Սեպտեմբերի 20-ին, առավոտյան 08:08-ին Մայր դպրոցի բակից, ճանապարհ ընկանք դեպի Արցախի Հանրապետության, Քաշաթաղի շրջանի Արտաշավի գյուղ: Ճանապարհին իջանք Եղեգնաձոր քաղաք, որտեղ էլ նախաճաշեցինք: Նախաճաշից անց այցելեցինք նաև Հայաստանի հրաշք վայրերից մեկը՝ Շաքիի ջրվեժ: Շրջեցինք ջրվեժի մոտակայքում, հիացանք նրա գեղեցկությամբ, նկարվեցինք, ու շարունակեցինք մեր ճանապարհը: Վերջապես մենք հասանք Արցախ՝ հանրապետություն, որը շրջապատված է գեղեցիկ բնությամբ և տեսարժան վայրերով: Արցախ հասնելուն պես, այցելեցինք Արտաշավի գյուղի Լեոնիդ Ազգալդյանի անվան դպրոց, ծանոթացանք ուսուցիչների, սովորողների և տնօրենի՝ տկն. Վերա Խաչատրյանի հետ: Դե մենք էլ՝ սեբաստացիներս, դատարկաձեռն չէինք գնացել, և կրթահամալիրի կողմից նվեր տրամադրեցինք էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր: Դպրոցում մեզ հյուրասիրեցին տաք սուրճ և օրապահիկ: Երեկոյան խարույկի շուրջը ծանոթացանք սովորողների հետ, երգեցինք, պարեցինք… Օրվա վերջում էլ բաշխվեցինք տներով, և գիշերեցինք գյուղացիների տներում: Ինձ հյուրընկալեցին Դավիթենց տանը, ով արդեն ավարտել էր դպրոցը: Մենք 3տղաներով`Ես, Կարենը և Հովհաննեսը 2գիշեր գիշերեցինք Դավիթենց տանը, ովքեր մեզ շա՜տ ջերմ ընդունեցին և հյուրընկալեցին: Երկրորդ օրը՝ Անկախության տոնին ընդառաջ, բարձունք հաղթահարեցինք, երգեցինք, արտասանեցինք: Երկրորդ գիշերը, խարույկի շուրջը, կիսվում էինք մեր տպավորություններով, ուրախություններով: Օրվա վերջում, դպրոցի տնօրենը, մեզ՝սեբաստացիներիս նվիրեց բաժակներ, որպես հուշ իրենց դպրոցից և սովորողներից, և համեղ հյուրասիրություն:Եկավ այն օրը, երբ մենք պետք է հրաժեշտ տայինք մեր այդքան սիրելի դարձած ընկերներին և ընտանիքին: Առավոտյան հավաքվեցինք դպրոցի մոտ, և հրաժեշտ տվեցինք սովորողներին: Երևանի ճանապարհին այցելեցինք Դադիվանք, Ստեփանակերտի հրապարակ,սբ.Ղազանչեցոց եկեղեցի, <<Տատ ու Պապ>> արձանի մոտ, և Արցախի շուկան: Տեսարժան վայրերում նկարվեցինք, զբոսնեցինք, իսկ շուկայում, համտեսեցինք Արցախյան խոհանոցի համեղ ուտելիքներից մեկը՝ Ժենգյալով Հացը: Ճանապարհին նաև իջանք Սևանա լճի ափերից մեկը, զբոսնեցինք և վերադարձանք Երևան: Անմոռանալի օրեր անցկացրինք:
День: 24 сентября 2019
Սեպտեմբերի 23-27
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում.
ա/ Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր
բ/ Երվանդ 1-ին Սակավակյաց
գ/ Տիգրան 1-ին Երվանդյան /բանավոր, դասագիրք, էջ 65-68/.
Առաջադրանքներ.
1. Նկարագրե՛ք Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները /գրավոր/.
Երվանդ Սակավակյանցը ուներ 40000 հետևակ և 8000 հեծյալ,զորք,որը այդ ժամանակ շատ հզոր էր:Թագավորության սահմանները հյուսիսարևելքում հասնում էին Կուր գետ,Հյուսիս արևմուտք՝ Սև ծով,արևելքում Մարաստան,իսկ հարավում՝ Հյուսիսային միջագետք: Տիգրան Երվանդյան
Երվանդ Սակավակյացին հաջորդեց որդին՝ Տիգրան Երվանդյանը:Մովսես Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին:
Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է,որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի ,և ինքն էլ հայտնի էր իմաստությամբ և տաղանդով: