Ատոմի կառուցվածքը

Ատոմ՝ քիմիական տարրի հատկություններ ունեցող փոքրագույն մասնիկ։ Ցանկացած պինդ մարմին, հեղուկ, գազ կամ պլազմա կազմված է չեզոք կամ իոնացված ատոմներից։ Ատոմները շատ փոքր են. սովորաբար մոտ 100 պիկոմետր(մեկ մետրի տասը միլիարդերորդը)։

Փոքր չափերի պատճառով ատոմների վաքագծի վերաբերյալ դասական ֆիզիկայիկանխատեսումները նկատելիորեն սխալ են, ինչը պայմանավորված է քվանտային էֆեկտներով։ Ֆիզիկայի զարգմացման ընթացքում ատոմային մոդելները հիմնվել են քվանտային սկզբունքների վրա՝ ատոմի վարքագիծն ավելի լավ կանխատեսելու և բացատրելու համար։

Ցանկացած ատոմ կազմված է մեկ միջուկից և մեկ կամ ավելի էլեկտրոններից։ Միջուկը կառուցված է մեկ կավ ավել պրոտոններից և սովորաբար գրեթե նույն քանակությամբ նեյտրոններից։ Պրոտոններն ու նեյտրոնները կոչվում են նուկլոնները։ Ատոմի զանգվածի ավելի քան 99.94%-ը միջուկն է։ Պրոտոններն ունեն դրական, էլեկտրոնները՝ բացասական, իսկ նեյտրոնները՝ չեզոք էլեկտրական լիցք։ Եթե ատոմում էլեկտրոնների և պրոտոնների թիվը հավասար է, ուրեմն այն էլեկտրականապես չեզոք է։ Եթե ատոմում պրոտոնների համեմատ կան ավել կամ պակաս էլեկտրոններ, ուրեմն այն համապատասխանաբար բացասական կամ դրական լիցք ունի և կոչվում է իոն։Ատոմում էլեկտրոնները միջուկի հետ կապված են էլեկտրամագնիսական ուժի միջոցով։ Պրոտոնները և նեյտրոնները միջուկում կապված են միջուկային ուժերով, որոնք սովորաբար ավելի ուժեղ են էլեկտրամագնիսական ուժերից և չեզոքացնում են դրական լիցք ունեցող պրոտոնների միջև եղած վանող ուժերին։ Որոշակի պայմաններում վանող էլեկտրամագնիսական ուժը կարող է միջուկային ուժերից ուժեղ դառնալ, ինչի հետևանքով միջուկից կարող են նուկլոններ հեռանալ (այս միջուկային տրոհման արդյունքում առաջանում է այլ քիմիական տարր)։ Ատոմում պրոտոնների քանակով է պայմանավորված թե ինչ քիմիական տարրի ատոմ է այն. օրինակ՝ պղնձի բոլոր ատոմները ունեն 29 պրոտոն, իսկ նեյտրոնների թվով պայմանավորված է թե քիմիական տարիի որ իզոտոպից է ատոմը։ Էլեկտրոնների քանակը ազդեցություն ունի ատոմի էլեկտրամագնիսական հատկությունների վրա։ Քիմիական կապերիմիջոցով ատոմները կարող են Քիմիական միացություններ կազմել, ինչպես մոլեկուլները։