Սեպտեմբերի 20-ին, առավոտյան 08:08-ին Մայր դպրոցի բակից, ճանապարհ ընկանք դեպի Արցախի Հանրապետության, Քաշաթաղի շրջանի Արտաշավի գյուղ: Ճանապարհին իջանք Եղեգնաձոր քաղաք, որտեղ էլ նախաճաշեցինք: Նախաճաշից անց այցելեցինք նաև Հայաստանի հրաշք վայրերից մեկը՝ Շաքիի ջրվեժ: Շրջեցինք ջրվեժի մոտակայքում, հիացանք նրա գեղեցկությամբ, նկարվեցինք, ու շարունակեցինք մեր ճանապարհը: Վերջապես մենք հասանք Արցախ՝ հանրապետություն, որը շրջապատված է գեղեցիկ բնությամբ և տեսարժան վայրերով: Արցախ հասնելուն պես, այցելեցինք Արտաշավի գյուղի Լեոնիդ Ազգալդյանի անվան դպրոց, ծանոթացանք ուսուցիչների, սովորողների և տնօրենի՝ տկն. Վերա Խաչատրյանի հետ: Դե մենք էլ՝ սեբաստացիներս, դատարկաձեռն չէինք գնացել, և կրթահամալիրի կողմից նվեր տրամադրեցինք էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր: Դպրոցում մեզ հյուրասիրեցին տաք սուրճ և օրապահիկ: Երեկոյան խարույկի շուրջը ծանոթացանք սովորողների հետ, երգեցինք, պարեցինք… Օրվա վերջում էլ բաշխվեցինք տներով, և գիշերեցինք գյուղացիների տներում: Ինձ հյուրընկալեցին Դավիթենց տանը, ով արդեն ավարտել էր դպրոցը: Մենք 3տղաներով`Ես, Կարենը և Հովհաննեսը 2գիշեր գիշերեցինք Դավիթենց տանը, ովքեր մեզ շա՜տ ջերմ ընդունեցին և հյուրընկալեցին: Երկրորդ օրը՝ Անկախության տոնին ընդառաջ, բարձունք հաղթահարեցինք, երգեցինք, արտասանեցինք: Երկրորդ գիշերը, խարույկի շուրջը, կիսվում էինք մեր տպավորություններով, ուրախություններով: Օրվա վերջում, դպրոցի տնօրենը, մեզ՝սեբաստացիներիս նվիրեց բաժակներ, որպես հուշ իրենց դպրոցից և սովորողներից, և համեղ հյուրասիրություն:Եկավ այն օրը, երբ մենք պետք է հրաժեշտ տայինք մեր այդքան սիրելի դարձած ընկերներին և ընտանիքին: Առավոտյան հավաքվեցինք դպրոցի մոտ, և հրաժեշտ տվեցինք սովորողներին: Երևանի ճանապարհին այցելեցինք Դադիվանք, Ստեփանակերտի հրապարակ,սբ.Ղազանչեցոց եկեղեցի, <<Տատ ու Պապ>> արձանի մոտ, և Արցախի շուկան: Տեսարժան վայրերում նկարվեցինք, զբոսնեցինք, իսկ շուկայում, համտեսեցինք Արցախյան խոհանոցի համեղ ուտելիքներից մեկը՝ Ժենգյալով Հացը: Ճանապարհին նաև իջանք Սևանա լճի ափերից մեկը, զբոսնեցինք և վերադարձանք Երևան: Անմոռանալի օրեր անցկացրինք:
Месяц: Сентябрь 2019
Սեպտեմբերի 23-27
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում.
ա/ Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր
բ/ Երվանդ 1-ին Սակավակյաց
գ/ Տիգրան 1-ին Երվանդյան /բանավոր, դասագիրք, էջ 65-68/.
Առաջադրանքներ.
1. Նկարագրե՛ք Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները /գրավոր/.
Երվանդ Սակավակյանցը ուներ 40000 հետևակ և 8000 հեծյալ,զորք,որը այդ ժամանակ շատ հզոր էր:Թագավորության սահմանները հյուսիսարևելքում հասնում էին Կուր գետ,Հյուսիս արևմուտք՝ Սև ծով,արևելքում Մարաստան,իսկ հարավում՝ Հյուսիսային միջագետք: Տիգրան Երվանդյան
Երվանդ Սակավակյացին հաջորդեց որդին՝ Տիգրան Երվանդյանը:Մովսես Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին:
Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է,որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի ,և ինքն էլ հայտնի էր իմաստությամբ և տաղանդով:
Ուղղագրական վարժություն: Օ-Ո
Բաց թողած տեղերում լրացնել Օ կամ Ո.
ա/ ականջօղ, ամենօրյա, այդօրինակ, այսօր, անդորրություն, անոթ, անողնաշար, անողոք, անորակ, անօգտակար, ապօրինի, բարձրորակ, բարորություն, գիշերուզոր, դեղնազօծ, երկարօրյա, եղբորորդի, հնօրյա, քնքշորեն, օթոց, օրըստորե, օրոցք:
բ/ ամանօր, ամենաորակյալ, անօդ, անորսալի, անոթևան, առօրեական, արագոտն, արծաթազօծ, արջաորս, բնօրրան, գանգոսկր, գիշերօթիկ, երկորյակ, ընդօրինակել, թիկնոթոց, թռչնորս, լացուկոծ, յուրօրինակ, վատորակ:
գ/ անօրինակ, արևազօծ, բարորակ, եռօրյա, հնաոճ, հնգօրյակ, հոտնկայս, հրանոթ, ճռվողյուն, մեղմորեն, մեղմօրոր, միջօրե, նմանօրինակ, նորաոճ, շորորալ, ողորկ, ոսկեզօծ, ով, որբանոց, չօգնել, պնդօղակ, սևորակ:
դ/ ամանօրյա, անօգուտ, խաղաղօվկիանոսյան, կեսօր, հակաօդային, հատորյակ, հօգուտ, հողմակոծ, հօդս ցնդել, նախօրոք, ոսկեօղ, ոտանավոր, չարորակ, չօգտվել, պարզորոշ, վաղորդայն, ով, քեռորդի, օդապարիկ, օթյակ:
ե/ անորեն, առօրյա, բացօթյա, զորուգիշեր, կիրակնօրյա, կրկնօրինակ, հանապազօրյա, հանրօգուտ, հոգս, միջօրեական, հանապազորդ, միօրինակ, նախօրե, չօգտագործել, ջրօրհնեք, սառնորակ, վառոդ, տարորոշել, տնօրեն, փղոսկր, օդանավ, օրրան:
զ/ արփիազօծ, հակաօրինական, հայորդի, նորօրյա, նրբորեն, շաբաթօրյակ, ովքեր, չոգևորել, վաղորդայն, վաղորոք, տոթ, տարօրինակ, տափողակ, ցածրորակ, փող, փորձանոթ, փոխգգնություն, օթևան, օվկիանոս, օրեցոր, օրորոց:
Նախագիծ. ՀՀ Աշխարհագրական դիրքը
1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:
https://maphub.net/Valer/hh-ashkharhagrakan-dirk-e-nakhagits
2. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:
https://maphub.net/Valer/hh-ashkharhagrakan-dirk-e-nakhagits
3. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:
ՀՀ աշխագրական դիրքը ըստ տնտեսական տեսանկյունից բավականին բարենպաստ է, քանի որ ունի լեռնային և հարթավայրային տարածքներ և դա նպաստում է գյուղատնտեսությանը, իսկ կլիմայական տեսանկյունից շատ բարենպաստ է, քանի որ եղանակը միանման չէ՝ ձմռանը ցուրտ է, իսկ ամռանը՝ շոգ, սակայն վերջերս սկսել է տաքանալ՝ ձմեռը նման չի անցյալ տարիների ձմռանը, իսկ ամառը էլ ավելի շոգ է։ Քաղաքական տեսանկյունից մեր աշխարհագրական դիրքն այնքան էլ լավը չէ, քանի որ շրջապատված ենք ոչ լավ հարևաններով՝ կան փակ սահմաններ և լարված իրավիճակ, չունենք մուտք դեպի ծով և շրջապատված ենք ոչ այնքան զարգացված երկրներով։
Обо мне
Здравствуйте, меня зовут Валерий, мне 14 лет, я учусь в ,, Мхитар Себастаци ,, Образовательный комплекс. Мое хобби — журналистика, и я иду в Армянское Օбщественное Радио, как журналист-ведущий. У меня есть несколько, но верных друзей. У меня большая семья, там живут моя бабушка, мама, папа, маленький брат и я. Я люблю настольный теннис и волейбол. Я тоже люблю программирование. Мой любимый язык — персидский. Моя любимая страна — Иран, и я хочу побывать там. Я люблю путешествовать и заниматься альпинизмом. И я думаю, это все.
Առողջ ապրելակերպի սկզբունքները ըստ ճապոնացի գիտնականների
- Էկոլոգիապես մաքուր սնունդ, մաքուր խմելու ջուր, մաքուր օդ
- Առողջ քուն՝ ամենաքիչը 8ժամ՝22:00-23:00
- Մարմնակրթություն, սպորտ, հիգիենա
- Վատ սովորույթներից ձերբազատում(1-ին 3չկատարելը, ծխելը, ոգելից ըմպելիքների չարաշահումը, թմրանյութներ օգտագործելը, եղունգների կրծելը)
- Սթրեսային իրավիճակներից դուրս ենք գալիս, շփվում ենք միայն կատակով, հումորով, ծիծաղով և սիրով:
Տնային աշխատանք
1. Ֆիզիկական քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Հայկական լեռնաշխարհը և նկարագրե՛ք նրա սահմանները:

Հայկական լեռնաշխարհից դեպի Արևմուտք տարածվում է Փոքրասիական բարձրավանդակը, իսկ հարավարևելյան հարևանությամբ գտնվում է Իրանական բարձրավանդակը: Նրա հյուսիսում Կովկասյան մեծ լեռնաշղթան է, իսկ հարավում գտնվում է Միջագետքի դաշտավայրը, արևելքում՝ Կուր-Արքասյան դաշտավայրը, որը հյուսիսից հարում է Կասպից ծովին, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծովը, իսկ հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները:
2. Համեմատե՛ք տարբեր պատմական քարտեզներում պատկերված Հայաստան պետության սահմանները Հայկական լեռնաշխարհի բնական սահմանների հետ:
Հայաստանի տարածքի չափերն ու սահմանները տարբեր են աշխարհի ֆիզիկական, պատմական, բնակչության և քաղաքական քարտեզներում։ Հայաստանը գտնվում է Անդրկովկասի հարավային մասում: Հյուսիսում այն սահմանակից է Վրաստանին, արևելքում` Ադրբեջանին, հարավում` Իրանին և արևմուտքում` Թուրքիային: Սահմանի ընդհանուր երկարությունը 1245 կմ է: Հայկական լեռնաշխարհի հյուսիսուոմ Կովկասյան մեծ լեռնաշղթան է. արևելքում՝ Կուր-Արքասյան դաշտավայրը, հարավում՝ Միջագետքի դաշտավայարը և արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները:
3. Ո՞րն է «աշխարհագրական դիրք» հասկացության բովանդակությունը: Թվարկե՛ք և համեմատե՛ք դրա տարատեսակները:
Աշխարհագրական դիրքի տարատեսակներն են՝ տնտեսաաշխարհագրական, քաղաքաաշխարհագրական, մաթեմատիկաաշխարհագրական և ֆիզիկաաշխարհագրական: Մաթեմատիկաշխարհագրական դիրքը արտահայտվում է տարածքի եզրակետերի կամ կենտրոնական մասում գտնվող երկրաչափական կենտրոնի աշխարհագրական կորդինատներով: Տնտեսաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական դիրքերը տարեբրվում են մյուսներից նրանով, որ կարող են շատ արագ փոփոխվել: Տնտեսաաշխարհագրական դիրքը կարող է փոփոխվել ներքին զարգացումներից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հարևանների հետ հարաբերություններից և այլն:
4.Ո՞րն է պետության քաղաքաաշխարհագրական դիրքի և տնտեսաաշխարհագրական դիրքի կարևորությունը: Ինչպե՞ս կարող են դրանք լինել նպաստավոր և ոչ նպաստավոր:
Աշխարհագրական տարատեսակներից առանձնահատուկ կարևորություն ունեն տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական դիրքերը, որոնք կարող են ծատ արագ փոփոխվել, թե՛ ներքին, թե՛ արտաքին փոփոխություններից: Օրինակ՝ եղել է մի ժամանակ, երբ Հայաստանը եղել է ծովային պետություն, ունեցել բարեկազմ հարևաններ և լինելով կարևորագույն առևտրական-տնտեսական Մետքասի ճանապարհի վրա՝ հզորացել է և բարգավաճել, այս դեպքում նրա դիրքը շատ նպաստավոր է եղել, բայց նաև եղել է ժամանակ, երբ Հայաստանը հայտնվել է թշնամական շրջապատման մեջ, թալանվել է, զրկվել պետական անկախությունից և անցել է տևական պատերազմների միջով, այս դեպքում Հայաստանի դիրքը եղել է ոչ նպաստավոր և գրանցել մեծ կորուստներ:
5.Որո՞նք են Հայաստանի քաղաքաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքի փոփոխման պատճառները:
Հայաստանի քաղաքաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքի փոփոխման պատճառներն են՝ արտքաքին և ներքին: Արտաքին պատճառներ կարող են լինել՝ հարևանների հետ հարաբերությունը, նրանց հետ հարաբերությունների բարելավումը կամ վատացումը, միջազգային այլ զարգացումներ, իսկ ներքին՝ ներքին տնտեսական վիճակը, քաղաքական կողմնորոշումը, հարևանների հետ ունեցած հարաբերությունների փոփոխումը և այլ բնույթի փոփոխություններ:
Speaking about » Famous Writers» . Homework
1) Jack London was born as John Griffith Chaney on January 12, 1876 in the slums of San Francisco.
His mother was Flora Wellman Chaney. His biological father, William Chaney, was never part of London’s life, and it is unknown whether or not he ever legally married Flora. In September of 1876, just eight months after London was born, Flora married John London, Pennsylvania native and Civil War veteran of the Union army, who adopted Jack as his own. Consequently, John Griffith Chaney was renamed John Griffith London. He started going by «Jack» later in his childhood.
2) London’s mother was a spiritualist and his biological father was an astrologist.
Flora Wellman came from a wealthy home in Massillon, Ohio. She believed she could communicate with the dead, a belief called Spiritualism that reached heights of popularity as she grew up in the 1840s. She also believed she could predict the future. When she was fifteen, the panic of 1858 destroyed her father’s finances, and she left home. During the Civil War she was a volunteer with the Sanitary Commission, but nothing else is known about where and how she lived between the years 1860 and 1870. In the early 1870s she took up with William Chaney, a traveling astrologer, in Seattle, Washington. In 1874 the couple moved to San Francisco where Flora brought in money performing seances and teaching music, and William gave lectures on astrology.
3) While she was pregnant, London’s mother tried to kill herself.
When William Chaney found out that Flora was pregnant, he beat her and demanded that she have an abortion. After the altercation, Flora attempted suicide twice in the course of two days. First, she overdosed on laudanum. When that attempt failed, she tried to shoot herself in the head, but her second attempt was thwarted by a gun malfunction.

4) Flora and William’s «domestic infelicity» was recorded in the San Francisco Chronicle.
The story of Flora Wellman Chaney’s two suicide attempts was published in the June 4,1874 edition of the San Francisco Chronicle under the headline, «A Discarded Wife.» The article turned locals against William Chaney to such an extent that some even wanted to see him hanged. Not long after the incident, William Chaney moved to Chicago and never acknowledged London as his son. He claimed Flora had other lovers, and that he himself was impotent.
5) London’s foster mother was a former slave named, Virginia Prentiss.
After his birth, Virginia Prentiss took the infant Jack London into her home because Flora didn’t want him and was too sick to care for him. Later in his infancy Jack went back to live with Flora, but Virginia Prentiss remained a significant maternal figure throughout his life. The Londons and the Prentiss family lived near each other in Oakland, California throughout London’s childhood.
6) Jack London was a 15-year-old oyster pirate.
As a fifteen year old, London became tired of his grueling, low-paying job at a cannery (where he worked 12-18 hour days), and borrowed $300 from Virginia Prentiss. With the money he bought a sloop, which he called the Razzle Dazzle, and became an oyster pirate, or poacher, on the San Francisco Bay. After a few months, his boat became irreparably damaged and London was hired by the California Fish Patrol.
7) At the age of 18, London was arrested for vagrancy.
In 1894, London joined a group called Kelly’s Army, a throng of unemployed men dubbed tramps and hobos, who set out from California riding the rails. Kelly’s Army was part of a larger group of protesters known as Coxey’s Army, which originated in Massillon, Ohio. The goal of Coxey’s Army was to march on Washington D.C. and protest unemployment. London split from the group in Missouri and traveled to Niagara Falls where he was arrested, charged with vagrancy, and kept in jail for a month. He would later recount the events of Kelly’s Army and his arrest in his autobiographical narrative, My Life in the Underworld.
8) London was briefly a student at the University of California at Berkley.
In September of 1896 Jack London became a student at the University of California at Berkley, but he was only a student there for one semester before running out of money. Shortly after leaving UC Berkley, London followed the Gold Rush and sailed for the Klondike, an experience that inspired his two most famous novels, Call of the Wild and White Fang.

9) London wrote 1,000 words every day.
While toiling in the gold fields of the Klondike, London became severally malnourished and lost several of his front teeth to scurvy. His failing health forced him to return home. When he returned to California in 1898, he was met with the news that his step-father, John London, had died. He decided to dedicate himself to professional writing in order to support his mother. From that moment on, he made it his discipline to write 1,000 words every day.
10) Jack London died at the age of 40.
Jack London struggled with his health his entire adult life, due in large part to alcoholism. In 1913, London’s doctor discovered that his kidney’s were failing, and London began taking morphine to help control the pain. He died at his California ranch on November 22, 1916. His cause of death was a combination of uremia and morphine poisoning. It has been debated among biographers and scholars whether the morphine poisoning was intentional by London.
About me
Hello , my name is Valery, I am 14 years old, and I study in ,,Mkhitar Sebastatsi,, Educational Complex. My hobby is journalism, and I am going to Armenian Publish Radio, as a journalist-host. I have a few, but loyal friends. I have a big family, there live my grandmother, mother, father, little brother and me. I love table tennis and volleyball. I also love programming. My favorite language is Persian. My favorite country is Iran, and I want to visit there. I love traveling and mountaineering. And I guess that’s all.
Սեպտեմբերի 9-13
Գործնական քերականություն
1.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։
1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)`
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)
2. Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ, հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ, անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:
3.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ, օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր, արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ, թանձր, անբասիր։
4. Ընդգծելհոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ, փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման, սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ, դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ, ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։
*************************************************************************************
- Ընթերցի՛ր առակները և գրի՛ր, թե ո՞րն է յուրաքանչյուրի ասելիքը, գաղափարը:
- Ի՞նչ են մեզ սովորեցնում դրանք, դու համամիտ ես…մտքի հետ, դու համամիտ չես…մտքի հետ: Ինչու՞:
—————————————————————————————————————Երիտասարդ աղջիկը գալիս է հոր մոտ և սկսում նեղսրտել. «Հա՛յր, հոգնել եմ, այնքան ծանր կյանքով եմ ապրում, այնքան դժվարությունների ու փորձությունների միջով եմ անցնում, որ, կարծես, միշտ լողում եմ հոսանքի դեմ: Այլևս ուժ չունեմ… ի՞նչ անեմ»:Հայրը պատասխանի փոխարեն, ջրով լցված 3 հավասարաչափ կաթսա է դնում կրակի վրա, ապա մեկի մեջ գցում է գազար, մյուսի մեջ` ձու, իսկ երրորդի մեջ սուրճ է լցնում:
Որոշ ժամանակ անց նա կաթսայից հանում է գազարն ու ձուն, երրորդ կաթսայից լցնում սուրճը մի բաժակի մեջ եւ հարցնում աղջկան.
-Ի՞նչ է փոխվել:
— Ձուն և գազարը եփվեցին, իսկ սուրճը լուծվեց ջրում, — պատասխանում է աղջիկը:
— Ո՛չ, դուստր իմ, դա միայն մակերեսային հայացք է իրերի վրա,-ասում է հայրն ու բացատրում, -Տե՛ս, պինդ գազարը, մնալով ջրի մեջ, դարձավ ավելի փափուկ ու ճկուն: Փխրուն ու հեղուկ ձուն դարձավ պինդ: Արտաքնապես դրանք չփոխվեցին, այլ միայն իրենց կառուցվածքը փոխեցին արտաքին հավասար անբարենպաստ պարագաների ազդեցության տակ`եռացող ջրի մեջ…Շարունակելով միտքը` հայրը եզրափակում է ասածը. «Այդպես և մարդիկ են. արտաքնապես ուժեղները …»։ Շարունակիր։
-Իսկ սո՞ւրճը, — զարմացած հետաքրքրվում է դուստրը:
— Սուրճն ամենահետաքրքիրն է: Այն ամբողջությամբ լուծվեց նոր` թշնամական կամ խորթ միջավայրում` նրան դարձնելով եռացած համեղ ըմպելիք: Այնպես որ, աղջի՛կս, կան յուրահատուկ մարդիկ, ովքեր․․․․․․․․․Շարունակիր։
———————————————————————————————————————Առակները կարդում ենք, վերլուծում, մեկնաբանւմ, ամփոփում ենք բացօթյա ընթերցանությամբ, ձայնագրություն, տեսագրություն։
Սիրելի սովորող, ստորև տրված առակներից զատ, կարող ես ինքդ ընտրել այլ առակներ։ Առակների մասին նյութ
Առակը բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին հիմնականում գրվել չափածո։ Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի վարպետներ են Եզովպոսը, Ֆեդրոսը, Ժան դը Լաֆոնտենը, Իվան Կռիլովը, հայ հեղինակներից՝ Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, Խնկո Ապերը։Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։Սյուժեն դեպքերի, իրողությունների սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբում կամ մեծ մասամբ վերջում արտահայտված եզրակացությունը։ Առակի հերոսը մարդն է, ում կյանքի, բնավորության բացասական գծերը ծաղրվում են այլաբանորեն։ Առակներում կենդանիներն ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց։ Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։XI–XIII դարերում ձևավորվել է հայ ինքնուրույն առակագրությունը։ Մեծ ժողովրդականություն են վայելել Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակները։ Վարդան Այգեկցու անունով պահպանվել են առակների ժողովածուներ, որոնցից ամենահայտնին «Աղվեսագիրքն» է ։ Հայ գրականության մեջ առակներ են գրել նաև Խաչատուր Աբովյանը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Խնկո Ապերը, Հովհաննես Շիրազը, Մկրտիչ Կորյունը և ուրիշներ։Հայ գրավոր գրականության մեջ առակները թափանցել են միջնադարում. գիտնական, պետական գործիչ, մանկավարժ Գրիգոր Մագիստրոսն իր թղթերում օգտագործել է ամենատարբեր առակներ։ Նա, ինչպես երևում է իր նամակներից մեկի մեջ, պատվիրում է դպրոցներում աշակերտներին սովորեցնել քերականության և ճարտասանության հետ նաև առասպելավարժություն, այսինքն՝ աշակերտներին գրել, անգիր անել և մեկնել տալ առակներ, որը շատ հարմար վարժություն է եղել ապագա մեկնաբաններ պատրաաստելու համար։Կարևորը և գլխավորն այն է, որ 12-13-րդ դարերում և հետո ամեն տեղ առհասարակ սիրում էին առակներ ու զրույցներ։ Ուստի առակների ժողովածուները դառնում էին հաճելի ընթերցանության գրքեր և զարգանում զանազան տիպերով և զանազան ծավալով։ Փաստորեն առակը՝ որպես գրական տեսակ, ստեղծվեց, քանի որ մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։ Այն դաստիարակչական նպատակ ունեցող գրական տեսակ է և օգնում է մարդուն իրական կյանքում ավելի հեշտ ապրելու. ահա այս առումով էլ առակները հին ժամանակներից մինչև այսօր սիրված են ու շարունակվում են մնալ որպես գրական տեսակ։Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։ Այդպիսիք են Աստվածաշնչում պահպանված Սողոմոնի առակները, որոնք մեծ ազդեցություն են թողել գրեթե բոլոր ժողովուրդների մտածելակերպի վրա։ Առակների առաջին հայտնի հեղինակը հույն Եզոպոսն է։ Առակներով հարուստ է նաև հին հնդկական գրականությունը։ Արևելյան ժողովուրդների մեջ տարածված են եղել Խիկար Իմաստունի և Մոլլա Նասրեդինի առակները։Սողոմոնը պատանի հասակում թագավոր է դառնում։ Նա հետևում էր իր հոր՝ Դավթի տված իմաստուն խորհուրդներին։ Եհովան հավանում է նրան ու մի գիշեր երազի մեջ հարցնում է. «Սողոմո՛ն, ի՞նչ կուզեիր ինձանից ստանալ»։ Ի պատասխան՝ Սողոմոնն ասում է. «Ո՜վ իմ Աստված, ես շատ երիտասարդ եմ ու երկիր կառավարել չգիտեմ։ Ուստի, տո՛ւր ինձ իմաստություն, որպեսզի քո ժողովրդին ճիշտ ձևով առաջնորդեմ»։ Աստծուն դուր է գալիս Սողոմոնի խնդրանքը։ Հետևաբար, նա ասում է. «Քանի որ դու իմաստություն խնդրեցիր ու ոչ թե երկար կյանք կամ հարստություն, ապա դու կլինես այնքան իմաստուն, որքան աշխարհում դեռ ոչ մի մարդ չի եղել։ Բայց դրա հետ մեկտեղ ես քեզ կտամ նաև այն, ինչ որ չխնդրեցիր՝ թե՛ հարստություն և թե՛ փառք»։ Երբ Սողոմոնը՝ Դավթի որդին, մ.թ.ա. 1037թ.-ին դարձավ Իսրայելի թագավոր, «երեք հազար առակ գրեց»:Նրա իմաստուն խոսքերի որոշ մասն արձանագրվեց Աստվածաշնչի «Առակներ» գրքում։ Այս առակներում հավիտենական ճշմարտություն է ամփոփված։ Դրանք այսօր նույնպես ժամանակահարմար են։Սողոմոնի իշխանության տարիները նպաստավոր ժամանակաշրջան էին :Այդ ժամանակ Իսրայելի թագավորությունն իր ծաղկման գագաթնակետին էր գտնվում : Այնուամենայնիվ, մարդիկ անձնական խնդիրներ ու դժվարություններ ունեին, որոնց պատճառը մարդկային անկատարությունն էր։ Ուստի զարմանալի չէ, որ իր խնդիրները լուծելու համար ժողովուրդը դիմում էր իմաստուն Սողոմոն թագավորին։ Բազմաթիվ հարցերի առնչությամբ վճիռներ կայացնելիս նա առակներ էր ասում, որոնք վերաբերում էին առօրյա կյանքի տարբեր ոլորտներին։ Այդ կարճ, բայց դիպուկ առածները շատ բարձր էին գնահատում նրանք, ովքեր ցանկանում էին իրենց կյանքը ներդաշնակեցնել Աստծու կամքին։ Աստվածաշունչը չի ասում, թե Սողոմոնն էգրել «Առակներ» գիրքը։ Այնուամենայնիվ, նշում է, որ նա«խոսեց» առակներ, նաև՝ «նա ամեն ինչ մանրակրկիտ քննում էր, որպեսզի բազում առակներ շարադրի»՝ այդպիսով ցույց տալով, որ թագավորն ուզում էր, որ դրանք պահպանվեին ապագայի համա։ Դավթի և Սողոմոնի օրերում պալատական պաշտոնյաների մեջ կային նաև քարտուղարներ, ովքեր և կառավարչի խոսքերը խոր հարգանքով էին ընդունում ու գրի առնում դրանք։ Գրքի մեծ մասը, անկասկած, գրվել է Սողոմոնի իշխանության տարիներին (մ.թ.ա. 1037–998թթ.): Եբրայերեն Աստվածաշնչերում «Առակներ»-ը սկզբում անվանվում էր գրքի առաջին խոսքով՝միշլեհ, որը նշանակում է «առակներ»։Միշլեհ բառը եբրայերենմաշալ գոյականի հոգնակի ձևն է, որը ակներևաբար ծագում է «նման լինել» կամ «համեմատելի լինել» նշանակությունն ունեցող բառի արմատից։ Այս ձևակերպումները ճշգրտորեն բնութագրում են գրքի բովանդակությունը, քանի որ առակները սեղմ ասացվածքներ են, որոնք հաճախ նմանություններ կամ համեմատություններ են, և դրանց նպատակը ունկնդրին մտածելու տեղիք տալն է։ Սեղմ կառուցվածքը հեշտացնում է առակների ընկալումը, դրանք դարձնում է հետաքրքիր։ Բացի այդ, կարճ առակները հեշտ է սովորել ու հիշել։ Առակի հիմնական միտքը չի մոռացվում։Սողոմոն Իմաստունի առակներըՀարցաշար- Ի՞նչ գիտես առակի ժանրի մասին, քանի՞ մասից է այն բաղկացած
- Ի՞նչ առակագիրներ գիտես, համառոտ ներկայացրու:
- Ինչպե՞ս են գրվել ու կազմվել Սողոմոնի «Առակներ»-ը:
- Ընթերցի՛ր առակները և գրի՛ր, թե ո՞րն է յուրաքանչյուրի ասելիքը, գաղափարը:
- Ի՞նչ են մեզ սովորեցնում դրանք, դու համամիտ ես…մտքի հետ, դու համամիտ չես…մտքի հետ: Ինչու՞:
- Երկու կանայք ի՞նչ դժվարին հարց են ներկայացնում Սողոմոնին։
- Ինչպես տեսնում ես նկարում, Սողոմոնն ինչպե՞ս է լուծում այդ հարցը։
- Սողոմոնի իշխանության տարիները ինչի՞ են նմանվում, և ինչո՞ւ, պատմիր համառոտ:
- Ինչպես կմեկնաբանես Սողոմոն իմաստունի որոշումը:
- Այր մի էր տանուտէր՝ որ տնկեաց այգի, եւ ցանգով պատեաց զնա, եւ փորեաց ի նմա հնձան, եւ շինեաց աշտարակ. եւ ետ զնա ցմշակս, եւ գնաց ի տար աշխարհ: Իբրեւ մերձեցաւ ժամանակ պտղոյ, առաքեաց զծառայս իւր առ մշակսն՝ առնուլ զպտուղս նորա: Եւ կալեալ մշակացն զծառայս նորա, զոմն տանջեցին, զոմն սպանին, զոմն քարկոծեցին: Դարձեալ առաքեաց այլ ծառայս բազումս քան զառաջինսն, եւ արարին նոցա՝ նոյնպէս: Յետոյ առաքեաց առ նոսա զորդի իւր, եւ ասէ. «Թերեւս՝ ամաչեսցեն յորդւոյ աստի իմմէ»: Իսկ մշակքն իբրեւ տեսին զորդին, ասեն ընդ միտս. «Սա է ժառանգն, եկայք սպանցուք զսա, եւ կալցուք զժառանգութիւն սորա»: Եւ առեալ՝ հանին զնա արտաքոյ քան զայգին, եւ սպանին: Արդ՝ յորժամ եկեսցէ տէր այգւոյն, զի՞նչ արասցէ մշակացն այնոցիկ: Ասեն ցնա` զչարսն չարաւ կորուսցէ. եւ զայգին տացէ այլոց մշակաց, որք տայցեն նմա զպտուղս ի ժամու իւրեանց:
- Յայնժամ նմանեսցի արքայութիւն երկնից տասն կուսանաց, որոց առեալ զլապտերս իւրեանց՝ ելին ընդ առաջ փեսայի եւ հարսին: Հինգն ի նոցանէ յիմարք էին՝ եւ հինգն իմաստունք: Յիմարքն առին զլապտերսն, եւ ձէթ ընդ իւրեանս ոչ բարձին: Իսկ իմաստունքն առին եւ ձէթ ամանաւք ընդ լապտերս իւրեանց: Եւ ի յամել փեսային, նիրհեցին ամենեքեան եւ ի քուն մտին: Եւ ի մէջ գիշերի եղեւ բարբառ. «Ահա փեսայ գայ, արիք ընդ առաջ նորա»: Յայնժամ յարեան ամենայն կուսանքն, եւ կազմեցին զլապտերս իւրեանց: Ասեն յիմարքն ցիմաստունսն. «Տուք մեզ յիւղոյդ ձերմէ, զի ահա՝ շիջանին լապտերքս մեր»: Պատասխանի ետուն իմաստունքն եւ ասեն. «Գուցէ ոչ իցէ մեզ եւ ձեզ բաւական, այլ երթայք ի վաճառականս՝ եւ գնեսջիք ձեզ»: Իբրեւ նոքա գնացին գնել՝ եւ եկն փեսայն եւ պատրաստքն մտին ընդ նմա ի հարսանիսն՝ եւ փակեցաւ դուռնն: Յետոյ՝ գան եւ այլ կուսանքն՝ եւ ասեն. «Տէ՛ր, Տէ՛ր՝ բա՛ց մեզ»: Նա պատասխանի ետ եւ ասէ. «Ամէն ասեմ ձեզ, թէ ոչ գիտեմ զձեզ: Արթուն կացէք՝ զի ոչ գիտէք զաւրն եւ ոչ զժամ»:
- Լսէք ահաւասիկ. ել սերմանաւղ սերմանել: Եւ եղեւ ի սերմանելն, ոմն անկաւ առ ճանապարհաւ, եւ եկն թռչուն եւ եկեր զնա: Եւ այլն անկաւ յապառաժի՝ ուր ոչ գոյր հող բազում. եւ վաղվաղակի բուսաւ: Քանզի ոչ գոյր հիւթ երկրին, եւ յորժամ ծագեաց արեւ՝ ջեռաւ, եւ զի ոչ գոյին արմատք՝ ցամաքեցաւ: Եւ այլն անկաւ ի մէջ փշոց. ելին փուշքն եւ հեղձուցին զնա, եւ պտուղ ոչ ետ: Եւ այլն անկաւ յերկիր բարւոք. եւ ելեալ աճեցեալ տայր պտուղ, եւ բերէր ընդ միոյ՝ երեսուն, եւ ընդ միոյ՝ վաթսուն, եւ ընդ միոյ՝ հարիւր:
- Առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր:
- Փոխադրի՛ր տեքստը աշխարհաբար:
- Մեկնաբանի՛ր ընտրածդ առակը:
- Փորձիր գեղեցիկ և անսխալ կարդալ առակը, ձայնագրիր
- Նախագիծ՝ «Կարդում ենք»
Վ․ Սարոյանի «Գյուղացին» պատմվածքը։
Կարդալ Վ․ Սարոյանի «Կարճ պատմվածքները», վերլուծել դրանցի մեկը՝ պատասխանելով հետևյալ հարցերին․
Ինչո՞ւ հենց այդ պատմվածքը։
Հերոսի մասին քո կարծիքը գրիր։
Դուր եկած հատվածները դուրս գրիր։
Բառային աշխատանք։
«Հայ մուկը» պատմվածքը
