Սովորողը՝ուսումնասիրող

Ապրիլի 13-ից սկսել եմ «Սովորողը՝ ուսումնասիրող» նախագծի աշխատանքները: Նախագծային աշխատանքը ենթադրում էր Ավագ դպրոցի սովորողների բլոգների ուսումնասիրություն: Որոշեցի օգտվել ինձ համար ամենահարմար հարթակից` Google Forms-ից, որի միջոցով կհավաքեի յուրաքանչյուր բլոգում եղածը, և թե որքանով է այդ ամենը համապատասխանում սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին: Անցնելով այս հղմամբ՝ կտեսնեք այն ինֆորմացիան, որը ես հավաքել եմ բլոգների ուսումնասիրության ընթացքում: Ամբողջ շաբաթվա ընթացքում ուսումնասիրել եմ 12-րդ դասարանի 24 սովորողի բլոգ: Պետք է նշեմ, որ բլոգների մեծ մասը գործուն են, սակայն դրանցում առկա են ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ: «Թերություններ» ասելով նկատի ունեմ, որ որոշ բլոգներ չէին համապատասխանում սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին:Ինձ համար հատկանշական է, որ գրեթե բոլորի բլոգներում կար «արխիվ», ինչն ինձ համար շատ կարևոր է: Ես բլոգներում ինչ-որ բան փնտրելիս առաջինը դիմում եմ արխիվի օգնությանը:Ակնհայտ էր, որ մեծամասամբ բլոգներում չկային արտաքին հղումներ, դրանք կային միայն 10 բլոգում:Ակնհայտորեն բացակայում էր նաև «Ֆլեշմոբներ» բաժինը, որը նշված է սովորողի բլոգին ներկայացվող պահանջներում: Ինքս՝ որպես սովորող, կարծում եմ, որ «Ֆլեշմոբներ» բաժին պարտադիր չէ, որ լինի բոլոր սովորողների բլոգներում: Ֆլեշմոբներին սովորողները մասնակցում են իրենց ցանկությամբ, ինչը նշանակում է, որ այդ բաժինը կարող են ունենալ այն սովորողները, ովքեր իսկապես սիրով մասնակցում են ֆլեշմոբներին:Իմ ամբողջ ուսումնասիրությունից ուզում եմ առանցնացնել 12.1 դասարանի սովորող Արման Ավետյանի բլոգը, որտեղ առկա էր հնարավորինս ամեն բան: Բլոգը ցանկացած մուտք գործողի մոտ կարող է հետաքրքրություն և հիացմունք առաջացնել: Շարունակում եմ ուսումնասիրել մյուս բլոգները: Կներկայացնեմ հաջորդ նյութով: