Հովանոցը

Մի փոքր  լռելուց հետո աղջիկն ասաց.
— Բայց մենք տուն  չունենք, որտե՞ղ ենք ապրելու:
Տղան ժպտաց ուպատասխանեց, որ ինքը հովանոց ունի, որ այն բոլորովին նոր է և կբացվի, եթե սեղմես կոճակը: Ասաց նաև, որ հովանոցը հիանալի տուն է՝ երկուսին շատ  հարմար: Ճիշտ է, այդ տունը պատեր չունի, բայց դրա  փոխարեն եթե ձեռքդ մեկնես, հեշտությամբ կարող ես իմանալ, թե ինչ եղանակ է դրսում: Տուն-հովանոցով կարելի է ճամփորդել, ունկնդրել անձրևին ու նաև…
Ու աղջիկը չհարցրեց նաև  ի՞նչ: Աղջիկը պարզապես գնաց  ուրիշի մոտ, որովհետև այդ  ուրիշը հարմարավետ բնակարան ուներ, թեև հովանոց չկար  նրանց տանը: Ինչների՞ն էր  պետք: Մարդը երկու տան կարիք չունի:
Հիմա շատ տարիներ հետո, աղջիկը վերջապես հասկացել է, թե ինչ հրաշալի հովանոց է  կորցրել: Դա մի  փոքրիկ պարաշյուտ էր, որից բռնելով կարելի էր  թռչել հատկապես անձրևոտ օրերին…
Եվ աղջիկն արդեն թախծում էր իր երեքսենյականոց բնակարանում, որովհետև որքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից այնտեղ ապրողները: Ու  երբ անձրև է  գալիս, աղջիկն ուզում է  պատուհանից դուրս նետվել` հովանոցը գտնելու հույսով: Բայց  մի՞թե 15-րդ հարկից կարող ես գտնել հենց  քո հովանոցը: Եվ  անգամ եթե կարողանաս գտնել, ի՞նչ իմանաս՝ աշխատո՞ւմ է  արդյոք վերելակն այսօր, թե՞ ոչ…

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.


ա)  Երկու համեմատաբար ինքնուրույն մասերի բաժանե՛ք ստեղծագործությունը: Վերնագրե՛ք այդմասերից յուրաքանչյուրը՝ հիմնավորելով Ձերընտրած վերնագիրը:

Հարմարավետ բնակարան, Իրական տունը


բ) Ո՞րն էստեղծագործության գաղափարը, հեղինակի ասելիքը: Համաձա՞յն եքայդ գաղափարի հետ: Հիմնավորե՛ք:

Իմ կարծիքով հեղինակն ուզում է ասել, որ իրական տունը չի որոշվում իր չափերով կամ հարմարավետ լինելով, այլ ջերմությամբ: Աղջիկը չցանկացավ տղայի հետ հովանոցում ապրել, քանի որ այն փոքր էր, պատեր չուներ ու հարմար չէր, այդ իսկ պատճառով էլ գնաց մի այլ մարդու հետ ավելի մեծ բնակարանում ապրելու, բայց այդ տունն ինչքան էլ մեծ էր, ինչքան էլ հարմարավետ` մեկ է չէր կարող համեմատվել հովանոցի հետ: