Distance Learning Tasks for Grade 9 (March 30- April 10)

1.Complete the sentences below with as or than.

as-ինչպես
than-քան

  1. I can’t sing better than you.
  2. My family is taller than my mother.
  3. Armenian is more difficult as English.
  4. Is life less expensive in the country than in the city?
  5. I am as cool as a cucumber.
  6. She isn’t as tall than her brother.
  7. Your problems aren’t as important as mine.
  8. Cats are as intelligent thandogs.
  9. You are as beautiful as your sister.
  10. Come as quickly than you can.

Տեղեկատվական հոսքերն այսօր

Մի քիչ պատմեմ այս օրերին տեղեկատվական հոսքերի մասին: Այս օրերին տեղեկատվական հոսքերն այնքան շատ են, որ պետք է առաջին հերթին զգույշ լինել, չտարվել ոչ ստույգ տեղեկատվությամբ:Կարծում եմ, որ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար այնքան էլ դժվար չէ ընտրել քեզ համար վստահելի լրատվամիջոցներ: Ես վստահում եմ միայն պաշտոնական կայքերին՝առողջապահության նախարարի ֆեյսբուքյան էջին, «Ազատություն» ռադիոկայանին, ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջին: Նաև կարելի է տարբերել՝ հետևելով լրատվականների ռեյտինգին: Կարծում եմ՝ այն լրատվական կայքը, որն ունի բարձր ռեյտինգ՝ 98% հավանականությամբ, չի հրապարակի ոչ պաշտոնական լրահոս, քանի որ ոչ պաշտոնականը հրապարակելը, լրագրողական էթիկայի խախտում է: Համենայնդեպս, սա իմ կարծիքն:
Համաճարակային այսպիսի իրավիճակում, մեդիա տեղեկատվությունը մեզ օգնում է ավելի տեղեկացված լինել: Պետք է միայն չկարդալ որևէ անհիմն տեղեկատվություն և անմիջապես տարածել այն՝ առանց համոզվելու՝ ճիշտ է, թե սխալ: Հենց այդ է սխալ տեղեկատվության տարածման հիմնական աղբյուրը: 

Ուղղագրական վարժություններ

. ձ-ծ-ց
1) արձակ, բարձր, փոցխ, ընթացք
2) արցունք, դեղցան, փորձ, արձան
3) բարձ, դերձակ, հարձակվել, դաղձ
4) դեղձանիկ, պախուրծ, օցաձուկ, վրձին

ղ-խ
1) զմրուխտ, դրախտ, դեղձ, աղքատ
2) կխտար, պանդուխտ, վախճան, գաղտնի
3) բախտ, թղկի, բողկ, խրոխտ
4) սանդուղք, խեղդել, շաղկապ, եղբայր

ռ-ր
1) քաշկ-տել, փարթամ, հուռթի, քառասուն
2) արթուն, առհամարհել, կռծել, եղերական
3) կոխկռտել, կտրտել, պառկել, գրգիռ
4) մրմուռ, բարբառ, գառնուկ, խրճիթ

 օ-ո
1) մեղմօրոր, հանրօգուտ, ոսկեզօծ, անօդ
2) այսօր, անոթ, օրեցօր, առողջ
3) ապօրինի, օրըստօրե, վատորակ, հայորդի
4) բարորակ, արագոտն, ամենօրյա, պարզորոշ

5. Ո՞ր բառում տողադարձի սխալ կա.
1) կըրկ-նել
2) դասա-գըրքեր
3) արագ-ընթաց
4) ար-դյոք

6. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են միասին գրվում.
1) քաջ (առողջ), փութ (եռանդ), աս (ու) լիս, տարե (ց) տարի
2) քարոզ (արշավ), տեղից (տեղ), հետ (կանչել), թել (ասեղ)
3) տուն (տեղ), փոխ (զիջում), կրակ (մարիչ), ձայն (ծպտուն)
4) ժամ (պատարագ), թոռն (որդի), գլուխ (հանել), ծովից (ծով)

Facts About Pablo Picasso

  • Picasso was born on October 25, 1881 in the city of Malaga, Spain.
  • Picasso’s full name has 23 words. His real name is Pablo Diego José Francisco de Paula Juan Nepomuceno María de los Remedios Cipriano de la Santísima Trinidad Martyr Patricio Clito Ruíz y Picasso.
  • He received this name when he was baptized.
  • His long name comes from a list of saints and relatives.
  • His mother’s name was Maria Picasso y Lopez.
  • His father’s name was Jose Ruiz Blasco.
  • He received his last name from his mother.
  • Picasso was born extremely small. In fact, he was so tiny that the nurse thought that he was stillborn. Therefore, she left him sitting on a table while she went to take care of his mother. His uncle wound up saving him from death.
  • His uncle’s name was Don Salvador.
  • His first word was «lapiz,» the Spanish word for pencil.
  • His father was an artist, art professor and museum curator.
  • His father started teaching art to him when he was seven years old.
  • Pablo completed his first painting when he was nine years old. The title of the painting was Le Picador. The image is of a man riding a horse in a bullfight.
  • His father decided that he would give up painting when Picasso was 13 years old because he felt his son was already a better painter than him.
  • Picasso was 15 when he finished First Communion, which was an extremely well known portrait depicting his father, mother, and sister.
  • Picasso was not a good student and he was frequently given detention.
  • When he was a teenager, his seven year old sister passed away from diphtheria. After his sister died, the family moved away to Barcelona.
  • He studied at the Royal Academy of San Fernando.
  • Picasso was extremely fond of the works of El Greco.
  • In between his Blue and Rose Periods, Pablo Picasso moved to France.
  • Picasso’s first job was with an art dealer named Pere Menach.
  • Picasso was a co-founder in the movement known as Cubism.
  • The Nazis would not let Picasso display his paintings in Germany.
  • Picasso’s art work can be found in art museums throughout the world.
  • Picasso had many lovers throughout his life. He often painted pictures of one his many lovers, named Dora Maar.
  • Picasso had four different children by three different women.
  • He was married twice.
  • Picasso passed away on April 8, 1973 in Mougins, France.

Ջրի կաթիլը: Հանս Քրիստիան Անդերսեն

Անշուշտ,  տեսած  կլինեք  խոշորացույց`  կլոր,  կորնթարդ,  որի  միջով  բոլորիրերն  իրենց  իրական  չափերից  հարյուր  անգամ  մեծ  են  երևում:  Եթե նայես  պատահական  ջրափոսից  վերցրած  կաթիլին,  կտեսնես   հազարավոր զարմանալի  գազանիկներ,  որոնք  ջրի  մեջ  առհասարակ  նկատելի  չեն,   թեև կան  ու  այնտեղ  են,  իհարկե:

Նայում  ես  մի  այդպիսի  կաթիլի,  ու  քո  առաջ,  ոչ  ավել,  ոչ  պակաս,  մի ամբողջ  ափսե  էակներ  են  վխտում,  զեռում,  թռչկոտում,  կծում  միմյանց առջևի  կամ  ետևի  թաթիկը,  մերթ  այս  հանգույցը,  մերթ  այն  վերջույթը,   բայց  այդուհանդերձ  յուրովի  ուրախանում  ու  զվարճանում  են:

Լինում  է,  չի  լինում  մի  ծերուկ  է  լինում,  որին  բոլորը  կոչում  են  Հոգսեն  Զննող:  Նրա  անունն  էր,  ինչ  արած:    Նա  իր  հոգսն  է համարում  զննել  ամեն  ինչ`  դրանցից  դուրս  կորզելով  այն  ամենը,  ինչ   հնարավոր  է:  Իսկ  եթե  չէր  հաջողվում  դրան  հասնել սովորական  ճանապարհով,  դիմում  էր  կախարդության:

Նա,  ուրեմն,  մի  անգամ  նստել  ու  խոշորացույցով  զննում  էր  հենց  ճահճից  վերցրած  ջրի  մի  կաթիլ:  Աստված  իմ  Աստված,  ո՜նց էին  այդ  գազանիկներն  այդտեղ  վխտում  ու  եռուզեռում:  Հազարավո՜ր,   հազարավո՜ր,  ու  բոլորն  էլ  ոստոստում  էին,  վազվզում, կծոտում,  խփշտում  ու  խժռում  մեկմեկու:

—  Նողկալի  է,-  բացականչեց  ծերուկ  Հոգսեն  Զննողը:-  Հնարավոր  չէ՞   դրանց  մի  կերպ  հանդարտեցնել,  կարգ  ու  կանոն  մտցնել դրանց  կյանքի  մեջ,  որպեսզի  յուրաքանչյուրն  իմանա  իր  տեղն  ու  իրավունքները:

Ծերուկը  մտածեց-մտածեց,  բայց  ոչ  մի  հնար  չգտավ:  Ստիպված  էր  կախարդության  դիմել:

—  Արի  կլինի`  դրանց  ներկեմ,  որպեսզի  լավ  աչքի  զարնեն,-  ասաց  ու  նրանց  վրա  քիչ  կաթեցրեց  կարմիր  գինի  հիշեցնող  ինչ-որ հեղուկ.  բայց  դա  գինի  չէր,  այլ  վհուկի  արյուն,  և  այն  էլ`  ամենաառաջնակարգ:  Բոլոր  տարօրինակ  գազանիկները  հանկարծ կարմրավուն  երանգ  առան,  և  ջրի  կաթիլն  այժմ  կարելի    էր  մի  ամբողջ  քաղաքի  տեղ  դնել,  ուր  զեռում  են  մերկ  վայրենիներ:

—  Ինչ  բանի  ես.  դա  ի՞նչ  է,-  հարցրեց  ծերուկին  մի  այլ  կախարդ,  որն  անուն  չուներ  և  հենց  դրանով  էլ  տարբերվում  էր մյուսներից:

—  Կարո՞ղ  ես`  կռահիր,-  արձագանքեց    Հոգսեն  Զննողը:-  Թե  որ  կռահես  ինչ  է`  քեզ  կնվիրեմ:  Բայց  գլխի  ընկնելը  հեշտ  չէ,մանավանդ  որ  չգիտես`  ինչն  ինչոց  է:

Անանուն  կախարդն  աչքը  մոտեցրեց  փքապակուն:  Ա  ՜յ  քեզ  բան.  նրա  աչքի  առաջ  մի  ամբողջ  քաղաք  էր  փռված`  վխտացողմարդկանցով  լեցուն,  բայց  բոլորն  էլ  մերկ  էին  դեսուդեն  վազ  տալիս:  Խելքից  դուրս  բան  էր.  սարսափ,  զարհուրանք:  Բայցամենազարհուրելին  այն  էր,  որ  նրանք  անխղճաբար  հրմշտում,  բոթում,  ճանկռոտում,  խածնում  ու  պատառ-պատառ  էին  անումիրար:  Ով  ցածում  էր`  անպատճառ  փորձում  էր  վեր  մագլցել,  ով  վերևում  էր`  ցած  էր  ընկնում:

—  Մի  տե՜ս,  մի  տե՜ս,  հրե  ՜ն  այն  մեկի  ոտքն  իմից  երկար  է,  թող  կորչի,  թող  վերանա:  Իսկ  սա՜.  ականջի  հետևի  ելունդին նայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի:

Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի  համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ:  Տեսնեն`  ինչ-որ  մեկն իր  համար  նստել  է  զգաստ,  կարմիր  օրիորդի  պես,  ոչ  մեկին  չի  դիպչում,  միայն  թե  իրեն  չդիպչեն:  էդ  էր  պակաս.  վրա  էին պրծնում,  քաշքշում,  ոտնատակ  տալիս,  մինչև  որ  հետքն  անգամ  չմնա:

—  Զարհուրելի  զվարճանք,-  ասաց  անանուն  կախարդը:

—  Իսկ  քո  կարծիքով  ինչ  է  դա:  Կարո՞ղ  ես  գուշակել,-  հարցրեց  Հոգսեն  Զննողը:

—  Այստեղ  գուշակելու  ոչինչ  էլ  չկա:  Պարզ  երևում  է,-  պատասխանեց  մյուսը.-  Սա  Կոպենհագենն  է  կամ  մի  որևէ  ուրիշ  մեծքաղաք.  ախր  դրանք  իրար  շատ  են  նման…  Սա  մեծ  քաղաք  է:

—  Դա  ճահճաջրի  կաթիլ  է,-  բարբառեց  Հոգսեն  Զննողը:

Տոմս 9

  1. Ներկայացրե՛ք Ձեր ուսումնական բլոգի գրականության էջը-բաժինը:
  2. Ներկայացրե՛ք Ձեր ուսումնական բլոգի՝ գրականության էջ-բաժնի որևէ նյութ՝  Ձեր ընտրությամբ:
  3. Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Ստեղծագործությունից դո’ւրս գրեք տրված մտքերը հաստատող օրինակներ:

• Մարդիկ իրար նախանձում են, չեն հանդուրժում մյուսի առավելությունը:

Մի տե~ս, մի տե~ս, հրե~ն էն մեկի ոտքն իմինից երկար է, թող կորչի, թող վերանա:

• Մարդիկ իրար նկատմամբ լցված են չարությամբ:

Բա սա~. ականջի հետևի ելունդին նայեք. մանր ու ցավոտ: Ուրեմն թող ավելի ցավի:

• Մարդիկ աննպատակ դեսուդեն են վազվզում:

Հազարավո~ր, հազարավո~ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում, կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

 • Մարդիկ չեն հանդուրժում այն մարդկանց, որոնք ցականում են ընդհանուր թոհուբոհից հեռու մնալ:

Տեսնեն` ինչ-որ մեկն իր համար նստել է զգաստ, կարմիր օրիորդի պես, ոչ մեկին չի դիպչում, միայն թե իրեն չդիպչեն: էդ էր պակաս. վրա էին պրծնում, քաշքշում, ոտնատակ տալիս, մինչև որ հետքն անգամ չմնա:

• Մարդիկ գթասիրտ չեն, չեն մեղմում իրար ցավ, աշխատում են իրար ավելի ցավեցնել:

Ու նրանք կծոտում էին խեղճին, պատառոտում ու խժռում այն բանի համար, որ մանրիկ ուռուցք ուներ:

• Մարդիկ բնույթով չար են. չարություն անելը նրանց ուրախացնում և զվարճացնում է:

Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավել, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը և, հանդերձ այդու, ուրախանում և զվարճանում յուրովի:


բ) Սեղծագործության մեջ ո՞րն է Անանուն կախարդի կերպարի անհրաժեշտությունը: Պատասխանը հիմնավորե՛ք։

Ըստ իս, անանուն կախարդի անհրաժեշտությունը նրանում էր, որ հեղինակը փորձում է անանուն կախարդի միջոցով հասկացնել, որ պետք չէ նախանձել: