«Սովորողը՝ուսումասիրող»

Հետևյալ հղումով կարող եք տեսնել ուսումնասիրության արդյունքները

Շարունակում եմ «Սովորողը՝ուսումնասիրող» նախագիծով կատարած իմ աշխատանքի ներկայացումը: Այս անգամ ուսումնասիրել եմ 12-րդ դասարանցիների 18 բլոգ։ Բլոգները կրկին ծայրահեղ տարբեր էին, կային բլոգներ, որտեղ առարկայական բաժիններ կային և կային բլոգներ, որտեղ կար բլոգին ներկայացվող պահանջներից միայն մեկը: Չեմ ցանկանում անվանական նշումներ անել, քանի որ կցված հղումով ներկայացված է ուսումնասիրության արդյունքը, սակայն չեմ կարող նաև չառանձնացնել Միլենա Մկրտչյանի բլոգը, որը իմ ուսումնասիրած բլոգներից ամենակոկիկն ու հետաքրքիրն էր: Բլոգում կարելի էր գտնել բավականին շատ օգտակար տեղեկություններ, որն ինձ ստիպեց երկար ժամանակ անցկացնել բլոգում: Պետք է նշեմ, որ նախորդ ուսումնասիրության հետ համեմատած՝ տարբերությունները շատ չէին, կրկին բացակայում էին հղումները, լրացուցիչ կրթության, ֆլեշմոբների բաժինները, ցավոք, շատ բլոգներում չկային նույնիսկ առարկայական բաժինները: Չեմ խուսափում նշել, որ հետաքրքիր և օգտակար աշխատանք է, մեծ հաճույքով աշխատում եմ,  սակայն ժամանակի բերումոմ դեռ այսքանն եմ ուսումնասիրել:

Պարսկերենի ընտրությամբ գործունեության հաջողված նախագծերից

9-րդ դասարանի առաջին կիսամյակից ընտրությամբ գործունեությունս ընտրեցի «Պարսկերեն»։ Շատ բաներ ենք հասցրել ուսումնասիրել թե լեզվի, թե Իրանի պատմության, իրանագիտության մասին։ Կարողանում եմ կազմել նախադասություններ, ինձ հետաքրքրում է Իրանի վերաբերյալ ամեն ինչ. ազատ ժամանակս տրամադրում եմ պարսկերենին, ուսումնասիրում եմ ճարտարապետությունը, կրոնը։ Ուսումնասիրելով պարսկերենը՝ հասկացա, որ այն այդքան էլ դժվար չէ, որքան որ լսել և պատկերացրել էի։ Ըստ իս, եթե որևէ լեզու սիրում ես և ցանկանում ես սովորել, պետք է ոչ մի դժվարություն չլինի։ Մենք պարսկերենից բացի նաև ճամփորդում ենք և իրար ավելի լավ ճանաչում: Ճամփորդություններից կարելի է առանձնացնել դեպի Աշտարակ կատարած ճամփորդությունը, որը հրաշալի առիթ հանդիսացավ շատ լավ ժամանակ անցկացնել մեր պարսկերենի խմբով: Մենք քայլեցինք քաղաքում, տեսանք հին տները, նեղ ու ծուռ փոքրիկ փողոցները: Ցանկանում էի տեսնել Կարմրավոր եկեղեցին, որի մասին այդքան կարդացել էի, նորից ու նորից լսեցի եկեղեցու պատմությունը: Այցելեցինք նաև քաղաք Աշտարակում գտնվող «Գուրմե Դուրմե» շոկոլադի գործարան, որտեղ իմացանք, թե ինչպես են ստանում շոկոլադը, ով է պատրաստել աշխարհում ամենաառաջին շոկոլադը։ Այնտեղ մեզ նաև շոկոլադ հյուրասիրեցին։ Պահպանելով որոշ հիգենիայի կանոններ, հեռվից հնարավորություն ունեցանք տեսնել, թե ինչպես են փաթեթավորում իրենց ապրանքանիշի շոկոլադը, իսկ վերջում էլ մենք փաթեթավորեցինք մեր շոկոլադը, որն էլ մնաց մեզ։

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագծի շրջանակում կպատմեմ իմ գերդաստանի մասին։ Սկզբում սկսեմ իմ մայրական կողմից։ Մորս ծնողները՝ Մարիամ Հակոբյանը և Թովմաս Միրզաբեկյանը ծնվել և մեծացել են Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Ես ունեմ չորս մորաքույր․ նրանցից 3-ը ծնվել են Հայաստանում՝ Արարատ քաղաքում։ 1973 թվականին մորս ծնողները պետության կողմից ստացել են բնակարան Երևանում։ 1974 թվականին ծնվել է մայրս՝ Լուսինե Միրզաբեկյանը։ 
Անցնեմ իմ գերդաստանի մյուս ճյուղին՝ հայրական կողմիս։ Հորս մայրը՝ Ասյա Ստեփանյանը (Բալասյան) ծնվել է Շամքորի շրջանում, որը այժմ գտնվում է Ադրբեջանի հանրապետության տարածքում։ Պապիկիս ես երբեք չեմ տեսել, քանի որ նա մահացել է՝ մինչ իմ ծնվելը։ Պապս ծնվել և մեծացել է Արցախի շրջանի Մաշկալաշեն գյուղում։ Հորս ծնողները ամուսնացել են Արցախում։ Ես ունեմ 2 հորաքույր։ Հայրս`Էրիկ Բալասյանը ծնվել է 1970 թվականին Ադրբեջանում։ Սակայն նրանք 1980 թվականին տեղափոխվել են Հայաստան՝ մշտական բնակություն հաստատելու համար։ Արդեն 40 տարի է, ինչ նրանք Հայաստանում են։
Այսպիսով, ես ունեմ 2 տարբեր արմատներ՝ մի կողմից պարսկահայ եմ, մյուս կողմից էլ՝ Արցախցի։ Շատ հետաքրքիր է…

Սովորողը՝ուսումնասիրող

Ապրիլի 13-ից սկսել եմ «Սովորողը՝ ուսումնասիրող» նախագծի աշխատանքները: Նախագծային աշխատանքը ենթադրում էր Ավագ դպրոցի սովորողների բլոգների ուսումնասիրություն: Որոշեցի օգտվել ինձ համար ամենահարմար հարթակից` Google Forms-ից, որի միջոցով կհավաքեի յուրաքանչյուր բլոգում եղածը, և թե որքանով է այդ ամենը համապատասխանում սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին: Անցնելով այս հղմամբ՝ կտեսնեք այն ինֆորմացիան, որը ես հավաքել եմ բլոգների ուսումնասիրության ընթացքում: Ամբողջ շաբաթվա ընթացքում ուսումնասիրել եմ 12-րդ դասարանի 24 սովորողի բլոգ: Պետք է նշեմ, որ բլոգների մեծ մասը գործուն են, սակայն դրանցում առկա են ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ: «Թերություններ» ասելով նկատի ունեմ, որ որոշ բլոգներ չէին համապատասխանում սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին:Ինձ համար հատկանշական է, որ գրեթե բոլորի բլոգներում կար «արխիվ», ինչն ինձ համար շատ կարևոր է: Ես բլոգներում ինչ-որ բան փնտրելիս առաջինը դիմում եմ արխիվի օգնությանը:Ակնհայտ էր, որ մեծամասամբ բլոգներում չկային արտաքին հղումներ, դրանք կային միայն 10 բլոգում:Ակնհայտորեն բացակայում էր նաև «Ֆլեշմոբներ» բաժինը, որը նշված է սովորողի բլոգին ներկայացվող պահանջներում: Ինքս՝ որպես սովորող, կարծում եմ, որ «Ֆլեշմոբներ» բաժին պարտադիր չէ, որ լինի բոլոր սովորողների բլոգներում: Ֆլեշմոբներին սովորողները մասնակցում են իրենց ցանկությամբ, ինչը նշանակում է, որ այդ բաժինը կարող են ունենալ այն սովորողները, ովքեր իսկապես սիրով մասնակցում են ֆլեշմոբներին:Իմ ամբողջ ուսումնասիրությունից ուզում եմ առանցնացնել 12.1 դասարանի սովորող Արման Ավետյանի բլոգը, որտեղ առկա էր հնարավորինս ամեն բան: Բլոգը ցանկացած մուտք գործողի մոտ կարող է հետաքրքրություն և հիացմունք առաջացնել: Շարունակում եմ ուսումնասիրել մյուս բլոգները: Կներկայացնեմ հաջորդ նյութով:

What makes you special?. project/ Ի՞նչն է ձեզ դարձնում յուրահատուկ. նախագիծ

I don’t think that I have any special qualities about me. I honestly think that I’m just a normal boy trying to live a normal life. No talents, no features, just a normal guy. But there are things that I can do well at. For example I love journalism. I love to try new things and search for activities. The ‘special’ thing that I take a lot of pride in, though, is how weird I am. But i love the fact that I’m weird. One of the things that make me special is that I make people laugh. I think that’s all that makes me special.

Let’s Translate. project / Եկե՛ք թարգմանենք.նախագիծ

Ուրախություն

Ամբողջ օրը նա տխուր էր, ու մոտ էր այն պահը, երբ պիտի կարծեր, թե մարդիկ առաջինը ստեղծել են «տխրություն» բառը։

Հետո նա հիշեց, թե ինչպես մի պատմվածքում, երեկույթի ժամանակ ծանոթանում են մի տղա ու մի տխուր աղջիկ։ Հետո երեկույթ բառը նրան հիշեցրեց ընկերոջ տգեղ ընկերուհուն, որն իրեն երեկույթի էր հրավիրում։

He was sad. Yeah, he was sad all day long and moment, that he thought that people were the first to create the word «sadness» was close.

Than he remembered, how a boy and a sad girl met at a party, in one story. Then the word “party”  reminded him about his friend’s ugly girlfriend, who invited him to a party.



Նա սթափվեց այդ բոլորից ու սկսեց մտաբերել, թե ինչու է հիշել այն տգեղ աղջկան։ Իր հիշածները նա նորից վերհիշեց եւ նորից ու նորից զարմացավ իր վրա։ Ապա մոտեցավ գրամեքենային։ Նա գրող էր ու տանել չէր կարողանում իր հաջողված գործերը։ Որովհետեւ բոլորն էլ հավանում էին դրանք ու կարծես ուրիշինն էին արդեն։ Իսկ թույլ գործերը, որ չէին հավանում, ՍՏԻՊՎԱԾ ինքն էր սիրում։ Մոտ էր այն պահը, երբ նա պիտի զգար, թե մարդկանց ստեղծած երկրորդ բառը արդարությունն է։

He sobered up and began to wonder why he remembered that ugly girl. He remembered what he had remembered and was amazed at it again and again. Then he approached the typewriter. He was a writer and could not stand his successful work.  Because everyone liked them and it seemed like that works  belongs someone else. And the unsuccessful works, that they did not like, he HAD TO like.  The moment was near, when he would feel that the second word humans had created was justice.



Հետո նա կամաց֊կամաց մոռացավ այս բոլորը, ու արդեն պատուհանից այն կողմ լսելի էր գրամեքենայի տկտկոցը։

Հիմա պատուհանից այն կողմ այլեւս տկտկոց չէր լսվում, որովհետեւ նա ավարտել էր իր պատմվածքը, սակայն չէր կարողանում գտնել վերնագիրը։

Then he slowly forgot all about it, and the click of the typewriter could be heard beyond the window.

There was no more knock on the window now, because he had finished his story, but could not find the title.

Distance Learning Tasks for Grade 9 (April 13-30)

1.Projects to to:

2. Read the text, translate the last passage into English:

Miss Green was very fat. She weighed 100 kilos, and she was getting heavier every month, so she went to see her doctor.

He said, ‘You need a diet, Miss Green, and I’ve got a good one here.’ He gave her a small book and said, ‘Read this carefully and eat the things on page 11 every day. Then come back and see me in two weeks’ time.’

Miss Green came again two weeks later, but she wasn’t thinner: she was fatter. The doctor was surprised and said, ‘Are you eating the things on page 11 of the small book?’

‘Yes, doctor,’ she answered.

Հաջորդ օրը բժիշկը ճաշի ժամին այցելեց օրիորդ Գրինին: Օրիորդը շատ զարմացավ՝ տեսնելով նրան:

The next day, the doctor visited Miss Green at lunch. The girl was very surprised to see him.

-Օրիո՛րդ Գրին,- ասաց բժիշկը,- ինչո՞ւ եք  կարտոֆիլ և հաց ուտում: Դրանք ձեր դիետայի մեջ չեն մտնում:

«Miss Green,» said the doctor, «why do you eat potatoes and bread?» They are not part of your diet.

-Բայց, բժի՛շկ,- պատասխանեց օրիորդ Գրինը,- ես նախաճաշին եմ հետևել իմ դիետային: Սա իմ ճաշն է:

«But, Doctor,» replied Miss Green, «I followed my diet for breakfast.» This is my dinner.

3. Make the active sentences passive

Read and remember everything about Passive Voice here.

  1. Letters are delivered by the postman at 8 every day. (deliver)
  2. This bag was found  in the  bus  yesterday(  find)
  3. This dress can not be washed in hot  water  (can not  wash)
  4. Has repaired your motorbike yet ( repair)
  5. The message  to send tomorrow.( send)
  6. He was arrested  last Friday (arrest).
  7. My bike  has been stolen so far, I’m looking for a new one to buy (steal).
  8. The road is being repaired now, so we can’t drive to work (repair).
  9. A new house  will be given by the Government next Thursday (give)
  10. Letters are delivered by the postman at 8 every day. (deliver)

4. Direct  / Indirect Speech

Watch before starting to write!

Also READ!

1.“He works in a bank” She said.

She said, that he worked in a bank

2.“I didn’t go to the party” She told me.

She told me, that he didn’t went to the party.

3.“We went out last night” She told me.

She told me that they had gone out previous night.

4.“I was waiting for the bus when he arrived” She told me.

She told me, that she had been waiting for the bus, when he arrived.

5.“Who was that beautiful woman?” She asked me.

She asked me, who was that beautiful woman?

6.“How often do you go to the cinema?” She asked me

She asked me how often did I go to the cinema?

7. “Do you live in London?” She asked me

She asked me if I lived in London?

8. “Did he arrive on time?” She asked me

She asked me if he had arrived on time?

9. “Please help me carry this” She asked me

She asked me to help her carry that?

10. Could you please open the window?” She

She asked me if I could open the window?

5. Read the text, translate the last passage into English:

Two friends were camping together. Their names were Jim and Tim. Tim was very lazy. The first evening of their holiday, Jim said to Tim, ‘Here’s some money. Go and buy some meat.’

‘I’m too tired,’ answered Tim. ‘You go.’ So Jim went to buy the meat. When he came back, he said to Tim, ‘Now, here’s the meat. Please cook it.’ But Tim answered, ‘No, I’m not good at cooking. You do it.’ So Jim cooked the meat. Then Jim said to Tim, ‘Cut the bread,’ but Tim answered, ‘I don’t want to,’ so Jim cut the bread.

Հետո նա ասաց Թիմին.

Then he told Tim

-Խնդրում եմ, գնա և ջուր բեր:

Please, went and bring water

-Ոչ, չեմ գնա, չեմ ուզում հագուստս կեղտոտել,- պատասխանեց Թիմը, և Ջիմն ինքը բերեց ջուրը:

No, I don’t went, I don’t want to get my clothes dirty, – answered Tim, and Jim was bring water.

Ապա Ջիմն ասաց.

Then Jim said.

-Ճաշը պատրաստ է, արի ուտելու:

– Dinner is ready, come eat.

-Այ դա ես կանեմ, պատասխանեց Թիմը, -հո ամեն անգամ «ոչ» չե՞մ ասելու:

– That’s what I will do, – answered Tim, every time, no, I won’t say.

6.Write an essay (շարադրություն) on this topic.

Folk music and dance classes in our school. The song and dance which I like most of all.

Ազգային Երգը և երաժշտությունը մեր դպրոցում: Իմ ամենից շատ սիրելի ազգային երգը կամ պարը:

Our school is everywhere popular with folk danes and music. Only our school in the morning fifteen minutes we dance and sing national songs. And all this completes our circles. We have »Akner» folk dance group. Аlmost every Friday our circles taking on media Friday. Our dance teacher is very proffesional, humorous, funny, great and strict. With him you will never get bored. I think each of us are going there with a smile on face. In my opinion without dances and music our school would not be what it is now.

7. Read the text, translate the last passage into English:

Dave’s class at school were studying English history, and one day their teacher said to them, ‘Well, boys, on Friday we’re all going to get on a bus and go to Conway. There’s a beautiful castle there, and we’re going to visit it.’ The boys were very happy when they heard this.

‘Now, has anybody got any questions?’ the teacher asked.

‘How old is the castle, sir?’ Dave asked.

‘It’s about seven hundred years old, Dave,’ the teacher answered.

‘What’s the name of the castle, sir?’ another boy asked.

‘Conway Castle,’ the teacher said.

Ուրբաթ օրը տղաները դպրոց եկան ժամը 9-ին և նստեցին ավտոբուս: Նրանք այցելեցին Քոնվեյի ամրոցը և տուն վերադարձան:

On Friday the boys came to school at 9 o’clock and got on the bus. They visited the Conway fortress and returned home.

-Դե ի՞նչ,-ասաց Դեյվի մայրիկը նրան, երբ տուն մտավ,- հավանեցի՞ր ամրոցը:

– Well what, – Dave’s mother said his, when he entered the house, – you liked the fortress?

-Ոչ այդքան,- պատասխանեց Դեյվը,- հիմար մարդիկ այն երկաթգծին շատ մոտ են կառուցել:

– Not as many, – said Dave, – stupid people built it very close to the railway.

8.Write an essay (շարադրություն) on this topic.

Blog as an educational tool (area). How long have you had your blog? How often do you update your blog? The advantages and disadvantages of using blog as an educational tool?

Ֆլեշմոբ մայրենիից

1.Գրիր գոյականներ, որոնց առաջին կամ վերջին տառը փոխելով կստանաք թվականներ;

Երես-երեք, յոդ-յոթ, գազար-հազար, մեգ-մեկ, քսակ-քսան, թաս-տաս, ուլ-ութ, ուս-ութ, դաս-տաս, ցեց-վեց, ուդ-ութ

2. Գտիր` ինչն է մեկի մեջ մեկ, կրկինի մեջ` երկու, երեքի մեջ` ոչ մեկ:

Կ տառ
3. Որ երաժշտական գործիքի անվանումն է կազմված դերանվան կրկնությամբ և կ տառի հավելումով;

դուդուկ
4. Տղայի այս անվան վերջին ձայնավորը դրեք վերջում, իսկ նրա տեղում ի հնչյունը, որ դառնա աղջկա անուն:

Արմեն-Արմինե, Արսեն-Արսինե, Կարեն-Կարինե

5. Շարքում գտիր արևելահայերեն և արևմտահայերեն  համարժեք բառերը:

Ժամանակ, ճատրակ, նավթ, փակ, ատեն, կռփամարտ, դրամ, հյուլե, ֆինանսական, քարյուղ, ատոմ, բռնցքամարտ, ստակ, շախմատ,  գոց,  ելևմտային:

Ժամանակ-ատեն,
ճատրակ-շախմատ
հյուլե-ատոմ

6. Գրիր  —գույն  բաղադիչով  3-ական գունանուն:
ա) բույսերի անուններից:
վարդագույն, դարչնագույն, մանուշակագույն
բ)  տարբեր առարկաների անուններից:
երկնագույն, կաթնագույն, մոխրագույն
գ)  մետաղների անուններից

պողպատագույն,
7.4-5 նախադասությամբ ներկայացրու քո ինքնամեկուսացման մեկ օրը: 

8.Շարունակիր և ավարտիր զատկական ասիկները:
Զատիկն ասել ա՝ հենց գամ արմանաս,

Հավը կուտե հատիկ, հատիկ,

Զատիկ, զատիկ, նավակատիկ,

Հենց սովածանան,

9.   Մեսրոպ Մաշտոցն աստվածաշնչյան որ բառի փոխարեն օգտագործեց  Զատիկ անվանումը:

Պասեք-զատիկ

Հովանոցը

Մի փոքր  լռելուց հետո աղջիկն ասաց.
— Բայց մենք տուն  չունենք, որտե՞ղ ենք ապրելու:
Տղան ժպտաց ուպատասխանեց, որ ինքը հովանոց ունի, որ այն բոլորովին նոր է և կբացվի, եթե սեղմես կոճակը: Ասաց նաև, որ հովանոցը հիանալի տուն է՝ երկուսին շատ  հարմար: Ճիշտ է, այդ տունը պատեր չունի, բայց դրա  փոխարեն եթե ձեռքդ մեկնես, հեշտությամբ կարող ես իմանալ, թե ինչ եղանակ է դրսում: Տուն-հովանոցով կարելի է ճամփորդել, ունկնդրել անձրևին ու նաև…
Ու աղջիկը չհարցրեց նաև  ի՞նչ: Աղջիկը պարզապես գնաց  ուրիշի մոտ, որովհետև այդ  ուրիշը հարմարավետ բնակարան ուներ, թեև հովանոց չկար  նրանց տանը: Ինչների՞ն էր  պետք: Մարդը երկու տան կարիք չունի:
Հիմա շատ տարիներ հետո, աղջիկը վերջապես հասկացել է, թե ինչ հրաշալի հովանոց է  կորցրել: Դա մի  փոքրիկ պարաշյուտ էր, որից բռնելով կարելի էր  թռչել հատկապես անձրևոտ օրերին…
Եվ աղջիկն արդեն թախծում էր իր երեքսենյականոց բնակարանում, որովհետև որքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից այնտեղ ապրողները: Ու  երբ անձրև է  գալիս, աղջիկն ուզում է  պատուհանից դուրս նետվել` հովանոցը գտնելու հույսով: Բայց  մի՞թե 15-րդ հարկից կարող ես գտնել հենց  քո հովանոցը: Եվ  անգամ եթե կարողանաս գտնել, ի՞նչ իմանաս՝ աշխատո՞ւմ է  արդյոք վերելակն այսօր, թե՞ ոչ…

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.


ա)  Երկու համեմատաբար ինքնուրույն մասերի բաժանե՛ք ստեղծագործությունը: Վերնագրե՛ք այդմասերից յուրաքանչյուրը՝ հիմնավորելով Ձերընտրած վերնագիրը:

Հարմարավետ բնակարան, Իրական տունը


բ) Ո՞րն էստեղծագործության գաղափարը, հեղինակի ասելիքը: Համաձա՞յն եքայդ գաղափարի հետ: Հիմնավորե՛ք:

Իմ կարծիքով հեղինակն ուզում է ասել, որ իրական տունը չի որոշվում իր չափերով կամ հարմարավետ լինելով, այլ ջերմությամբ: Աղջիկը չցանկացավ տղայի հետ հովանոցում ապրել, քանի որ այն փոքր էր, պատեր չուներ ու հարմար չէր, այդ իսկ պատճառով էլ գնաց մի այլ մարդու հետ ավելի մեծ բնակարանում ապրելու, բայց այդ տունն ինչքան էլ մեծ էր, ինչքան էլ հարմարավետ` մեկ է չէր կարող համեմատվել հովանոցի հետ: