Սեպտեմբերի 9-13

Գործնական քերականություն

1.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։
1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)`
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)
2. Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ, հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ, անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:
3.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ, օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր, արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ, թանձր, անբասիր։
4. Ընդգծելհոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ, փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման, սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ, դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ, ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։

*************************************************************************************

    1. Ընթերցի՛ր առակները և գրի՛ր, թե ո՞րն է յուրաքանչյուրի ասելիքը, գաղափարը:
    2. Ի՞նչ են մեզ սովորեցնում դրանք, դու համամիտ ես…մտքի հետ, դու համամիտ չես…մտքի հետ: Ինչու՞:
    Մի անգամ գիշերն այն նահանգում, ուր տեղակայված էր վանական համալիրը, առատ ձյուն տեղաց: Առավոտյան, երբ աշակերտները հավաքվեցին սրահներից մեկում, ուսուցիչն ասաց`ի՞նչ անենք, որ այս ձյունը մաքրվի: Աշակերտներից մեկն առաջարկեց աղոթել, որ եղանակը տաքանա, մյուսն ասաց, որ պետք չէ սենյակներից դուրս գալ  մինչև ձյան հալվելը, երրորդն էլ հավելեց, թե նրա համար, որ ճանաչել է իմաստնությունը, միևնույն պիտի լինի՝ կա՞ ձյուն, թե՞ ոչ:Ուսուցիչն ուշադիր լսեց բոլորին ու ասաց.– Իսկ այժմ վերցնում ենք գոգաթիակներն ու գնում ձյունը մաքրելու:Առակի միտքն այն է, որ․․․․․․․․ Շարունակիր։
    —————————————————————————————————————Երիտասարդ աղջիկը գալիս է հոր մոտ և սկսում նեղսրտել. «Հա՛յր, հոգնել եմ, այնքան ծանր կյանքով եմ ապրում, այնքան դժվարությունների ու փորձությունների միջով եմ անցնում, որ, կարծես, միշտ լողում եմ հոսանքի դեմ: Այլևս ուժ չունեմ… ի՞նչ անեմ»:Հայրը պատասխանի փոխարեն, ջրով լցված 3 հավասարաչափ կաթսա է դնում կրակի վրա, ապա մեկի մեջ գցում է գազար, մյուսի մեջ` ձու, իսկ երրորդի մեջ սուրճ է լցնում:
    Որոշ ժամանակ անց նա կաթսայից հանում է գազարն ու ձուն, երրորդ կաթսայից լցնում սուրճը մի բաժակի մեջ եւ հարցնում աղջկան.
    -Ի՞նչ է փոխվել:
    — Ձուն և գազարը եփվեցին, իսկ սուրճը լուծվեց ջրում, — պատասխանում է աղջիկը:
    — Ո՛չ, դուստր իմ, դա միայն մակերեսային հայացք է իրերի վրա,-ասում է հայրն ու բացատրում, -Տե՛ս, պինդ գազարը, մնալով ջրի մեջ, դարձավ ավելի փափուկ ու ճկուն: Փխրուն ու հեղուկ ձուն դարձավ պինդ: Արտաքնապես դրանք չփոխվեցին, այլ միայն իրենց կառուցվածքը փոխեցին արտաքին հավասար անբարենպաստ պարագաների ազդեցության տակ`եռացող ջրի մեջ…Շարունակելով միտքը` հայրը եզրափակում է ասածը. «Այդպես և մարդիկ են. արտաքնապես ուժեղները …»։ Շարունակիր։
    -Իսկ սո՞ւրճը, — զարմացած հետաքրքրվում է դուստրը:
    — Սուրճն ամենահետաքրքիրն է: Այն ամբողջությամբ լուծվեց նոր` թշնամական կամ խորթ միջավայրում` նրան դարձնելով եռացած համեղ ըմպելիք: Այնպես որ, աղջի՛կս, կան յուրահատուկ մարդիկ, ովքեր․․․․․․․․․Շարունակիր։ 
    ———————————————————————————————————————Առակները կարդում ենք, վերլուծում, մեկնաբանւմ, ամփոփում ենք բացօթյա ընթերցանությամբ, ձայնագրություն, տեսագրություն։
    Սիրելի սովորող, ստորև տրված առակներից զատ, կարող ես ինքդ ընտրել այլ առակներ։
     Առակների մասին նյութ
    Առակը 
     բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին հիմնականում գրվել չափածո։ Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի վարպետներ են  ԵզովպոսըՖեդրոսըԺան դը ԼաֆոնտենըԻվան Կռիլովը, հայ հեղինակներից՝ Մխիթար ԳոշըՎարդան ԱյգեկցինԽնկո Ապերը։Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։Սյուժեն դեպքերի, իրողությունների սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբում կամ մեծ մասամբ վերջում արտահայտված եզրակացությունը։ Առակի հերոսը մարդն է, ում կյանքի, բնավորության բացասական գծերը ծաղրվում են այլաբանորեն։ Առակներում կենդանիներն ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց։ Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։XI–XIII դարերում ձևավորվել է հայ ինքնուրույն առակագրությունը։ Մեծ ժողովրդականություն են վայելել Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակները։ Վարդան Այգեկցու անունով պահպանվել են առակների ժողովածուներ, որոնցից ամենահայտնին «Աղվեսագիրքն» է ։ Հայ գրականության մեջ առակներ են գրել նաև Խաչատուր Աբովյանը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Խնկո Ապերը, Հովհաննես Շիրազը, Մկրտիչ Կորյունը և ուրիշներ։Հայ գրավոր գրականության մեջ առակները թափանցել են միջնադարում. գիտնական, պետական գործիչ, մանկավարժ Գրիգոր Մագիստրոսն իր թղթերում օգտագործել է ամենատարբեր առակներ։ Նա, ինչպես երևում է իր նամակներից մեկի մեջ, պատվիրում է դպրոցներում աշակերտներին սովորեցնել քերականության և ճարտասանության հետ նաև առասպելավարժություն, այսինքն՝ աշակերտներին գրել, անգիր անել և մեկնել տալ առակներ, որը շատ հարմար վարժություն է եղել ապագա մեկնաբաններ պատրաաստելու համար։Կարևորը և գլխավորն այն է, որ 12-13-րդ դարերում և հետո ամեն տեղ առհասարակ սիրում էին առակներ ու զրույցներ։ Ուստի առակների ժողովածուները դառնում էին հաճելի ընթերցանության գրքեր և զարգանում զանազան տիպերով և զանազան ծավալով։ Փաստորեն առակը՝ որպես գրական տեսակ, ստեղծվեց, քանի որ մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։ Այն դաստիարակչական նպատակ ունեցող գրական տեսակ է և օգնում է մարդուն իրական կյանքում ավելի հեշտ ապրելու. ահա այս առումով էլ առակները հին ժամանակներից մինչև այսօր սիրված են ու շարունակվում են մնալ որպես գրական տեսակ։Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։ Այդպիսիք են Աստվածաշնչում պահպանված Սողոմոնի առակները, որոնք մեծ ազդեցություն են թողել գրեթե բոլոր ժողովուրդների մտածելակերպի վրա։ Առակների առաջին հայտնի հեղինակը հույն Եզոպոսն է։ Առակներով հարուստ է նաև հին հնդկական գրականությունը։ Արևելյան ժողովուրդների մեջ տարածված են եղել  Խիկար Իմաստունի և Մոլլա Նասրեդինի առակները։Սողոմոնը պատանի հասակում թագավոր է դառնում։ Նա  հետևում էր իր հոր՝ Դավթի տված իմաստուն խորհուրդներին։ Եհովան հավանում է նրան ու մի գիշեր երազի մեջ հարցնում է. «Սողոմո՛ն, ի՞նչ կուզեիր ինձանից ստանալ»։ Ի պատասխան՝ Սողոմոնն ասում է. «Ո՜վ իմ Աստված, ես շատ երիտասարդ եմ ու երկիր կառավարել չգիտեմ։ Ուստի, տո՛ւր ինձ իմաստություն, որպեսզի քո ժողովրդին ճիշտ ձևով առաջնորդեմ»։ Աստծուն դուր է գալիս Սողոմոնի խնդրանքը։ Հետևաբար, նա ասում է. «Քանի որ դու իմաստություն խնդրեցիր ու ոչ թե երկար կյանք կամ հարստություն, ապա դու կլինես այնքան իմաստուն, որքան աշխարհում դեռ ոչ մի մարդ չի եղել։ Բայց դրա հետ մեկտեղ ես քեզ կտամ նաև այն, ինչ որ չխնդրեցիր՝ թե՛ հարստություն և թե՛ փառք»։ Երբ Սողոմոնը՝ Դավթի որդին, մ.թ.ա. 1037թ.-ին դարձավ Իսրայելի թագավոր, «երեք հազար առակ գրեց»:Նրա իմաստուն խոսքերի որոշ մասն արձանագրվեց Աստվածաշնչի «Առակներ» գրքում։ Այս առակներում հավիտենական ճշմարտություն է ամփոփված։ Դրանք այսօր նույնպես ժամանակահարմար են։Սողոմոնի իշխանության տարիները նպաստավոր ժամանակաշրջան էին :Այդ ժամանակ Իսրայելի թագավորությունն իր ծաղկման գագաթնակետին էր գտնվում : Այնուամենայնիվ, մարդիկ անձնական խնդիրներ ու դժվարություններ ունեին, որոնց պատճառը մարդկային անկատարությունն էր։ Ուստի զարմանալի չէ, որ իր խնդիրները լուծելու համար ժողովուրդը դիմում էր իմաստուն Սողոմոն թագավորին։ Բազմաթիվ հարցերի առնչությամբ վճիռներ կայացնելիս նա առակներ էր ասում, որոնք վերաբերում էին առօրյա կյանքի տարբեր ոլորտներին։ Այդ կարճ, բայց դիպուկ առածները շատ բարձր էին գնահատում նրանք, ովքեր ցանկանում էին իրենց կյանքը ներդաշնակեցնել Աստծու կամքին։  Աստվածաշունչը չի ասում, թե Սողոմոնն էգրել «Առակներ» գիրքը։ Այնուամենայնիվ, նշում է, որ նա«խոսեց» առակներ, նաև՝ «նա ամեն ինչ մանրակրկիտ քննում էր, որպեսզի բազում առակներ շարադրի»՝ այդպիսով ցույց տալով, որ թագավորն ուզում էր, որ դրանք պահպանվեին ապագայի համա։ Դավթի և Սողոմոնի օրերում պալատական պաշտոնյաների մեջ կային նաև քարտուղարներ, ովքեր և կառավարչի խոսքերը  խոր հարգանքով  էին ընդունում ու գրի առնում դրանք։  Գրքի մեծ մասը, անկասկած, գրվել է Սողոմոնի իշխանության տարիներին (մ.թ.ա. 1037–998թթ.): Եբրայերեն Աստվածաշնչերում «Առակներ»-ը սկզբում անվանվում էր գրքի առաջին խոսքով՝միշլեհ, որը նշանակում է «առակներ»։Միշլեհ բառը եբրայերենմաշալ գոյականի հոգնակի ձևն է, որը ակներևաբար ծագում է «նման լինել» կամ «համեմատելի լինել» նշանակությունն ունեցող բառի արմատից։ Այս ձևակերպումները ճշգրտորեն բնութագրում են գրքի բովանդակությունը, քանի որ առակները սեղմ ասացվածքներ են, որոնք հաճախ նմանություններ կամ համեմատություններ են, և դրանց նպատակը ունկնդրին մտածելու տեղիք տալն է։ Սեղմ կառուցվածքը հեշտացնում է առակների ընկալումը, դրանք դարձնում է հետաքրքիր։ Բացի այդ, կարճ առակները հեշտ է սովորել ու հիշել։ Առակի հիմնական միտքը չի մոռացվում։Սողոմոն Իմաստունի առակներըՀարցաշար
    1. Ի՞նչ գիտես առակի ժանրի մասին, քանի՞ մասից է այն բաղկացած
    2. Ի՞նչ առակագիրներ գիտես, համառոտ ներկայացրու:
    3. Ինչպե՞ս  են գրվել ու կազմվել  Սողոմոնի «Առակներ»-ը:
    4. Ընթերցի՛ր առակները և գրի՛ր, թե ո՞րն է յուրաքանչյուրի ասելիքը, գաղափարը:
    5. Ի՞նչ են մեզ սովորեցնում դրանք, դու համամիտ ես…մտքի հետ, դու համամիտ չես…մտքի հետ: Ինչու՞:
    ****Պապը շատ էր ծերացել: Նրա աչքերը լավ չէին տեսնում, ականջները ծանրացել էին, ձեռքերն ու ոտքերը ծերությունից դողում էին այնպես, որ գդալը բերանը տանելու ժամանակ կերակուրը վրան էր կաթեցնում:Այդ բանը չէին հանդուրժում որդին ու հարսը: Նրանք պապին իրենց հետ չէին նստեցնում, այլ վառարանի հետևի մի անկյունում և նրան կավե ամանով էին կերակուր տալիս: Խեղճ ծերուկի աչքերը արցունքով էին լցվում. Նա տխուր-տրտում նայում էր այն կողմը, ուր սեղանն էր պատրաստվում: Մի անգամ կերակուր ուտելիս, ծերունու ձեռքերը դողացին ու ամանն ընկավ կոտրվեց: Հարսն ու որդին ավելի բարկացան: Նրանք մի փայտե պնակ գնեցին և այնուհետև դրանով էին ուտելիք տալիս իրենց հորը: Ծերունին չորս տարեկան մի թոռնիկ ուներ: Մի անգամ մանկիկը, տախտակամածին նստած, փայտե իր էր շինում:-Ի՞նչ ես շինում, զավակս, – հարցրեց մայրը:-Փայտե պնակ եմ շինում, – պատասխանեց երեխան, – որ երբ դուք ծերանաք, դրանով կերակուր տամ ձեզ: Հայրն ու մայրը իրար նայեցին ու ամոթից կարմրեցին: Դրանից հետո նրանք սկսեցին ծերունուն իրենց հետ սեղան նստեցնել և միշտ հարգանքով էին վարվում նրա հետ:                                                                                     ****Մի անգամ դժվար հարցով երկու կին են գալիս Սողոմոնի մոտ։ «Մենք երկուսով ապրում ենք նույն հարկի տակ,— բացատրում է նրանցից մեկը,— ես մի որդի ունեցա, իսկ դրանից երկու օր հետո արու զավակ ունեցավ նաև այս կինը։ Բայց մի գիշեր նրա որդին մահացավ։ Օգտվելով առիթից, որ ես քնած եմ՝ նա իմ կողքից վերցնում է երեխայիս, ու տեղը իր մահացած որդուն դնում։ Երբ ես արթնացա ու նայեցի մեռած երեխային, իսկույն նկատեցի, որ նա իմը չէ»։Այդ ժամանակ երկրորդ կինն առարկում է. «Ո՛չ, ողջ մանուկը իմն է, իսկ մեռածը՝ նրանը»։ Առաջին կինը թե՝ ո՛չ, մեռած մանուկը քոնն է, իսկ կենդանին՝ իմը։ Եվ նրանք այսպես վիճում են։ Ինչպե՞ս պիտի վարվի Սողոմոնը։ Նա հրամայում է մի սուր բերել, ապա ասում է. «Ողջ երեխային երկու կտոր արեք. կեսը տվեք մեկին, մյուս կեսը՝ մյուսին»։— Ո՛չ,— ճչում է իսկական մայրը։— Խնդրում եմ, մի՛ սպանեք նրան, այլ տվեք այդ կնոջը։— Իսկ մյուս կինն ասում է. «Մանուկը ո՛չ ինձ լինի, ո՛չ էլ քեզ։ Կիսե՛ք նրան»։Վերջապես այստեղ Սողոմոնը միջամտում է. «Մի սպանեք երեխային։ Տվեք նրան առաջին կնոջը։ Նա է իսկական մայրը»։ Սողոմոնը գլխի է ընկնում, թե ով է իսկական մայրը, քանի որ վերջինս այնքան է սիրում իր զավակին, որ անգամ պատրաստ է նրան տալու ուրիշին, միայն թե երեխան կենդանի մնա։ Երբ մարդիկ լսում են, թե Սողոմոնն ինչպես լուծեց այդ հարցը, շատ են ուրախանում, որ այդքան իմաստուն թագավոր ունեն։Սողոմոնի իշխանության տարիներին Աստված իր ժողովրդին օրհնում է բարիքների առատությամբ՝ ցորենով, գարիով, խաղողով, թզով և այլ պտուղներով։ Ժողովուրդը լավ է հագնվում և ապրում է հարմարավետ տներում։ Բոլորն ապրում են առատության մեջ և ոչ մի բանի կարիք չունեն։Հարցաշար
    • Երկու կանայք ի՞նչ դժվարին հարց են ներկայացնում Սողոմոնին։
    • Ինչպես տեսնում ես նկարում, Սողոմոնն ինչպե՞ս է լուծում այդ հարցը։
    • Սողոմոնի իշխանության տարիները ինչի՞ են նմանվում,  և ինչո՞ւ, պատմիր համառոտ:
    • Ինչպես կմեկնաբանես Սողոմոն իմաստունի որոշումը:
     I. Կարդա Հիսուսի երեք առակները, կատարի՛ր առաջադրանքները:Այգու մշակները
    1. Այր մի էր տանուտէր՝ որ տնկեաց այգի, եւ ցանգով պատեաց զնա, եւ փորեաց ի նմա հնձան, եւ շինեաց աշտարակ. եւ ետ զնա ցմշակս, եւ գնաց ի տար աշխարհ:  Իբրեւ մերձեցաւ ժամանակ պտղոյ, առաքեաց զծառայս իւր առ մշակսն՝ առնուլ զպտուղս նորա:  Եւ կալեալ մշակացն զծառայս նորա, զոմն տանջեցին, զոմն սպանին, զոմն քարկոծեցին:  Դարձեալ առաքեաց այլ ծառայս բազումս քան զառաջինսն, եւ արարին նոցա՝ նոյնպէս:  Յետոյ առաքեաց առ նոսա զորդի իւր, եւ ասէ. «Թերեւս՝ ամաչեսցեն յորդւոյ աստի իմմէ»:  Իսկ մշակքն իբրեւ տեսին զորդին, ասեն ընդ միտս. «Սա է ժառանգն, եկայք սպանցուք զսա, եւ կալցուք զժառանգութիւն սորա»:  Եւ առեալ՝ հանին զնա արտաքոյ քան զայգին, եւ սպանին:  Արդ՝ յորժամ եկեսցէ տէր այգւոյն, զի՞նչ արասցէ մշակացն այնոցիկ:  Ասեն ցնա` զչարսն չարաւ կորուսցէ. եւ զայգին տացէ այլոց մշակաց, որք տայցեն նմա զպտուղս ի ժամու իւրեանց:
    2. Յայնժամ նմանեսցի արքայութիւն երկնից տասն կուսանաց, որոց առեալ զլապտերս իւրեանց՝ ելին ընդ առաջ փեսայի եւ հարսին:  Հինգն ի նոցանէ յիմարք էին՝ եւ հինգն իմաստունք:  Յիմարքն առին զլապտերսն, եւ ձէթ ընդ իւրեանս ոչ բարձին:  Իսկ իմաստունքն առին եւ ձէթ ամանաւք ընդ լապտերս իւրեանց:  Եւ ի յամել փեսային, նիրհեցին ամենեքեան եւ ի քուն մտին:  Եւ ի մէջ գիշերի եղեւ բարբառ. «Ահա փեսայ գայ, արիք ընդ առաջ նորա»:  Յայնժամ յարեան ամենայն կուսանքն, եւ կազմեցին զլապտերս իւրեանց:  Ասեն յիմարքն ցիմաստունսն. «Տուք մեզ յիւղոյդ ձերմէ, զի ահա՝ շիջանին լապտերքս մեր»:  Պատասխանի ետուն իմաստունքն եւ ասեն. «Գուցէ ոչ իցէ մեզ եւ ձեզ բաւական, այլ երթայք ի վաճառականս՝ եւ գնեսջիք ձեզ»:  Իբրեւ նոքա գնացին գնել՝ եւ եկն փեսայն եւ պատրաստքն մտին ընդ նմա ի հարսանիսն՝ եւ փակեցաւ դուռնն:  Յետոյ՝ գան եւ այլ կուսանքն՝ եւ ասեն. «Տէ՛ր, Տէ՛ր՝ բա՛ց մեզ»:  Նա պատասխանի ետ եւ ասէ. «Ամէն ասեմ ձեզ, թէ ոչ գիտեմ զձեզ:  Արթուն կացէք՝ զի ոչ գիտէք զաւրն եւ ոչ զժամ»:
    3. Լսէք ահաւասիկ. ել սերմանաւղ սերմանել:  Եւ եղեւ ի սերմանելն, ոմն անկաւ առ ճանապարհաւ, եւ եկն թռչուն եւ եկեր զնա:  Եւ այլն անկաւ յապառաժի՝ ուր ոչ գոյր հող բազում. եւ վաղվաղակի բուսաւ: Քանզի ոչ գոյր հիւթ երկրին,  եւ յորժամ ծագեաց արեւ՝ ջեռաւ, եւ զի ոչ գոյին արմատք՝ ցամաքեցաւ:  Եւ այլն անկաւ ի մէջ փշոց. ելին փուշքն եւ հեղձուցին զնա, եւ պտուղ ոչ ետ:  Եւ այլն անկաւ յերկիր բարւոք. եւ ելեալ աճեցեալ տայր պտուղ, եւ բերէր ընդ միոյ՝ երեսուն, եւ ընդ միոյ՝ վաթսուն, եւ ընդ միոյ՝ հարիւր:
    Առաջադրանքներ.
    • Առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր:
    • Փոխադրի՛ր տեքստը աշխարհաբար:
    • Մեկնաբանի՛ր ընտրածդ առակը:
    • Փորձիր գեղեցիկ և անսխալ կարդալ առակը, ձայնագրիր
    • Նախագիծ՝ «Կարդում ենք»
      Վ․ Սարոյանի «Գյուղացին» պատմվածքը։
      Կարդալ Վ․ Սարոյանի «Կարճ պատմվածքները», վերլուծել դրանցի մեկը՝ պատասխանելով հետևյալ հարցերին․
      Ինչո՞ւ հենց այդ պատմվածքը։
      Հերոսի մասին քո կարծիքը գրիր։
      Դուր եկած հատվածները դուրս գրիր։
      Բառային աշխատանք։
      «Հայ մուկը» պատմվածքը