9-րդ դասարանի առաջին կիսամյակից ընտրությամբ գործունեությունս ընտրեցի «Պարսկերեն»։ Շատ բաներ ենք հասցրել ուսումնասիրել թե լեզվի, թե Իրանի պատմության, իրանագիտության մասին։ Կարողանում եմ կազմել նախադասություններ, ինձ հետաքրքրում է Իրանի վերաբերյալ ամեն ինչ. ազատ ժամանակս տրամադրում եմ պարսկերենին, ուսումնասիրում եմ ճարտարապետությունը, կրոնը։ Ուսումնասիրելով պարսկերենը՝ հասկացա, որ այն այդքան էլ դժվար չէ, որքան որ լսել և պատկերացրել էի։ Ըստ իս, եթե որևէ լեզու սիրում ես և ցանկանում ես սովորել, պետք է ոչ մի դժվարություն չլինի։ Մենք պարսկերենից բացի նաև ճամփորդում ենք և իրար ավելի լավ ճանաչում: Ճամփորդություններից կարելի է առանձնացնել դեպի Աշտարակ կատարած ճամփորդությունը, որը հրաշալի առիթ հանդիսացավ շատ լավ ժամանակ անցկացնել մեր պարսկերենի խմբով: Մենք քայլեցինք քաղաքում, տեսանք հին տները, նեղ ու ծուռ փոքրիկ փողոցները: Ցանկանում էի տեսնել Կարմրավոր եկեղեցին, որի մասին այդքան կարդացել էի, նորից ու նորից լսեցի եկեղեցու պատմությունը: Այցելեցինք նաև քաղաք Աշտարակում գտնվող «Գուրմե Դուրմե» շոկոլադի գործարան, որտեղ իմացանք, թե ինչպես են ստանում շոկոլադը, ով է պատրաստել աշխարհում ամենաառաջին շոկոլադը։ Այնտեղ մեզ նաև շոկոլադ հյուրասիրեցին։ Պահպանելով որոշ հիգենիայի կանոններ, հեռվից հնարավորություն ունեցանք տեսնել, թե ինչպես են փաթեթավորում իրենց ապրանքանիշի շոկոլադը, իսկ վերջում էլ մենք փաթեթավորեցինք մեր շոկոլադը, որն էլ մնաց մեզ։