Գործնական քերականություն, 24.09

Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:
Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:  Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:  Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»:

Հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ—զույգ գրի’ր:
Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել,երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել,  առաջին, գաղտնի, ամուր, աշխատել,  կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

Միշտ-երբեք, անարատ-արատավոր, ոչնչացնել-ստեղծել, բացահայտ- գաղտնի, թույլ-ամուր, վերջին-առաջին, համաձայնել-հրաժարվել, հանգստանալ-աշխատել, գտնել-կորցնել, հավաքել-վատնել, աջ-ձախ, արթուն-քնած


Նախադասությունների ճիշտ հաջորդականությունըգտի´ր և տեքստը վերականգնի´ր:

Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Այնտեղ այս ահավոր ծույլը  փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.

-Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:

Ուղտը պատաս­խանեց.

-Ո՜ւզ, ո՜ւզ:

Ձին գնաց ու պատմեց մարդուն: Հետո շունն ու եզը հերթով եկան:

Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:

Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

Կետերի փոխարեն գրիր ամբողջ(ողջ) կամ բոլոր (ը)բառերը:

Բոլոր նախադասությունները ճիշտ են գրված:
Ամբողջ գիրքը մի օրում կարդաց:
Բոլոր խնդիրները փորձի´ր լուծել:
Ամբողջ խնդրագիրքն արդեն վերջացրել է:
Բոլորը  վազում էին ինչ-որ մեկի հետևից:
Ամբողջ  ժողովուրդն է սպասում քեզ:
Բոլոր  մարդիկ ինչ-որ բանի են սպասում:
Ամբողջ  հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ:
Բոլոր  գառներն ու ուլերը ցրվեցին:
Ամբողջ  աշխարհը ոտքի տակ է տվել:
Բոլոր  երկրներում եղել Է:
Բոլորը  նույն բանն են պնդում:
Ամբողջը  կրակի բաժին դարձավ: