սուրճը ձեր սրտով զարդարում է: Ժամանակն է վայելել սուրճի եզակի համն ու համեղ բույրը: Բարի ախորժակ

Խորխե Բուկայ. «Սիրել բաց աչքերով»

Ես  մի  հեքիաթ  գիտեմ,  որն  ուզում  եմ  քեզ  նվիրել:
Լինում  է,  չի  լինում  մի  փոքրիկ  գյուղում  մի  մարդ  է  լինում:  Նա ջրավաճառ է  լինում:  Այդ  ժամանակներում  ջուրը  ծորակից  չէր  հոսում.  այն  հանում  էին  կամ  ջրհորների  խորքից,  կամ  էլ  վերցնում  էին  խորը  գետից:  Նա,  ով  չէր  ուզում  ինքնուրույն  ջուր  որոնել,  ստիպված  էր  այն  առնել  ջրավաճառի    կավե  մեծ  կուժերից:  Նրանք  շրջում  էին  գյուղից  գյուղ՝    հետները  տանելով  անգին  հեղուկը:
  Մի  ան. ամ,  առավոտյան  կուժերից  մեկը  ճա.  տվեց,  ու  ջուրը  սկսեց  կաթել  ա.բո. ջ  ճանապարհին:  Երբ  ջրավաճառը  հասավ  գյուղ, գնոր.ներն  ամեն  ան.ամվա  պես  տասը  մետաղադրամով  առան  աջ  կուժի  մի.ի  ա.բո.ջ  ջուրը,  և  մ.այն  հինգ  մետաղադրամ  տվեցին  այն  կուժի  ջրին,  որը  լի.ն  էր  կիսով  չափ:
Նոր  կուժ  առնելը  շատ  թանկ  կնստեր  ջրավաճառի  վրա,  այդ  պատճառով  նա  որոշեց  ճանապարհն  անցնել  արագ՝    վնասի  չափը  նվազեցնելու  համար:
Երկու  տարի  շարունակ  տղամարդը  ջուր  էր  տանում  գյուղ  և  ստանում  իր  տասնհինգ  մետաղադրամը:
Մի  անգամ  նա  գիշերն  արթնացավ  կամացուկ  ձայնից:
—  Է՛յ…է՜յ:
— Ո՞վ  կա  այստեղ,-հարցրեց  տղամարդը:
—  Ես  եմ:
Ձայնը  գալիս  էր  ճաքած  կուժից:
— Ինչո՞ւ  դու  ինձ  արթնացրիր  այս  ժամին:
—  Ինձ  թվում  է՝    եթե  ես  քեզ  հետ  խոսեի  օրը  ցերեկով,  վախը  քեզ կխանգարեր  ինձ  հետ  խոսել…Իսկ  ինձ  հարկավոր  է,  որ  դու  ինձ  լսես:
— Ի՞նչ  ես  ուզում:
-Ես  ուզում  եմ քեզնից  ներողությունխնդրել:  Ճաքը,  որից  ջուրը  հոսում  է,  առաջացել  է  ոչ  իմ  մեղքով:  Բայց  ես  գիտեմ,  թե  այն  որքան  է  քեզ  վշտացրել:  Ամեն  օր,  երբ  դու  հոգնած  հասնում  ես  գյուղ  և  իմ  բերածի  դիմաց  ստանում  ես  ուղիղ  կես  գին,  քիչ  է  մնում  ես  պայթեմ    արցունքներից:  Ես գիտեմ,  որ  դու կարող  ես  ինձ  նոր  կուժով  փոխարինել  կամ  էլ  շպրտել,  բայց,  մեկ  է,  դու  ինձ  չես  շպրտում:  Դրա  համար  ես  ուզում  եմ  շնորհակալություն հայտնել  և  մեկ  անգամ  ևս  ներողություն  խնդրել  քեզանից:
—  Զավեշտ  է,  որ  դու  ինձնից  ներողություն  ես  խնդրում,-  քրթմնջաց  ջրավաճառը:  Առավոտ  շուտ  մենք  երկուսով  զբոսանքի  կգնանք:  Ես  ուզում  եմ  քեզ  մի  բան  ցույց  տալ:
Ջրավաճառը  նորից  ընկղմվեց  քնի  մեջ  մինչև  լուսաբաց:  Երբ  հորիզոնին  երևաց  արևը,  նա  վերցրեց  ճաքած  անոթն  ու  ուղղվեց  դեպի  գետը:
-Նայի՛ր,-ասաց  նա  հասնելով  մի  տեղի,  որտեղից  երևում  էր  ամբողջ  քաղաքը:  Ի՞նչ  ես  դու  տեսնում:

—  Քաղաք,-պատասխանեց  անոթը:

—  Էլ  ի՞նչ  ես  տեսնում,-  հարցրեց  տղամարդը:

—  Չգիտեմ…:  Ճանապարհ,-կասկածելով  ասաց  կուժը:

-Ճի՛շտ  է:  Իսկ  հիմա  նայիր  արահետին:  Ի՞նչ  ես  տեսնում:

—  Ես  տեսնում  եմ  չոր  հող  և  քարեր՝  ճանապարհի  աջ  կողմում  ու  ծաղիկների  շարք՝    ձախ  կողմի  վրա,-  ոչ  այնքան  վստահ  ասաց  կուժը՝    չհասկանալով,  թե  ինչ  է  իրենից  ուզում  իր  տերը:

—  Տարիներ  շարունակ  ես  անցել  եմ  այս  ձանձրալի,  անուրախ  ճանապարհով,  ջուր  եմ  տարել  գյուղ  և  երկու  կուժի  ջրի  դիմաց  ստացել  նույն  մետաղադրամները…  Բայց  մի  անգամ  ես  նկատեցի,  որ  քեզ  վրա  ճաք  է  առաջացել,  և  ջուրը  քչանում  է:  Քեզ  նոր  կուժով  փոխարինել  ես  չէի  կարող,  բայց  իմ  գլխում  ուրիշ  գաղափար  ծնվեց.  ես  գնեցի  գույնզգույն  ծաղիկների  սերմեր  և  ցանեցի  դրանք  ճանապարհի  երկու  կողմերում:  Ամեն  անգամ,  երբ  ես  անցնում  էի  այդ  ճանապարհով,  քեզնից  հոսող  ջուրը  ոռոգում  էր  արահետի  ձախ  կողմը:  Այդպես  առաջացավ  այս  գեղեցկությունը:

Ջրավաճառը  դադար  տվեց,  նայեց  իր  հավատարիմ  կուժին  ու  հարցրեց.  «Եվ  դո՞ւ  ես  ինձնից  ներողություն  խնդրում:  Մի՞թե  նշանակություն  ունեն  այն  մի  քանի  ավել  մետաղադրամները,  երբ  քո  շնորհիվ,  քո  ճաքի  շնորհիվ  իմ  ճանապարհը  զարդարում  են  այս  վառվռուն  ծաղիկները՝    ուրախություն  պարգևելով  իմ  աչքերին:  Այդ  ե՛ս  պետք  է  քեզ  շնորհակալություն  հայտնեմ  քո  սքանչելի  ճաքի  համար:

Ես  հուսով  եմ,  ավելի  շուտ՝    համոզված  եմ,  որ  դու  հասկացար,  թե  ինչու  եմ  քեզ  նվիրում  այս    հեքիաթը:

Առաջադրանքներ:

  1. Բացատրի՛ր հեքիաթի վերնագիրը: Նույն վերնագրով գրի՛ր ստեղծագործական աշխատանք, որտեղ արտահայտի՛ր քո մտքերը սիրո, ընկերության, նվիրվածության, հոգատարության մասին:
    Այս պատմվածքը, ուներ շատ իմաստներ և տալիս էր մեզ խրատներ։ Պատմվածքը սովորեցնում էր, որ պետք է միշտ հավատարիմ լինել նրանց, որոնց հետ մենք ճանապարհ ենք անցել, պետք է հավատարիմ լինենք մեր ընկերներին և երբեք չփոխարինենք ուրիշների հետ։ Սովորեցնում էր, որ երբեք չպետք է մեր ունեցածը անպետք համարել և դեն նետել, մի գուցե այն մեզ օգնի դժվարին պահին։ Գյուղացի մարդը իր ընկերոջը՝կուժին դեն չէր նետել, կուժը ճաքել էր, բայց նա ամեն օր գյուղից-գյուղ էր տանում նրան։ Ճանապարհին այդ ճաքած կուժը մեծ գործ էր անում, նա ջրում էր ծաղիկներին և նրանց կյանք էր պարգևում։
  2. Պարբերության մեջ կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը: Մի  անգամ,  առավոտյան  կուժերից  մեկը  ճաք  տվեց,  ու  ջուրը  սկսեց  կաթել  ամբողղ  ճանապարհին:  Երբ  ջրավաճառը  հասավ  գյուղ, գնորդներն  ամեն  անգամվա  պես  տասը  մետաղադրամով  առան  աջ  կուժի  միջի  ամբողջ  ջուրը,  և  միայն  հինգ  մետաղադրամ  տվեցին  այն  կուժի  ջրին,  որը  լիքն  էր  կիսով  չափ: 

Հովանոցը

Մի փոքր  լռելուց հետո աղջիկն ասաց.
— Բայց մենք տուն  չունենք, որտե՞ղ ենք ապրելու:
Տղան ժպտաց ուպատասխանեց, որ ինքը հովանոց ունի, որ այն բոլորովին նոր է և կբացվի, եթե սեղմես կոճակը: Ասաց նաև, որ հովանոցը հիանալի տուն է՝ երկուսին շատ  հարմար: Ճիշտ է, այդ տունը պատեր չունի, բայց դրա  փոխարեն եթե ձեռքդ մեկնես, հեշտությամբ կարող ես իմանալ, թե ինչ եղանակ է դրսում: Տուն-հովանոցով կարելի է ճամփորդել, ունկնդրել անձրևին ու նաև…
Ու աղջիկը չհարցրեց նաև  ի՞նչ: Աղջիկը պարզապես գնաց  ուրիշի մոտ, որովհետև այդ  ուրիշը հարմարավետ բնակարան ուներ, թեև հովանոց չկար  նրանց տանը: Ինչների՞ն էր  պետք: Մարդը երկու տան կարիք չունի:
Հիմա շատ տարիներ հետո, աղջիկը վերջապես հասկացել է, թե ինչ հրաշալի հովանոց է  կորցրել: Դա մի  փոքրիկ պարաշյուտ էր, որից բռնելով կարելի էր  թռչել հատկապես անձրևոտ օրերին…
Եվ աղջիկն արդեն թախծում էր իր երեքսենյականոց բնակարանում, որովհետև որքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից այնտեղ ապրողները: Ու  երբ անձրև է  գալիս, աղջիկն ուզում է  պատուհանից դուրս նետվել` հովանոցը գտնելու հույսով: Բայց  մի՞թե 15-րդ հարկից կարող ես գտնել հենց  քո հովանոցը: Եվ  անգամ եթե կարողանաս գտնել, ի՞նչ իմանաս՝ աշխատո՞ւմ է  արդյոք վերելակն այսօր, թե՞ ոչ…

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.


ա)  Երկու համեմատաբար ինքնուրույն մասերի բաժանե՛ք ստեղծագործությունը: Վերնագրե՛ք այդմասերից յուրաքանչյուրը՝ հիմնավորելով Ձերընտրած վերնագիրը:

Հարմարավետ բնակարան, Իրական տունը


բ) Ո՞րն էստեղծագործության գաղափարը, հեղինակի ասելիքը: Համաձա՞յն եքայդ գաղափարի հետ: Հիմնավորե՛ք:

Իմ կարծիքով հեղինակն ուզում է ասել, որ իրական տունը չի որոշվում իր չափերով կամ հարմարավետ լինելով, այլ ջերմությամբ: Աղջիկը չցանկացավ տղայի հետ հովանոցում ապրել, քանի որ այն փոքր էր, պատեր չուներ ու հարմար չէր, այդ իսկ պատճառով էլ գնաց մի այլ մարդու հետ ավելի մեծ բնակարանում ապրելու, բայց այդ տունն ինչքան էլ մեծ էր, ինչքան էլ հարմարավետ` մեկ է չէր կարող համեմատվել հովանոցի հետ:

Ջրի կաթիլը: Հանս Քրիստիան Անդերսեն

Անշուշտ,  տեսած  կլինեք  խոշորացույց`  կլոր,  կորնթարդ,  որի  միջով  բոլորիրերն  իրենց  իրական  չափերից  հարյուր  անգամ  մեծ  են  երևում:  Եթե նայես  պատահական  ջրափոսից  վերցրած  կաթիլին,  կտեսնես   հազարավոր զարմանալի  գազանիկներ,  որոնք  ջրի  մեջ  առհասարակ  նկատելի  չեն,   թեև կան  ու  այնտեղ  են,  իհարկե:

Նայում  ես  մի  այդպիսի  կաթիլի,  ու  քո  առաջ,  ոչ  ավել,  ոչ  պակաս,  մի ամբողջ  ափսե  էակներ  են  վխտում,  զեռում,  թռչկոտում,  կծում  միմյանց առջևի  կամ  ետևի  թաթիկը,  մերթ  այս  հանգույցը,  մերթ  այն  վերջույթը,   բայց  այդուհանդերձ  յուրովի  ուրախանում  ու  զվարճանում  են:

Լինում  է,  չի  լինում  մի  ծերուկ  է  լինում,  որին  բոլորը  կոչում  են  Հոգսեն  Զննող:  Նրա  անունն  էր,  ինչ  արած:    Նա  իր  հոգսն  է համարում  զննել  ամեն  ինչ`  դրանցից  դուրս  կորզելով  այն  ամենը,  ինչ   հնարավոր  է:  Իսկ  եթե  չէր  հաջողվում  դրան  հասնել սովորական  ճանապարհով,  դիմում  էր  կախարդության:

Նա,  ուրեմն,  մի  անգամ  նստել  ու  խոշորացույցով  զննում  էր  հենց  ճահճից  վերցրած  ջրի  մի  կաթիլ:  Աստված  իմ  Աստված,  ո՜նց էին  այդ  գազանիկներն  այդտեղ  վխտում  ու  եռուզեռում:  Հազարավո՜ր,   հազարավո՜ր,  ու  բոլորն  էլ  ոստոստում  էին,  վազվզում, կծոտում,  խփշտում  ու  խժռում  մեկմեկու:

—  Նողկալի  է,-  բացականչեց  ծերուկ  Հոգսեն  Զննողը:-  Հնարավոր  չէ՞   դրանց  մի  կերպ  հանդարտեցնել,  կարգ  ու  կանոն  մտցնել դրանց  կյանքի  մեջ,  որպեսզի  յուրաքանչյուրն  իմանա  իր  տեղն  ու  իրավունքները:

Ծերուկը  մտածեց-մտածեց,  բայց  ոչ  մի  հնար  չգտավ:  Ստիպված  էր  կախարդության  դիմել:

—  Արի  կլինի`  դրանց  ներկեմ,  որպեսզի  լավ  աչքի  զարնեն,-  ասաց  ու  նրանց  վրա  քիչ  կաթեցրեց  կարմիր  գինի  հիշեցնող  ինչ-որ հեղուկ.  բայց  դա  գինի  չէր,  այլ  վհուկի  արյուն,  և  այն  էլ`  ամենաառաջնակարգ:  Բոլոր  տարօրինակ  գազանիկները  հանկարծ կարմրավուն  երանգ  առան,  և  ջրի  կաթիլն  այժմ  կարելի    էր  մի  ամբողջ  քաղաքի  տեղ  դնել,  ուր  զեռում  են  մերկ  վայրենիներ:

—  Ինչ  բանի  ես.  դա  ի՞նչ  է,-  հարցրեց  ծերուկին  մի  այլ  կախարդ,  որն  անուն  չուներ  և  հենց  դրանով  էլ  տարբերվում  էր մյուսներից:

—  Կարո՞ղ  ես`  կռահիր,-  արձագանքեց    Հոգսեն  Զննողը:-  Թե  որ  կռահես  ինչ  է`  քեզ  կնվիրեմ:  Բայց  գլխի  ընկնելը  հեշտ  չէ,մանավանդ  որ  չգիտես`  ինչն  ինչոց  է:

Անանուն  կախարդն  աչքը  մոտեցրեց  փքապակուն:  Ա  ՜յ  քեզ  բան.  նրա  աչքի  առաջ  մի  ամբողջ  քաղաք  էր  փռված`  վխտացողմարդկանցով  լեցուն,  բայց  բոլորն  էլ  մերկ  էին  դեսուդեն  վազ  տալիս:  Խելքից  դուրս  բան  էր.  սարսափ,  զարհուրանք:  Բայցամենազարհուրելին  այն  էր,  որ  նրանք  անխղճաբար  հրմշտում,  բոթում,  ճանկռոտում,  խածնում  ու  պատառ-պատառ  էին  անումիրար:  Ով  ցածում  էր`  անպատճառ  փորձում  էր  վեր  մագլցել,  ով  վերևում  էր`  ցած  էր  ընկնում:

—  Մի  տե՜ս,  մի  տե՜ս,  հրե  ՜ն  այն  մեկի  ոտքն  իմից  երկար  է,  թող  կորչի,  թող  վերանա:  Իսկ  սա՜.  ականջի  հետևի  ելունդին նայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի:

Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի  համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ:  Տեսնեն`  ինչ-որ  մեկն իր  համար  նստել  է  զգաստ,  կարմիր  օրիորդի  պես,  ոչ  մեկին  չի  դիպչում,  միայն  թե  իրեն  չդիպչեն:  էդ  էր  պակաս.  վրա  էին պրծնում,  քաշքշում,  ոտնատակ  տալիս,  մինչև  որ  հետքն  անգամ  չմնա:

—  Զարհուրելի  զվարճանք,-  ասաց  անանուն  կախարդը:

—  Իսկ  քո  կարծիքով  ինչ  է  դա:  Կարո՞ղ  ես  գուշակել,-  հարցրեց  Հոգսեն  Զննողը:

—  Այստեղ  գուշակելու  ոչինչ  էլ  չկա:  Պարզ  երևում  է,-  պատասխանեց  մյուսը.-  Սա  Կոպենհագենն  է  կամ  մի  որևէ  ուրիշ  մեծքաղաք.  ախր  դրանք  իրար  շատ  են  նման…  Սա  մեծ  քաղաք  է:

—  Դա  ճահճաջրի  կաթիլ  է,-  բարբառեց  Հոգսեն  Զննողը:

Տոմս 9

  1. Ներկայացրե՛ք Ձեր ուսումնական բլոգի գրականության էջը-բաժինը:
  2. Ներկայացրե՛ք Ձեր ուսումնական բլոգի՝ գրականության էջ-բաժնի որևէ նյութ՝  Ձեր ընտրությամբ:
  3. Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Ստեղծագործությունից դո’ւրս գրեք տրված մտքերը հաստատող օրինակներ:

• Մարդիկ իրար նախանձում են, չեն հանդուրժում մյուսի առավելությունը:

Մի տե~ս, մի տե~ս, հրե~ն էն մեկի ոտքն իմինից երկար է, թող կորչի, թող վերանա:

• Մարդիկ իրար նկատմամբ լցված են չարությամբ:

Բա սա~. ականջի հետևի ելունդին նայեք. մանր ու ցավոտ: Ուրեմն թող ավելի ցավի:

• Մարդիկ աննպատակ դեսուդեն են վազվզում:

Հազարավո~ր, հազարավո~ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում, կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

 • Մարդիկ չեն հանդուրժում այն մարդկանց, որոնք ցականում են ընդհանուր թոհուբոհից հեռու մնալ:

Տեսնեն` ինչ-որ մեկն իր համար նստել է զգաստ, կարմիր օրիորդի պես, ոչ մեկին չի դիպչում, միայն թե իրեն չդիպչեն: էդ էր պակաս. վրա էին պրծնում, քաշքշում, ոտնատակ տալիս, մինչև որ հետքն անգամ չմնա:

• Մարդիկ գթասիրտ չեն, չեն մեղմում իրար ցավ, աշխատում են իրար ավելի ցավեցնել:

Ու նրանք կծոտում էին խեղճին, պատառոտում ու խժռում այն բանի համար, որ մանրիկ ուռուցք ուներ:

• Մարդիկ բնույթով չար են. չարություն անելը նրանց ուրախացնում և զվարճացնում է:

Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավել, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը և, հանդերձ այդու, ուրախանում և զվարճանում յուրովի:


բ) Սեղծագործության մեջ ո՞րն է Անանուն կախարդի կերպարի անհրաժեշտությունը: Պատասխանը հիմնավորե՛ք։

Ըստ իս, անանուն կախարդի անհրաժեշտությունը նրանում էր, որ հեղինակը փորձում է անանուն կախարդի միջոցով հասկացնել, որ պետք չէ նախանձել:

Գանձանակ: Էտգար Կերետ

Հայրիկը չէր համաձայնվում գնել ինձ համար այդ խաղալիքը՝ Բարտ Սիմփսոնին: Այ մայրիկը՝ ուզում էր, իսկ հայրիկը ոչ մի գնով չէր համաձայնվում: Ասում էր, թե ես երեսառած եմ: «Էդ ինչո՞ւ պիտի հանկարծ ու գնենք այդ խաղալիքը,- ասում էր նա մայրիկին:- Ինչի՞ համար: Բավական է՝ ծպտուն հանի, դու արդեն նետվում ես՝ կատարելու նրա ամեն մի քմահաճույքը»: Հայրիկն ասում էր, թե ես հարգանք չունեմ փողի հանդեպ, և եթե հիմա՝ մանկուց չսովորեմ, ապա էլ ե՞րբ… Երեխաները, որոնց համար, հենց մտքներովն անցնում է, Բարտ Սիմփսոն են գնում, ավարա են մեծանում և կրպակներ թալանում: Վարժվում են, որ իրենց ամեն ինչ հեշտությամբ է տրվում: Եվ ահա, Բարտի փոխարեն նա ինձ համար գնեց ճենապակե անճոռնի մի խոզուկ, մեջքին՝ հարթ ճեղքով: Այ, հիմա ես մարդ կդառնամ, ոչ թե…
Ամեն առավոտ պարտավոր էի մի բաժակ կակաո խմել, թեկուզև  զզվում էի: Սերուցքով կակաոյի համար՝ մեկ շեկել, առանց սերուցքի՝ կես շեկել: Իսկ եթե հանկարծ սիրտս խառներ ու փսխեի, ոչինչ չէի ստանա: Դրամը մեջքի ճեղքով նետում էի Խոզուկի մեջ: Եթե ցնցում էի, մեղմ զնգոց էր լսվում: Երբ Խոզուկը լցվի այնքան, որ էլ չզնգա, սքեյթբորդով Բարտ կստանամ: Հայրիկն է այդպես ասել: Այդպես, ասել է, ավելի դաստիարակչական կլինի:
Իսկ Խոզն, այնուամենայնիվ, հմայիչ էր, և քիթն էլ դիպչելիս այնքան սա՜ռն էր: Նետում ես շեկելը ճեղքի մեջ՝ Խոզը ժպտում է, կես շեկել ես նետում՝ էլի ժպտում է: Բայց հրաշալին այն է, որ ժպտում է նաև առանց դրա, հենց այնպես: Ես անուն էլ էի ընտրել նրան՝ Պեսախզոն: Դա այն մարդու անունն էր, որն ինչ-որ ժամանակ ապրել էր մեր հասցեում: Հայրիկը ոչ մի կերպ չէր կարողանում ցուցանակից քերել-ջնջել նրա անունը: Պեսախզոնը նման չէ իմ մյուս խաղալիքներին. շա՜տ հանդարտ է: Նա առանց հոսանքի է, առանց զսպանակների ու մարտկոցների, որոնք անվերջ փչանում են: Հարկավոր է միան հետև ել, որ հակարծ սեղանից ցած չգլորվի: «Պեսախզոն, զգույշ եղիր, չէ՞ որ դու ճենապակուց ես»,- ասում եմ, երբ հայտնվում է սեղանի եզրին. նա սիրում է ցած նայել: Պեսախզոնը ժպտում է և համբերատար սպասում, որ ափերիս մեջ առնեմ իրեն ու դնեմ հատակին: Ես ուղղակի խենթանում եմ նրա համար, նրա այդ ժպիտի համար: Միայն հանուն նրա էի ամեն առավոտ սերուցքով կակաո խմում: Որ շեկելը խցկեմ մեջքը և համոզվեմ՝ նրա ժպիտը մազաչափ անգամ չի փոխվում: Ես սիրում եմ քեզ, Պեսախզոն,- այդժամ ասում եմ նրան:- Իմ ամենաազնիվ բարեկամ, ես սիրում եմ քեզ մայրիկից ու հայրիկից առավել: Եվ միշտ կսիրեմ, անգամ եթե դու մեծանալով՝ ավազակ դառնաս ու կրպակները ավերես: Բայց եթե հանկարծ սեղանից ցած թռչե՜ս, տես հա՜…

Երեկ հայրիկը եկավ, սեղանից վերցրեց Պեսախզոնին, շրջեց և  սկսեց ուժեղ թափահարել:
— Զգույշ, հայրիկ,- ասացի,- նրա փորիկը կցավի:
Բայց հայրիկն ինձ չէր լսում:
— Նա այլև ս չի զրնգում։ Գիտե՞ս՝ դա ի՞նչ է նշանակում, Յոավի: Նշանակում է՝ վաղը դու անվավոր Բարտ Սիմփսոն կստանաս:
— Ո՜ւխ,- ասացի,- սքեյթբորդով Բարտ Սիմփսո՜ն… հրաշալի է… Միայն հերիք է ցնցես Պեսախզոնին, նրան հաճելի չի:
Հայրիկը տեղը դրեց Պեսախզոնին և  գնաց մայրիկի ետևից: Վերադարձավ՝ մի ձեռքով մայրիկին ձգելով, մյուսով՝ մուրճը բռնած:
— Դե,- ասաց նա,- ի՞նչ էի ասում: Երեխան սովորում է գնահատել իրերը: Ճի՞շտ է, Յոավի:
— Իհարկե, սովորում է,- ասացի,- իհարկե, իսկ մո՞ւրճն ինչի համար է:
— Քո համար,- ասաց հայրիկն ու մուրճը ձեռքս տվեց,- միայն զգո՜ւյշ:
— Իհարկե, զգույշ կլինեմ,- ասացի:
Եվ իրոք զգույշ էի: Բայց մի քանի րոպեից հայրիկը չհամբերեց ու ասաց.
— Դե, ջարդիր վերջապես այդ Խոզին:
— Ի՞նչ,- հարցրեցի,- Պեսախզոնի՞ն:
— Այո, այո, Պեսախզոնին,- ասաց հայրիկը:- Դե, քեզ տեսնեմ, ջարդիր, դու ազնվորեն ես վաստակել Բարտ Սիմփսոնին: Դրա համար շատ ջանք ես թափել:
Պեսախզոնը ժպտում էր ինձ ճենապակե խոզուկի տխուր ժպիտով՝ հասկանալով, որ եկել է իր վերջը: Թող գետնի տակն անցնի այդ Բարտ Սիմփսոնը. ես չեմ կարող մուրճով խփել ընկերոջս գլխին:
— Սիմփսոն չեմ ուզում,- և  հայրիկին վերադարձրեցի մուրճը,- ինձ Պեսախզոնն էլ հերիք է:
— Դու չհասկացար,- ասաց հայրիկը,- այդպես է պետք: Տուր այստեղ, ես ինքս կջարդեմ:
Հայրիկը վրա բերեց մուրճը. հանկարծ ես նկատեցի մայրիկի մոլորված հայացքն ու Խոզուկի հոգնած ժպիտը և  հասկացա, որ հիմա իմ քայլն է, եթե ինչ-որ բան չանեմ, Պեսախզոնի վերջը եկել է:
— Հայրիկ,- կառչեցի նրա ոտքից:
— Ի՞նչ, Յոավի,- ասաց հայրիկն, ու մուրճը բռնած ձեռքը քարացավ օդում:
— Խնդրում եմ, տուր ինձ ևս մի շեկել: Թույլ տուր՝ վաղը կակաոյից հետո մի վերջին շեկել էլ գցեմ նրա մեջ: հետո կջարդենք, վաղը, խոստանում եմ:
— Եվս մի շեկե՞լ:- Հայրիկը ժպտաց և  մուրճը դրեց սեղանին:- Տեսնո՞ւմ ես, ես հասա նրան, որ երեխան ավելի գիտակից դառնա:
— Այո, գիտակից,- ասացի,- վաղը:
Արցունքները խեղդում էին, բայց ես ինձ զսպեցի: Եվ միայն երբ ծնողներս դուրս եկան սենյակից, ամուր-ամուր գրկեցի Խոզուկին ու լաց եղա: Պեսախզոնը լռում էր ու ցնցվում ձեռքերիս մեջ:
— Մի մտածիր,- շշնջում էի նրա ականջին,- ես կփրկեմ քեզ:
Սպասեցի մինչև  հայրիկը, մեծ սենյակում հեռուստացույց նայելուց հետո, գնաց քնելու: Այնժամ վեր կացա և  Պեսախզոնին գրկած՝ հանդարտ, թաքուն անցա պաշտգամբով: Միասին լիակատար խավարում երկար գնացինք: Հասանք փշածածկ մի դաշտ:
— Խոզերը դաշտերում են մեռնում,- ասացի Պեսախզոնին և  իջեցրի հողին,- ասա այսպիսի փշոտ դաշտերում: Այստեղ քեզ համար լավ կլինի:
Պատասխանի էի սպասում, բայց Պեսախզոնը լռում էր: Սիրտ տալու համար թեթև խփեցի քթին: Նրա դառնացած հայացքը ցնցեց ինձ. հասկացել էր, որ ինձ էլ երբեք չի տեսնի:

Տոմս 20

ա)  Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.։ Հիմնավորե՛ք նաև, թե ինչո՛ւ չընտրեցիք մյուս մտքերը․

  • պատումի անմիջականությունը, անկեղծությունը
  • սյուժեն հետաքրքիր է
  • անսպասելի լուծումներ են տրված
  • կերպարներն ամբողջական են և համոզիչ
  • զգացմունքայնությունը շատ է
  • ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված
  • հիմնավորված են բոլոր գործողությունները, արհեստական լուծումներ չկան
  • արժանիք չունի:

բ)  Բնութագրե՛ք պատմվածքի հերոսներին․

  • հորը
  • տղային։