Առողջ ապրելակերպի սկզբունքները ըստ ճապոնացի գիտնականների

  1. Էկոլոգիապես մաքուր սնունդ, մաքուր խմելու ջուր, մաքուր օդ
  2. Առողջ քուն՝ ամենաքիչը 8ժամ՝22:00-23:00
  3. Մարմնակրթություն, սպորտ, հիգիենա
  4. Վատ սովորույթներից ձերբազատում(1-ին 3չկատարելը, ծխելը, ոգելից ըմպելիքների չարաշահումը, թմրանյութներ օգտագործելը, եղունգների կրծելը)
  5. Սթրեսային իրավիճակներից դուրս ենք գալիս, շփվում ենք միայն կատակով, հումորով, ծիծաղով և սիրով:

Տնային աշխատանք

1. Ֆիզիկական քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Հայկական լեռնաշխարհը և նկարագրե՛ք նրա սահմանները:

Bagratuni_Armenia_1000-hy.svg (1)

Հայկական լեռնաշխարհից դեպի Արևմուտք տարածվում է Փոքրասիական բարձրավանդակը, իսկ հարավարևելյան հարևանությամբ գտնվում է Իրանական բարձրավանդակը: Նրա հյուսիսում Կովկասյան մեծ լեռնաշղթան է, իսկ հարավում գտնվում է Միջագետքի դաշտավայրը, արևելքում՝ Կուր-Արքասյան դաշտավայրը, որը հյուսիսից հարում է Կասպից ծովին, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծովը, իսկ հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները:

2. Համեմատե՛ք տարբեր պատմական քարտեզներում պատկերված Հայաստան պետության սահմանները Հայկական լեռնաշխարհի բնական սահմանների հետ:

Հայաստանի տարածքի չափերն ու սահմանները տարբեր են աշխարհի ֆիզիկական, պատմական, բնակչության և քաղաքական քարտեզներում։ Հայաստանը գտնվում է Անդրկովկասի հարավային մասում: Հյուսիսում այն սահմանակից է Վրաստանին, արևելքում` Ադրբեջանին, հարավում` Իրանին և արևմուտքում` Թուրքիային: Սահմանի ընդհանուր երկարությունը 1245 կմ է: Հայկական լեռնաշխարհի հյուսիսուոմ Կովկասյան մեծ լեռնաշղթան է. արևելքում՝ Կուր-Արքասյան դաշտավայրը, հարավում՝ Միջագետքի դաշտավայարը և արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները:

3. Ո՞րն է «աշխարհագրական դիրք» հասկացության բովանդակությունը: Թվարկե՛ք և համեմատե՛ք դրա տարատեսակները:

Աշխարհագրական դիրքի տարատեսակներն են՝ տնտեսաաշխարհագրական, քաղաքաաշխարհագրական, մաթեմատիկաաշխարհագրական և ֆիզիկաաշխարհագրական: Մաթեմատիկաշխարհագրական դիրքը արտահայտվում է տարածքի եզրակետերի կամ կենտրոնական մասում գտնվող երկրաչափական կենտրոնի աշխարհագրական կորդինատներով: Տնտեսաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական դիրքերը տարեբրվում են մյուսներից նրանով, որ կարող են շատ արագ փոփոխվել: Տնտեսաաշխարհագրական դիրքը կարող է փոփոխվել ներքին զարգացումներից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հարևանների հետ հարաբերություններից և այլն:

4.Ո՞րն է պետության քաղաքաաշխարհագրական դիրքի և տնտեսաաշխարհագրական դիրքի կարևորությունը: Ինչպե՞ս կարող են դրանք լինել նպաստավոր և ոչ նպաստավոր:

Աշխարհագրական տարատեսակներից առանձնահատուկ կարևորություն ունեն տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական դիրքերը, որոնք կարող են ծատ արագ փոփոխվել, թե՛ ներքին, թե՛ արտաքին փոփոխություններից: Օրինակ՝  եղել է մի ժամանակ, երբ Հայաստանը եղել է ծովային պետություն, ունեցել բարեկազմ հարևաններ և լինելով կարևորագույն առևտրական-տնտեսական Մետքասի ճանապարհի վրա՝ հզորացել է և բարգավաճել, այս դեպքում նրա դիրքը շատ նպաստավոր է եղել, բայց նաև եղել է ժամանակ, երբ Հայաստանը հայտնվել է թշնամական շրջապատման մեջ, թալանվել է, զրկվել պետական անկախությունից և անցել է տևական պատերազմների միջով, այս դեպքում Հայաստանի դիրքը եղել է ոչ նպաստավոր և գրանցել մեծ կորուստներ:

5.Որո՞նք են Հայաստանի քաղաքաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքի փոփոխման պատճառները:

Հայաստանի քաղաքաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքի փոփոխման պատճառներն են՝ արտքաքին և ներքին: Արտաքին պատճառներ կարող են լինել՝ հարևանների հետ հարաբերությունը, նրանց հետ հարաբերությունների բարելավումը կամ վատացումը, միջազգային այլ զարգացումներ, իսկ ներքին՝ ներքին տնտեսական վիճակը, քաղաքական կողմնորոշումը, հարևանների հետ ունեցած հարաբերությունների փոփոխումը և այլ բնույթի փոփոխություններ: