«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագծի շրջանակում կպատմեմ իմ գերդաստանի մասին։ Սկզբում սկսեմ իմ մայրական կողմից։ Մորս ծնողները՝ Մարիամ Հակոբյանը և Թովմաս Միրզաբեկյանը ծնվել և մեծացել են Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Ես ունեմ չորս մորաքույր․ նրանցից 3-ը ծնվել են Հայաստանում՝ Արարատ քաղաքում։ 1973 թվականին մորս ծնողները պետության կողմից ստացել են բնակարան Երևանում։ 1974 թվականին ծնվել է մայրս՝ Լուսինե Միրզաբեկյանը։ 
Անցնեմ իմ գերդաստանի մյուս ճյուղին՝ հայրական կողմիս։ Հորս մայրը՝ Ասյա Ստեփանյանը (Բալասյան) ծնվել է Շամքորի շրջանում, որը այժմ գտնվում է Ադրբեջանի հանրապետության տարածքում։ Պապիկիս ես երբեք չեմ տեսել, քանի որ նա մահացել է՝ մինչ իմ ծնվելը։ Պապս ծնվել և մեծացել է Արցախի շրջանի Մաշկալաշեն գյուղում։ Հորս ծնողները ամուսնացել են Արցախում։ Ես ունեմ 2 հորաքույր։ Հայրս`Էրիկ Բալասյանը ծնվել է 1970 թվականին Ադրբեջանում։ Սակայն նրանք 1980 թվականին տեղափոխվել են Հայաստան՝ մշտական բնակություն հաստատելու համար։ Արդեն 40 տարի է, ինչ նրանք Հայաստանում են։
Այսպիսով, ես ունեմ 2 տարբեր արմատներ՝ մի կողմից պարսկահայ եմ, մյուս կողմից էլ՝ Արցախցի։ Շատ հետաքրքիր է…