Ուղղագրական վարժություններ

. ձ-ծ-ց
1) արձակ, բարձր, փոցխ, ընթացք
2) արցունք, դեղցան, փորձ, արձան
3) բարձ, դերձակ, հարձակվել, դաղձ
4) դեղձանիկ, պախուրծ, օցաձուկ, վրձին

ղ-խ
1) զմրուխտ, դրախտ, դեղձ, աղքատ
2) կխտար, պանդուխտ, վախճան, գաղտնի
3) բախտ, թղկի, բողկ, խրոխտ
4) սանդուղք, խեղդել, շաղկապ, եղբայր

ռ-ր
1) քաշկ-տել, փարթամ, հուռթի, քառասուն
2) արթուն, առհամարհել, կռծել, եղերական
3) կոխկռտել, կտրտել, պառկել, գրգիռ
4) մրմուռ, բարբառ, գառնուկ, խրճիթ

 օ-ո
1) մեղմօրոր, հանրօգուտ, ոսկեզօծ, անօդ
2) այսօր, անոթ, օրեցօր, առողջ
3) ապօրինի, օրըստօրե, վատորակ, հայորդի
4) բարորակ, արագոտն, ամենօրյա, պարզորոշ

5. Ո՞ր բառում տողադարձի սխալ կա.
1) կըրկ-նել
2) դասա-գըրքեր
3) արագ-ընթաց
4) ար-դյոք

6. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են միասին գրվում.
1) քաջ (առողջ), փութ (եռանդ), աս (ու) լիս, տարե (ց) տարի
2) քարոզ (արշավ), տեղից (տեղ), հետ (կանչել), թել (ասեղ)
3) տուն (տեղ), փոխ (զիջում), կրակ (մարիչ), ձայն (ծպտուն)
4) ժամ (պատարագ), թոռն (որդի), գլուխ (հանել), ծովից (ծով)

Facts About Pablo Picasso

  • Picasso was born on October 25, 1881 in the city of Malaga, Spain.
  • Picasso’s full name has 23 words. His real name is Pablo Diego José Francisco de Paula Juan Nepomuceno María de los Remedios Cipriano de la Santísima Trinidad Martyr Patricio Clito Ruíz y Picasso.
  • He received this name when he was baptized.
  • His long name comes from a list of saints and relatives.
  • His mother’s name was Maria Picasso y Lopez.
  • His father’s name was Jose Ruiz Blasco.
  • He received his last name from his mother.
  • Picasso was born extremely small. In fact, he was so tiny that the nurse thought that he was stillborn. Therefore, she left him sitting on a table while she went to take care of his mother. His uncle wound up saving him from death.
  • His uncle’s name was Don Salvador.
  • His first word was «lapiz,» the Spanish word for pencil.
  • His father was an artist, art professor and museum curator.
  • His father started teaching art to him when he was seven years old.
  • Pablo completed his first painting when he was nine years old. The title of the painting was Le Picador. The image is of a man riding a horse in a bullfight.
  • His father decided that he would give up painting when Picasso was 13 years old because he felt his son was already a better painter than him.
  • Picasso was 15 when he finished First Communion, which was an extremely well known portrait depicting his father, mother, and sister.
  • Picasso was not a good student and he was frequently given detention.
  • When he was a teenager, his seven year old sister passed away from diphtheria. After his sister died, the family moved away to Barcelona.
  • He studied at the Royal Academy of San Fernando.
  • Picasso was extremely fond of the works of El Greco.
  • In between his Blue and Rose Periods, Pablo Picasso moved to France.
  • Picasso’s first job was with an art dealer named Pere Menach.
  • Picasso was a co-founder in the movement known as Cubism.
  • The Nazis would not let Picasso display his paintings in Germany.
  • Picasso’s art work can be found in art museums throughout the world.
  • Picasso had many lovers throughout his life. He often painted pictures of one his many lovers, named Dora Maar.
  • Picasso had four different children by three different women.
  • He was married twice.
  • Picasso passed away on April 8, 1973 in Mougins, France.

Ջրի կաթիլը: Հանս Քրիստիան Անդերսեն

Անշուշտ,  տեսած  կլինեք  խոշորացույց`  կլոր,  կորնթարդ,  որի  միջով  բոլորիրերն  իրենց  իրական  չափերից  հարյուր  անգամ  մեծ  են  երևում:  Եթե նայես  պատահական  ջրափոսից  վերցրած  կաթիլին,  կտեսնես   հազարավոր զարմանալի  գազանիկներ,  որոնք  ջրի  մեջ  առհասարակ  նկատելի  չեն,   թեև կան  ու  այնտեղ  են,  իհարկե:

Նայում  ես  մի  այդպիսի  կաթիլի,  ու  քո  առաջ,  ոչ  ավել,  ոչ  պակաս,  մի ամբողջ  ափսե  էակներ  են  վխտում,  զեռում,  թռչկոտում,  կծում  միմյանց առջևի  կամ  ետևի  թաթիկը,  մերթ  այս  հանգույցը,  մերթ  այն  վերջույթը,   բայց  այդուհանդերձ  յուրովի  ուրախանում  ու  զվարճանում  են:

Լինում  է,  չի  լինում  մի  ծերուկ  է  լինում,  որին  բոլորը  կոչում  են  Հոգսեն  Զննող:  Նրա  անունն  էր,  ինչ  արած:    Նա  իր  հոգսն  է համարում  զննել  ամեն  ինչ`  դրանցից  դուրս  կորզելով  այն  ամենը,  ինչ   հնարավոր  է:  Իսկ  եթե  չէր  հաջողվում  դրան  հասնել սովորական  ճանապարհով,  դիմում  էր  կախարդության:

Նա,  ուրեմն,  մի  անգամ  նստել  ու  խոշորացույցով  զննում  էր  հենց  ճահճից  վերցրած  ջրի  մի  կաթիլ:  Աստված  իմ  Աստված,  ո՜նց էին  այդ  գազանիկներն  այդտեղ  վխտում  ու  եռուզեռում:  Հազարավո՜ր,   հազարավո՜ր,  ու  բոլորն  էլ  ոստոստում  էին,  վազվզում, կծոտում,  խփշտում  ու  խժռում  մեկմեկու:

—  Նողկալի  է,-  բացականչեց  ծերուկ  Հոգսեն  Զննողը:-  Հնարավոր  չէ՞   դրանց  մի  կերպ  հանդարտեցնել,  կարգ  ու  կանոն  մտցնել դրանց  կյանքի  մեջ,  որպեսզի  յուրաքանչյուրն  իմանա  իր  տեղն  ու  իրավունքները:

Ծերուկը  մտածեց-մտածեց,  բայց  ոչ  մի  հնար  չգտավ:  Ստիպված  էր  կախարդության  դիմել:

—  Արի  կլինի`  դրանց  ներկեմ,  որպեսզի  լավ  աչքի  զարնեն,-  ասաց  ու  նրանց  վրա  քիչ  կաթեցրեց  կարմիր  գինի  հիշեցնող  ինչ-որ հեղուկ.  բայց  դա  գինի  չէր,  այլ  վհուկի  արյուն,  և  այն  էլ`  ամենաառաջնակարգ:  Բոլոր  տարօրինակ  գազանիկները  հանկարծ կարմրավուն  երանգ  առան,  և  ջրի  կաթիլն  այժմ  կարելի    էր  մի  ամբողջ  քաղաքի  տեղ  դնել,  ուր  զեռում  են  մերկ  վայրենիներ:

—  Ինչ  բանի  ես.  դա  ի՞նչ  է,-  հարցրեց  ծերուկին  մի  այլ  կախարդ,  որն  անուն  չուներ  և  հենց  դրանով  էլ  տարբերվում  էր մյուսներից:

—  Կարո՞ղ  ես`  կռահիր,-  արձագանքեց    Հոգսեն  Զննողը:-  Թե  որ  կռահես  ինչ  է`  քեզ  կնվիրեմ:  Բայց  գլխի  ընկնելը  հեշտ  չէ,մանավանդ  որ  չգիտես`  ինչն  ինչոց  է:

Անանուն  կախարդն  աչքը  մոտեցրեց  փքապակուն:  Ա  ՜յ  քեզ  բան.  նրա  աչքի  առաջ  մի  ամբողջ  քաղաք  էր  փռված`  վխտացողմարդկանցով  լեցուն,  բայց  բոլորն  էլ  մերկ  էին  դեսուդեն  վազ  տալիս:  Խելքից  դուրս  բան  էր.  սարսափ,  զարհուրանք:  Բայցամենազարհուրելին  այն  էր,  որ  նրանք  անխղճաբար  հրմշտում,  բոթում,  ճանկռոտում,  խածնում  ու  պատառ-պատառ  էին  անումիրար:  Ով  ցածում  էր`  անպատճառ  փորձում  էր  վեր  մագլցել,  ով  վերևում  էր`  ցած  էր  ընկնում:

—  Մի  տե՜ս,  մի  տե՜ս,  հրե  ՜ն  այն  մեկի  ոտքն  իմից  երկար  է,  թող  կորչի,  թող  վերանա:  Իսկ  սա՜.  ականջի  հետևի  ելունդին նայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի:

Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի  համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ:  Տեսնեն`  ինչ-որ  մեկն իր  համար  նստել  է  զգաստ,  կարմիր  օրիորդի  պես,  ոչ  մեկին  չի  դիպչում,  միայն  թե  իրեն  չդիպչեն:  էդ  էր  պակաս.  վրա  էին պրծնում,  քաշքշում,  ոտնատակ  տալիս,  մինչև  որ  հետքն  անգամ  չմնա:

—  Զարհուրելի  զվարճանք,-  ասաց  անանուն  կախարդը:

—  Իսկ  քո  կարծիքով  ինչ  է  դա:  Կարո՞ղ  ես  գուշակել,-  հարցրեց  Հոգսեն  Զննողը:

—  Այստեղ  գուշակելու  ոչինչ  էլ  չկա:  Պարզ  երևում  է,-  պատասխանեց  մյուսը.-  Սա  Կոպենհագենն  է  կամ  մի  որևէ  ուրիշ  մեծքաղաք.  ախր  դրանք  իրար  շատ  են  նման…  Սա  մեծ  քաղաք  է:

—  Դա  ճահճաջրի  կաթիլ  է,-  բարբառեց  Հոգսեն  Զննողը:

Տոմս 9

  1. Ներկայացրե՛ք Ձեր ուսումնական բլոգի գրականության էջը-բաժինը:
  2. Ներկայացրե՛ք Ձեր ուսումնական բլոգի՝ գրականության էջ-բաժնի որևէ նյութ՝  Ձեր ընտրությամբ:
  3. Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Ստեղծագործությունից դո’ւրս գրեք տրված մտքերը հաստատող օրինակներ:

• Մարդիկ իրար նախանձում են, չեն հանդուրժում մյուսի առավելությունը:

Մի տե~ս, մի տե~ս, հրե~ն էն մեկի ոտքն իմինից երկար է, թող կորչի, թող վերանա:

• Մարդիկ իրար նկատմամբ լցված են չարությամբ:

Բա սա~. ականջի հետևի ելունդին նայեք. մանր ու ցավոտ: Ուրեմն թող ավելի ցավի:

• Մարդիկ աննպատակ դեսուդեն են վազվզում:

Հազարավո~ր, հազարավո~ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում, կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

 • Մարդիկ չեն հանդուրժում այն մարդկանց, որոնք ցականում են ընդհանուր թոհուբոհից հեռու մնալ:

Տեսնեն` ինչ-որ մեկն իր համար նստել է զգաստ, կարմիր օրիորդի պես, ոչ մեկին չի դիպչում, միայն թե իրեն չդիպչեն: էդ էր պակաս. վրա էին պրծնում, քաշքշում, ոտնատակ տալիս, մինչև որ հետքն անգամ չմնա:

• Մարդիկ գթասիրտ չեն, չեն մեղմում իրար ցավ, աշխատում են իրար ավելի ցավեցնել:

Ու նրանք կծոտում էին խեղճին, պատառոտում ու խժռում այն բանի համար, որ մանրիկ ուռուցք ուներ:

• Մարդիկ բնույթով չար են. չարություն անելը նրանց ուրախացնում և զվարճացնում է:

Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավել, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը և, հանդերձ այդու, ուրախանում և զվարճանում յուրովի:


բ) Սեղծագործության մեջ ո՞րն է Անանուն կախարդի կերպարի անհրաժեշտությունը: Պատասխանը հիմնավորե՛ք։

Ըստ իս, անանուն կախարդի անհրաժեշտությունը նրանում էր, որ հեղինակը փորձում է անանուն կախարդի միջոցով հասկացնել, որ պետք չէ նախանձել:

Դասարանական աշխատանք

Ուղղորդող  հարցեր.

  • Որո՞նք  են  ջրի  ֆիզիկական հատկությունները, թվարկեք…
  • Որո՞նք  են  ջրի քիմիական  հատկությունները, գրեք  ջրի  փոխազդեցությունը  պարզ  և  բարդ  նյութերի  հետ….
  • Որո՞նք  են  ջրի  օրգանոլեպտիկ  հատկությունները, թվարկեք…
  • Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր
  • Ջրի շրջապտույտը բնության մեջ
  • Ջրի աղտոտման տեսակները որո՞նք են
  • Ի՞նչ է ծանր ջուրը և որտե՞ղ են այն կիրառում
  • Ի՞նչ է կոշտ ջուրը և ինչպե՞ս են այն վերացնում
  • Ինչպե՞ս են ստանում թորած ջուրը:

Ջուրը գույն չունի, թափանցիկ է:

About Gata

Gata has a special place on almost all holiday and ritual tables. According to ancient ethnographers, special symbols were depicted on the gata, often crosses, to protect the family from evil. According to them, the gata also symbolizes the strength of the family, and it is not in vain that at weddings the gata is topped just above the newlyweds.
Gata was also the most important component of the New Year’s table, in which hoods or dolts were hidden. It was usually cut by putting it on the back of the smallest member of the house. The member whose coupon was held was considered the lucky year.

Ինտերակտիվ զրույց Լիլիթ Բլեյանի հետ

Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ ինտերակտիվ զրույց լեզվի և երաժշտության թեմայով։ Քննարկումը անցկացնում էր երգչուհի, երգերի հեղինակ, կատարող Լիլիթ Բլեյանը։ Քննարկման ընթացքում ունկնդրեցինք մի քանի կոմպոզիտորների աշխատանքներ` հին հույներից մինչև օպերային ռեֆորմ, աշուղներ և ժամանակակից հայ երգեր։ Պատմեց նաև ինչպես է իր երգերը գրում, կարծիք հայտնեց մի քանի երգերի վերաբերյալ, նաև այժմյան և նախնադարի երգերի տարբերության վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում կիթառահար Տիգրան Տեր Ստեփանյանի հետ ներկայացրեցին երաժշտական կատարումներ։

When do you use do and make?

Translate these phrases, learn by heart:

Հարաբերություններ/Ռեակցիա՝

  • Աչքերը լցնել
  • Ուրախացնել
  • Քնեցնել
  • Ժպտալ
  • Ընկերանալ
  • Սիրել
  • Շպարվել, հորինել, բարիշել
  • Ինչ-որ մեկի վրա ծիծաղել
  • Անցում կատարել
  • Կռվել ինչ-որ մեկի հետ
  • Հիմար իրավիճակի մեջ քցել

Տնային գործեր՝

  • Հավաքել անկողինը
  • Հավաքել սենյակը

Ուտելիք, ըմպելիք և սնունդ՝

  • Թխվածք պատրաստել
  • Պատրաստել նախաճաշ
  • Պատրաստել ճաշ
  • Մի բաժակ թեյ պատրաստել
  • Պատրաստել սենդվիչ
  • Պատրաստել աղցան
  • Թեյ պատրաստել
  • Պատրաստել թեթև նախաճաշ

Տնային գործեր՝

  • Անել տան գործեր
  • Անել լվացք
  • Կատարել պարտականություններ (առօրեկան գործեր)
  • Լավանալ
  • Գնումներ կատարել
  • Մաքրություն անել
  • Պատրաստել (ուտելիք)
  • Ճաշատեսակներ պատրաստել
  • Արդուկել
  • Անել պարտականություններ

Բայի դեմքը, թիվը, ժամանակը

Բայը ունի երեք դեմք՝ առաջին,երկրորդ,երրորդ: Առաջին դեմքով դրված ցույց է տալիս խոսողի գործողոությունը: Օրինակ՝ գրում եմ, գրել եմ, գրեցի և այլն: Երկրորդ դեմքով բայերը ցույց են տալիս խոսակցի գործողությունը. օրինակ՝ գրել ես, կգրես, գրում էիր և այլն: Երրորդ դեմքի բայերը ցույց են տալիս մի երրորդ անձի գործողություն. օրինակ՝ գրել են, գրում են, գրեց, նա կգրի և այլն: Բայը ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի: Եզակի թվով դրված նայը ցույց է տալիս մեկ անձի կամ առարկայի գործողություն. օրինակ՝ նկարում է, պարեց, գրեց և այլն: Իսկ հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի անձերի և առարկաների գործողություն. օրինակ՝ նկարում են, սովորեցինք, գրեցիք և այլն: Բայի ժամանակը ցույց է տալիս թե գործողությունը երբ է կատարվում: Բայը ունի երեք ժամանակ՝ներկա, անցյալ և ապառնի: Ներկա ժամանակը ցույց է տալիս խոսելուն պահին կատարվող գործողություն, որը կատարում է հենց խոսելու ժամանակ. օրինակ՝ գրում եմ, կարդում ենք, երգում ես,

Որոշել տրված բայերի դեմքը, թիվը, ժամանակը.

Բարձրացաք-երկրորդ դեմք,անցյալ ժամանակ, հոգնակի թիվ
զգացինք-առաջին դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ
այրվում են- երրորդ դեմք, հոգնակի թիվ, ներկա ժամանակ
պաշտել էին-երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ
հասկանալու են- երրորդ դեմք, հոգնակի թիվ, ապառնի ժամանակ
երգեցինք- առաջին դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ
կանգնում էին-երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ
գրանցեցի-առաջին դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ
ընտրելու ես- երկրորդ դեմք, եզակի թիվ, ապագա ժամանակ
կազմում են-երրորդ դեմք, հոգնակի թիվ, ներկա ժամանակ
փոխելու էիք- երկրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ
վերցրեցի-առաջին դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ
մեխում ենք- առաջին դեմք, հոգնակի թիվ, ներկա ժամանակ
եփելու էիք-երկրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ
մտածեցի-առաջին դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ

Գանձանակ: Էտգար Կերետ

Հայրիկը չէր համաձայնվում գնել ինձ համար այդ խաղալիքը՝ Բարտ Սիմփսոնին: Այ մայրիկը՝ ուզում էր, իսկ հայրիկը ոչ մի գնով չէր համաձայնվում: Ասում էր, թե ես երեսառած եմ: «Էդ ինչո՞ւ պիտի հանկարծ ու գնենք այդ խաղալիքը,- ասում էր նա մայրիկին:- Ինչի՞ համար: Բավական է՝ ծպտուն հանի, դու արդեն նետվում ես՝ կատարելու նրա ամեն մի քմահաճույքը»: Հայրիկն ասում էր, թե ես հարգանք չունեմ փողի հանդեպ, և եթե հիմա՝ մանկուց չսովորեմ, ապա էլ ե՞րբ… Երեխաները, որոնց համար, հենց մտքներովն անցնում է, Բարտ Սիմփսոն են գնում, ավարա են մեծանում և կրպակներ թալանում: Վարժվում են, որ իրենց ամեն ինչ հեշտությամբ է տրվում: Եվ ահա, Բարտի փոխարեն նա ինձ համար գնեց ճենապակե անճոռնի մի խոզուկ, մեջքին՝ հարթ ճեղքով: Այ, հիմա ես մարդ կդառնամ, ոչ թե…
Ամեն առավոտ պարտավոր էի մի բաժակ կակաո խմել, թեկուզև  զզվում էի: Սերուցքով կակաոյի համար՝ մեկ շեկել, առանց սերուցքի՝ կես շեկել: Իսկ եթե հանկարծ սիրտս խառներ ու փսխեի, ոչինչ չէի ստանա: Դրամը մեջքի ճեղքով նետում էի Խոզուկի մեջ: Եթե ցնցում էի, մեղմ զնգոց էր լսվում: Երբ Խոզուկը լցվի այնքան, որ էլ չզնգա, սքեյթբորդով Բարտ կստանամ: Հայրիկն է այդպես ասել: Այդպես, ասել է, ավելի դաստիարակչական կլինի:
Իսկ Խոզն, այնուամենայնիվ, հմայիչ էր, և քիթն էլ դիպչելիս այնքան սա՜ռն էր: Նետում ես շեկելը ճեղքի մեջ՝ Խոզը ժպտում է, կես շեկել ես նետում՝ էլի ժպտում է: Բայց հրաշալին այն է, որ ժպտում է նաև առանց դրա, հենց այնպես: Ես անուն էլ էի ընտրել նրան՝ Պեսախզոն: Դա այն մարդու անունն էր, որն ինչ-որ ժամանակ ապրել էր մեր հասցեում: Հայրիկը ոչ մի կերպ չէր կարողանում ցուցանակից քերել-ջնջել նրա անունը: Պեսախզոնը նման չէ իմ մյուս խաղալիքներին. շա՜տ հանդարտ է: Նա առանց հոսանքի է, առանց զսպանակների ու մարտկոցների, որոնք անվերջ փչանում են: Հարկավոր է միան հետև ել, որ հակարծ սեղանից ցած չգլորվի: «Պեսախզոն, զգույշ եղիր, չէ՞ որ դու ճենապակուց ես»,- ասում եմ, երբ հայտնվում է սեղանի եզրին. նա սիրում է ցած նայել: Պեսախզոնը ժպտում է և համբերատար սպասում, որ ափերիս մեջ առնեմ իրեն ու դնեմ հատակին: Ես ուղղակի խենթանում եմ նրա համար, նրա այդ ժպիտի համար: Միայն հանուն նրա էի ամեն առավոտ սերուցքով կակաո խմում: Որ շեկելը խցկեմ մեջքը և համոզվեմ՝ նրա ժպիտը մազաչափ անգամ չի փոխվում: Ես սիրում եմ քեզ, Պեսախզոն,- այդժամ ասում եմ նրան:- Իմ ամենաազնիվ բարեկամ, ես սիրում եմ քեզ մայրիկից ու հայրիկից առավել: Եվ միշտ կսիրեմ, անգամ եթե դու մեծանալով՝ ավազակ դառնաս ու կրպակները ավերես: Բայց եթե հանկարծ սեղանից ցած թռչե՜ս, տես հա՜…

Երեկ հայրիկը եկավ, սեղանից վերցրեց Պեսախզոնին, շրջեց և  սկսեց ուժեղ թափահարել:
— Զգույշ, հայրիկ,- ասացի,- նրա փորիկը կցավի:
Բայց հայրիկն ինձ չէր լսում:
— Նա այլև ս չի զրնգում։ Գիտե՞ս՝ դա ի՞նչ է նշանակում, Յոավի: Նշանակում է՝ վաղը դու անվավոր Բարտ Սիմփսոն կստանաս:
— Ո՜ւխ,- ասացի,- սքեյթբորդով Բարտ Սիմփսո՜ն… հրաշալի է… Միայն հերիք է ցնցես Պեսախզոնին, նրան հաճելի չի:
Հայրիկը տեղը դրեց Պեսախզոնին և  գնաց մայրիկի ետևից: Վերադարձավ՝ մի ձեռքով մայրիկին ձգելով, մյուսով՝ մուրճը բռնած:
— Դե,- ասաց նա,- ի՞նչ էի ասում: Երեխան սովորում է գնահատել իրերը: Ճի՞շտ է, Յոավի:
— Իհարկե, սովորում է,- ասացի,- իհարկե, իսկ մո՞ւրճն ինչի համար է:
— Քո համար,- ասաց հայրիկն ու մուրճը ձեռքս տվեց,- միայն զգո՜ւյշ:
— Իհարկե, զգույշ կլինեմ,- ասացի:
Եվ իրոք զգույշ էի: Բայց մի քանի րոպեից հայրիկը չհամբերեց ու ասաց.
— Դե, ջարդիր վերջապես այդ Խոզին:
— Ի՞նչ,- հարցրեցի,- Պեսախզոնի՞ն:
— Այո, այո, Պեսախզոնին,- ասաց հայրիկը:- Դե, քեզ տեսնեմ, ջարդիր, դու ազնվորեն ես վաստակել Բարտ Սիմփսոնին: Դրա համար շատ ջանք ես թափել:
Պեսախզոնը ժպտում էր ինձ ճենապակե խոզուկի տխուր ժպիտով՝ հասկանալով, որ եկել է իր վերջը: Թող գետնի տակն անցնի այդ Բարտ Սիմփսոնը. ես չեմ կարող մուրճով խփել ընկերոջս գլխին:
— Սիմփսոն չեմ ուզում,- և  հայրիկին վերադարձրեցի մուրճը,- ինձ Պեսախզոնն էլ հերիք է:
— Դու չհասկացար,- ասաց հայրիկը,- այդպես է պետք: Տուր այստեղ, ես ինքս կջարդեմ:
Հայրիկը վրա բերեց մուրճը. հանկարծ ես նկատեցի մայրիկի մոլորված հայացքն ու Խոզուկի հոգնած ժպիտը և  հասկացա, որ հիմա իմ քայլն է, եթե ինչ-որ բան չանեմ, Պեսախզոնի վերջը եկել է:
— Հայրիկ,- կառչեցի նրա ոտքից:
— Ի՞նչ, Յոավի,- ասաց հայրիկն, ու մուրճը բռնած ձեռքը քարացավ օդում:
— Խնդրում եմ, տուր ինձ ևս մի շեկել: Թույլ տուր՝ վաղը կակաոյից հետո մի վերջին շեկել էլ գցեմ նրա մեջ: հետո կջարդենք, վաղը, խոստանում եմ:
— Եվս մի շեկե՞լ:- Հայրիկը ժպտաց և  մուրճը դրեց սեղանին:- Տեսնո՞ւմ ես, ես հասա նրան, որ երեխան ավելի գիտակից դառնա:
— Այո, գիտակից,- ասացի,- վաղը:
Արցունքները խեղդում էին, բայց ես ինձ զսպեցի: Եվ միայն երբ ծնողներս դուրս եկան սենյակից, ամուր-ամուր գրկեցի Խոզուկին ու լաց եղա: Պեսախզոնը լռում էր ու ցնցվում ձեռքերիս մեջ:
— Մի մտածիր,- շշնջում էի նրա ականջին,- ես կփրկեմ քեզ:
Սպասեցի մինչև  հայրիկը, մեծ սենյակում հեռուստացույց նայելուց հետո, գնաց քնելու: Այնժամ վեր կացա և  Պեսախզոնին գրկած՝ հանդարտ, թաքուն անցա պաշտգամբով: Միասին լիակատար խավարում երկար գնացինք: Հասանք փշածածկ մի դաշտ:
— Խոզերը դաշտերում են մեռնում,- ասացի Պեսախզոնին և  իջեցրի հողին,- ասա այսպիսի փշոտ դաշտերում: Այստեղ քեզ համար լավ կլինի:
Պատասխանի էի սպասում, բայց Պեսախզոնը լռում էր: Սիրտ տալու համար թեթև խփեցի քթին: Նրա դառնացած հայացքը ցնցեց ինձ. հասկացել էր, որ ինձ էլ երբեք չի տեսնի:

Տոմս 20

ա)  Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.։ Հիմնավորե՛ք նաև, թե ինչո՛ւ չընտրեցիք մյուս մտքերը․

  • պատումի անմիջականությունը, անկեղծությունը
  • սյուժեն հետաքրքիր է
  • անսպասելի լուծումներ են տրված
  • կերպարներն ամբողջական են և համոզիչ
  • զգացմունքայնությունը շատ է
  • ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված
  • հիմնավորված են բոլոր գործողությունները, արհեստական լուծումներ չկան
  • արժանիք չունի:

բ)  Բնութագրե՛ք պատմվածքի հերոսներին․

  • հորը
  • տղային։