Թեստ 11

  1. Գտեք 306*207 արտադրյալը:
    63342
  2. Գտեք հետևյալ  կոտորակներից մեծը՝   1/2 , 2/3 , 3/4 , 4/5 :
  3. Գտեք միանիշ ամենամեծ թվի և երկնիշ ամենափոքր թվերի գումարը:
    19
  4. Գտեք թիվը, որը տեղադրելով 31*460 թվի մեջ *-ի փոխարեն կունե-

նանք 9-ի վրա առանց մնացորդի բաժանվող թիվ: 
4 314460։9=34940

      5.Գտիր թիվը, եթե նրա 20%-ը հավասար է 15:
75

      6. Քանի՞  Ժամ է օրվա 1/4 մասը:
6
      7. Գտեք 3m3 b4 և  6m6b  միանդամների արտադրյալը:
18m^9 b^5
      8. Գտեք  x2 -3x +2 եռանդամի վերլուծությունը արտադրիչների:

x^2-3x+2=0
D=b^2-4ac=9-4*1*2=1
x1=2
x2=1

      9. Պատահականորեն հանել են 35-ը չգերազանցող կտրոն: Ինչի՞ է

         հավասար հավանականությունը, որ հանված կտրոնի վրայի թվի

         գրության մեջ կլնի 3 թվանշան:

9/35

        10. Գտեք հավասարման արմատները:

               x2 + x – 6=0
                           

         11. Գտեք երկրաչափական պրոգրեսիայի a1 ֊ և ը   q -ն, եթե
            a4 – a2 = 18,  a5 – a3 = 36
a1=3 q=2

          12. Լաստը գետի հոսանքով 9 ժամում անցնում է 18 կմ, իսկ   նավակի արագությունը չհոսող ջրում 8կմ/ժ է:    

ա/ Քանի՞ ժամում նավակը 18 կմ-ը կանցնի գետի հոսքի հակառակ

ուղղությամբ:

բ/ Քանի՞ կմ ավելի կանցնի նավակը լաստից գետի հոսքի ուղղությամբ 3

ժամվա ընթացքում:

18։9=2կմ/ժ
3*2=6կմ
3*8=24կմ
24-6=18կմ

Փոշեկուլի պատմությունը

 Պատմության մեջ առաջին անգամ փոշին հավաքելու  մեքենան ստեղծվել է 19-րդ դարի վերջին:  Որպեսզի այն կառավարվեր, անհրաժեշտ էր երկու մեծ տղամարդկանց միջամտությունը, քանի որ նրանցից մեկը պետք փուքսը փչեր, իսկ մյուսը պետք է քաշ տար խողովակը: Սրա հետ մեկտեղ  փոշին չէր հավաքվում, փչում էր դեպի կողքերը: Այս գաղափարը որոշեց կատարելագործել ինժեներ Հյուբերտ Սեսիլ Բուտը 1901 թվականին: Նրա փոշեկուլը արդեն չէր փչում փոշին, այլ ներքաշում էր հատուկ փոշեհավաքիչ ֆիլտրի մեջ: Փոշեկուլի վակուումային պոմպի հզորությունը հինգ ձիաուժ էր  և աշխատում էր բենզինով: 
Առաջին օրինակը  բավականին ծանրաշարժ էր  և շատ աղմուկ էր բարձրացնում,  այդ պատճառով փոշեկուլը աշխատանքի ժամանակ, որպես կանոն, մնում էր դրսում,  պատուհանից ներս  մտցնում էին  միայն խողովակը, որը պետք է ներքաշեր փոշին:
   Ուեսթմինսթերյան աբբայությունը  հատուկ 1902 թվականին ձեռք է բերում Բուտի փոշեկուլը, որպեսզի նախքան Էդվարդ 7-րդի թագադրումը` մաքրեն գորգը: Նման գովազդից հետո հաջողության նոր ուղղությունը երաշխավորված էր:
 Դրանից միանգամից օգտվեցին մրցակիցները: Շուտով նրանք առաջարկեցին փոշեկուլի ավելի հավաք տիպար, որն աշխատում էր էլեկտրական եռաֆազ շարժիչով: Էլեկտրական շարժիչի ներդրումը դարձավ շատ կարևոր իրադարձություն փոշեկուլի զարգացման պատմության մեջ, այն լուծեց  սարքը տանը օգտագործելու խնդիրը. աշխատում էր  ցածրաձայն և արդեն բենզինի այրումից բանեցված գազ  չէր արտանետում:
1908 թվականին ամերիկյան W. H. Hoover Company ընկերությունը թողարկեց փոշեկուլի հավաք տիպար՝ tin model անվանումով, որը կշռում էր 20կգ (համեմատության համար նշենք, որ մրցակիցների փոշեկուլները կշռում էին 50կգ):

Փոշեկուլը նման էր ցինկապատ շրջված դույլի, որին հարմարեցված էր փայտե բռնակ: Բռնակի տակ ամրացված էր թանզիֆե  տոպրակ, որը կատարում էր փոշեհավաքող գործառույթ, փոշեհավաքի արտաքին մասը երեսպատված  էր սատինով: Ըստ արտադրողի՝ այս փոշեկուլը ոչ միայն  գերազանցորեն հեռացնում էր փոշին հատակից և հատակաճեղքերից, այլև այն կարելի էր օգտագործել մազերը չորացնելու համար:

 Աքսել Վեններ Գրենը՝ շվեդական Electrolux ընկերության հիմնադիրը, 1912 թվականին առաջարկեց փոշեկուլների մեջ օդային պոմպի փոխարեն օդափոխիչ տեղադրել, դրա արդյունքում կենցաղային տեխնիկայի զանգվածը  14 կգ պակասել է: Բայց պատմության մեջ մտավ փոշեկուլ Model V-ը, որը թողարկվեց 9 տարի անց 1921թ.  հենց սա էլ համաշխարհային հռչակ բերեց ընկերությանը:
 Գործնականում, մինչև 20-րդ դարի վերջը  կենցաղային տեխնիկա արտադրող  բոլոր ընկերությունները պատճենում էին անիվների վրա շարժվող մետաղական մխոցը, որը ճկուն խողովակով միացված էր մի քանի շարժական ագուցումներ ունեցող  ներքաշող խոզանակին:

    Միայն 20-րդ դարի երկրորդ կեսի տեխնոլոգիաները թույլ տվեցին ստեղծել փոշեկուլների նոր տարատեսակություն` լվացող, ներկառուցված, բազմաստիճան զտման համակարգով և ռոբոտ- փոշեկուլներ:
   Հարկ է նշել նաև, որ 2002 թվականին փոշեկուլի պատմության մեջ հայտնվեց նոր գլխավոր, Electrolux ընկերությունը ստեղծեց առաջին ռոբոտ-փոշեկուլը ՝ օգտագործելով արհեստական ինտելեկտի ալգորիթմը՝ «Տրիլոբիթը»: Ռոբոտ-փոշեկուլը բավականին հավաք  է, ունի սկավառակի ձև, ըստ որոշակի ալգորիթմի, այն շրջում է սենյակում, և միևնույն ժամանակ, այն հեշտությամբ կարողանում է ճանաչել անկյունները, պատերը և աստիճանները:
Վերջացնելով մաքրումը՝ փոշեկուլը վերադառնում է լիցքավորման վայր:

Ռաֆ սուրճի պատմությունը

Այսօր Մոսկվայում կան մի քանի տասնյակ սրճարաններ, բայց առաջին նման հաստատությունը «coffee bean>>-ն է, որը բացվել է 1996 թ. ՝ մետրոյի «Կուզնեցկի մոստ» կայարանի մոտ: Այս սրճարանում դուք կարող եք ընտրել խմիչք յուրաքանչյուր ճաշակի համար, մի քանի տասնյակ դիտումների ցանկից: Սրճերից հիմնականում ընտրում են Ռաֆ սուրճը:Ինչով է հայտնի այս ըմպլիքը:Հիմնական պատճառն այն է, որ հենց այստեղ էր, որ 20 տարի առաջ սկսվեց Րաֆֆի սուրճի պատմությունը, որն այժմ կարելի է խմել գրեթե ցանկացած սրճարանում:: Այսպիսով, ավանդական Րաֆֆի սուրճ պատրաստելու համար վերցրեք էսպրեսսո, վանիլային շաքար և սերուցք, բայց կարող եք նաև փորձարկել, ինչը հաճախ արվում է: Այսպիսով, էսպրեսսոյի փոխարեն, դուք կարող եք վերցնել թուրքական կամ ծայրահեղ դեպքում լուծվող: Սերուցքի դեպքում կրեմը փոխարինվում է կաթով: Եթե ​​պահածոյացված շաքար ունեք համեմունքներով, այն կարող է այլընտրանք լինել վանիլինի համար:

ռաֆ կոֆեն ներկայում

Ռաֆ սուրճը էսպրեսսոյի, վանիլային շաքարի և սերուցքի յուրօրինակ համադրություն է: Երբ հաստատության կանոնավոր այցելուն չկարողացավ գտնել այնպիսի ըմպելիք, որը կբավարարի նրա ճաշակի նախասիրությունները, նա առաջարկեց համատեղել վերը նշված բաղադրիչները: Այս ըմպելիքը ըստ նրա ճաշակի էր, և Ռաֆայելի ընկերները, այսպես կոչված, փեսացու այցելուները, սկսեցին հարցնել մատուցողներից «Ռաֆուի պես սուրճ»: Ժամանակի ընթացքում սուրճի ըմպելիքի անունը վերափոխվեց սուրճի գավազան: Ամենից հաճախ ձեզ սպասարկելու են Րաֆֆ սուրճ կապուչինո գավաթում, դա պայմանավորված է նրանով, որ այդ ըմպելիքների մի բաժնի ծավալը 120 մլ է: Երբեմն թափանցիկ բաժակները օգտագործվում են ռաֆլի սուրճի համար, որոնք ծառայում են լատտեի դիմահարդարմանը: Սուրճի խմիչքը զարդարելու համար `օգտագործելով դեկորատիվ գագաթ:

Դասական ռաֆ սուրճի բաղադրատոմսը

Բաղադրությունը էսպրեսսո — մեկ բաժին (35 մլ)
Վանիլային շաքար — 5 գրամ
Շաքարի ավազ — 5 գրամ
Սերուցք (ճարպի պարունակություն 11%) — 100 մլ:

Նախ, կրեմը լցնել կաթսայի մեջ, լցնել շաքարավազ (վանիլ և շաքարի ավազ): Սուրճի մեքենայի միջոցով էսպրեսսո պատրաստելը: Ավելացնել սերուցք և շաքար: Ամեն ինչ ծամեք օդային փրփուրի մեջ: Մենք միանշանակ տաքացնում ենք գավաթը սուրճի զամբյուղի համար: Պատրաստ սուրճը ձեր սրտով զարդարում է: Ժամանակն է վայելել սուրճի եզակի համն ու համեղ բույրը: Բարի ախորժակ

Խորխե Բուկայ. «Սիրել բաց աչքերով»

Ես  մի  հեքիաթ  գիտեմ,  որն  ուզում  եմ  քեզ  նվիրել:
Լինում  է,  չի  լինում  մի  փոքրիկ  գյուղում  մի  մարդ  է  լինում:  Նա ջրավաճառ է  լինում:  Այդ  ժամանակներում  ջուրը  ծորակից  չէր  հոսում.  այն  հանում  էին  կամ  ջրհորների  խորքից,  կամ  էլ  վերցնում  էին  խորը  գետից:  Նա,  ով  չէր  ուզում  ինքնուրույն  ջուր  որոնել,  ստիպված  էր  այն  առնել  ջրավաճառի    կավե  մեծ  կուժերից:  Նրանք  շրջում  էին  գյուղից  գյուղ՝    հետները  տանելով  անգին  հեղուկը:
  Մի  ան. ամ,  առավոտյան  կուժերից  մեկը  ճա.  տվեց,  ու  ջուրը  սկսեց  կաթել  ա.բո. ջ  ճանապարհին:  Երբ  ջրավաճառը  հասավ  գյուղ, գնոր.ներն  ամեն  ան.ամվա  պես  տասը  մետաղադրամով  առան  աջ  կուժի  մի.ի  ա.բո.ջ  ջուրը,  և  մ.այն  հինգ  մետաղադրամ  տվեցին  այն  կուժի  ջրին,  որը  լի.ն  էր  կիսով  չափ:
Նոր  կուժ  առնելը  շատ  թանկ  կնստեր  ջրավաճառի  վրա,  այդ  պատճառով  նա  որոշեց  ճանապարհն  անցնել  արագ՝    վնասի  չափը  նվազեցնելու  համար:
Երկու  տարի  շարունակ  տղամարդը  ջուր  էր  տանում  գյուղ  և  ստանում  իր  տասնհինգ  մետաղադրամը:
Մի  անգամ  նա  գիշերն  արթնացավ  կամացուկ  ձայնից:
—  Է՛յ…է՜յ:
— Ո՞վ  կա  այստեղ,-հարցրեց  տղամարդը:
—  Ես  եմ:
Ձայնը  գալիս  էր  ճաքած  կուժից:
— Ինչո՞ւ  դու  ինձ  արթնացրիր  այս  ժամին:
—  Ինձ  թվում  է՝    եթե  ես  քեզ  հետ  խոսեի  օրը  ցերեկով,  վախը  քեզ կխանգարեր  ինձ  հետ  խոսել…Իսկ  ինձ  հարկավոր  է,  որ  դու  ինձ  լսես:
— Ի՞նչ  ես  ուզում:
-Ես  ուզում  եմ քեզնից  ներողությունխնդրել:  Ճաքը,  որից  ջուրը  հոսում  է,  առաջացել  է  ոչ  իմ  մեղքով:  Բայց  ես  գիտեմ,  թե  այն  որքան  է  քեզ  վշտացրել:  Ամեն  օր,  երբ  դու  հոգնած  հասնում  ես  գյուղ  և  իմ  բերածի  դիմաց  ստանում  ես  ուղիղ  կես  գին,  քիչ  է  մնում  ես  պայթեմ    արցունքներից:  Ես գիտեմ,  որ  դու կարող  ես  ինձ  նոր  կուժով  փոխարինել  կամ  էլ  շպրտել,  բայց,  մեկ  է,  դու  ինձ  չես  շպրտում:  Դրա  համար  ես  ուզում  եմ  շնորհակալություն հայտնել  և  մեկ  անգամ  ևս  ներողություն  խնդրել  քեզանից:
—  Զավեշտ  է,  որ  դու  ինձնից  ներողություն  ես  խնդրում,-  քրթմնջաց  ջրավաճառը:  Առավոտ  շուտ  մենք  երկուսով  զբոսանքի  կգնանք:  Ես  ուզում  եմ  քեզ  մի  բան  ցույց  տալ:
Ջրավաճառը  նորից  ընկղմվեց  քնի  մեջ  մինչև  լուսաբաց:  Երբ  հորիզոնին  երևաց  արևը,  նա  վերցրեց  ճաքած  անոթն  ու  ուղղվեց  դեպի  գետը:
-Նայի՛ր,-ասաց  նա  հասնելով  մի  տեղի,  որտեղից  երևում  էր  ամբողջ  քաղաքը:  Ի՞նչ  ես  դու  տեսնում:

—  Քաղաք,-պատասխանեց  անոթը:

—  Էլ  ի՞նչ  ես  տեսնում,-  հարցրեց  տղամարդը:

—  Չգիտեմ…:  Ճանապարհ,-կասկածելով  ասաց  կուժը:

-Ճի՛շտ  է:  Իսկ  հիմա  նայիր  արահետին:  Ի՞նչ  ես  տեսնում:

—  Ես  տեսնում  եմ  չոր  հող  և  քարեր՝  ճանապարհի  աջ  կողմում  ու  ծաղիկների  շարք՝    ձախ  կողմի  վրա,-  ոչ  այնքան  վստահ  ասաց  կուժը՝    չհասկանալով,  թե  ինչ  է  իրենից  ուզում  իր  տերը:

—  Տարիներ  շարունակ  ես  անցել  եմ  այս  ձանձրալի,  անուրախ  ճանապարհով,  ջուր  եմ  տարել  գյուղ  և  երկու  կուժի  ջրի  դիմաց  ստացել  նույն  մետաղադրամները…  Բայց  մի  անգամ  ես  նկատեցի,  որ  քեզ  վրա  ճաք  է  առաջացել,  և  ջուրը  քչանում  է:  Քեզ  նոր  կուժով  փոխարինել  ես  չէի  կարող,  բայց  իմ  գլխում  ուրիշ  գաղափար  ծնվեց.  ես  գնեցի  գույնզգույն  ծաղիկների  սերմեր  և  ցանեցի  դրանք  ճանապարհի  երկու  կողմերում:  Ամեն  անգամ,  երբ  ես  անցնում  էի  այդ  ճանապարհով,  քեզնից  հոսող  ջուրը  ոռոգում  էր  արահետի  ձախ  կողմը:  Այդպես  առաջացավ  այս  գեղեցկությունը:

Ջրավաճառը  դադար  տվեց,  նայեց  իր  հավատարիմ  կուժին  ու  հարցրեց.  «Եվ  դո՞ւ  ես  ինձնից  ներողություն  խնդրում:  Մի՞թե  նշանակություն  ունեն  այն  մի  քանի  ավել  մետաղադրամները,  երբ  քո  շնորհիվ,  քո  ճաքի  շնորհիվ  իմ  ճանապարհը  զարդարում  են  այս  վառվռուն  ծաղիկները՝    ուրախություն  պարգևելով  իմ  աչքերին:  Այդ  ե՛ս  պետք  է  քեզ  շնորհակալություն  հայտնեմ  քո  սքանչելի  ճաքի  համար:

Ես  հուսով  եմ,  ավելի  շուտ՝    համոզված  եմ,  որ  դու  հասկացար,  թե  ինչու  եմ  քեզ  նվիրում  այս    հեքիաթը:

Առաջադրանքներ:

  1. Բացատրի՛ր հեքիաթի վերնագիրը: Նույն վերնագրով գրի՛ր ստեղծագործական աշխատանք, որտեղ արտահայտի՛ր քո մտքերը սիրո, ընկերության, նվիրվածության, հոգատարության մասին:
    Այս պատմվածքը, ուներ շատ իմաստներ և տալիս էր մեզ խրատներ։ Պատմվածքը սովորեցնում էր, որ պետք է միշտ հավատարիմ լինել նրանց, որոնց հետ մենք ճանապարհ ենք անցել, պետք է հավատարիմ լինենք մեր ընկերներին և երբեք չփոխարինենք ուրիշների հետ։ Սովորեցնում էր, որ երբեք չպետք է մեր ունեցածը անպետք համարել և դեն նետել, մի գուցե այն մեզ օգնի դժվարին պահին։ Գյուղացի մարդը իր ընկերոջը՝կուժին դեն չէր նետել, կուժը ճաքել էր, բայց նա ամեն օր գյուղից-գյուղ էր տանում նրան։ Ճանապարհին այդ ճաքած կուժը մեծ գործ էր անում, նա ջրում էր ծաղիկներին և նրանց կյանք էր պարգևում։
  2. Պարբերության մեջ կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը: Մի  անգամ,  առավոտյան  կուժերից  մեկը  ճաք  տվեց,  ու  ջուրը  սկսեց  կաթել  ամբողղ  ճանապարհին:  Երբ  ջրավաճառը  հասավ  գյուղ, գնորդներն  ամեն  անգամվա  պես  տասը  մետաղադրամով  առան  աջ  կուժի  միջի  ամբողջ  ջուրը,  և  միայն  հինգ  մետաղադրամ  տվեցին  այն  կուժի  ջրին,  որը  լիքն  էր  կիսով  չափ: 

«Սովորողը՝ուսումասիրող»

Հետևյալ հղումով կարող եք տեսնել ուսումնասիրության արդյունքները

Շարունակում եմ «Սովորողը՝ուսումնասիրող» նախագիծով կատարած իմ աշխատանքի ներկայացումը: Այս անգամ ուսումնասիրել եմ 12-րդ դասարանցիների 18 բլոգ։ Բլոգները կրկին ծայրահեղ տարբեր էին, կային բլոգներ, որտեղ առարկայական բաժիններ կային և կային բլոգներ, որտեղ կար բլոգին ներկայացվող պահանջներից միայն մեկը: Չեմ ցանկանում անվանական նշումներ անել, քանի որ կցված հղումով ներկայացված է ուսումնասիրության արդյունքը, սակայն չեմ կարող նաև չառանձնացնել Միլենա Մկրտչյանի բլոգը, որը իմ ուսումնասիրած բլոգներից ամենակոկիկն ու հետաքրքիրն էր: Բլոգում կարելի էր գտնել բավականին շատ օգտակար տեղեկություններ, որն ինձ ստիպեց երկար ժամանակ անցկացնել բլոգում: Պետք է նշեմ, որ նախորդ ուսումնասիրության հետ համեմատած՝ տարբերությունները շատ չէին, կրկին բացակայում էին հղումները, լրացուցիչ կրթության, ֆլեշմոբների բաժինները, ցավոք, շատ բլոգներում չկային նույնիսկ առարկայական բաժինները: Չեմ խուսափում նշել, որ հետաքրքիր և օգտակար աշխատանք է, մեծ հաճույքով աշխատում եմ,  սակայն ժամանակի բերումոմ դեռ այսքանն եմ ուսումնասիրել:

Պարսկերենի ընտրությամբ գործունեության հաջողված նախագծերից

9-րդ դասարանի առաջին կիսամյակից ընտրությամբ գործունեությունս ընտրեցի «Պարսկերեն»։ Շատ բաներ ենք հասցրել ուսումնասիրել թե լեզվի, թե Իրանի պատմության, իրանագիտության մասին։ Կարողանում եմ կազմել նախադասություններ, ինձ հետաքրքրում է Իրանի վերաբերյալ ամեն ինչ. ազատ ժամանակս տրամադրում եմ պարսկերենին, ուսումնասիրում եմ ճարտարապետությունը, կրոնը։ Ուսումնասիրելով պարսկերենը՝ հասկացա, որ այն այդքան էլ դժվար չէ, որքան որ լսել և պատկերացրել էի։ Ըստ իս, եթե որևէ լեզու սիրում ես և ցանկանում ես սովորել, պետք է ոչ մի դժվարություն չլինի։ Մենք պարսկերենից բացի նաև ճամփորդում ենք և իրար ավելի լավ ճանաչում: Ճամփորդություններից կարելի է առանձնացնել դեպի Աշտարակ կատարած ճամփորդությունը, որը հրաշալի առիթ հանդիսացավ շատ լավ ժամանակ անցկացնել մեր պարսկերենի խմբով: Մենք քայլեցինք քաղաքում, տեսանք հին տները, նեղ ու ծուռ փոքրիկ փողոցները: Ցանկանում էի տեսնել Կարմրավոր եկեղեցին, որի մասին այդքան կարդացել էի, նորից ու նորից լսեցի եկեղեցու պատմությունը: Այցելեցինք նաև քաղաք Աշտարակում գտնվող «Գուրմե Դուրմե» շոկոլադի գործարան, որտեղ իմացանք, թե ինչպես են ստանում շոկոլադը, ով է պատրաստել աշխարհում ամենաառաջին շոկոլադը։ Այնտեղ մեզ նաև շոկոլադ հյուրասիրեցին։ Պահպանելով որոշ հիգենիայի կանոններ, հեռվից հնարավորություն ունեցանք տեսնել, թե ինչպես են փաթեթավորում իրենց ապրանքանիշի շոկոլադը, իսկ վերջում էլ մենք փաթեթավորեցինք մեր շոկոլադը, որն էլ մնաց մեզ։

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագծի շրջանակում կպատմեմ իմ գերդաստանի մասին։ Սկզբում սկսեմ իմ մայրական կողմից։ Մորս ծնողները՝ Մարիամ Հակոբյանը և Թովմաս Միրզաբեկյանը ծնվել և մեծացել են Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Ես ունեմ չորս մորաքույր․ նրանցից 3-ը ծնվել են Հայաստանում՝ Արարատ քաղաքում։ 1973 թվականին մորս ծնողները պետության կողմից ստացել են բնակարան Երևանում։ 1974 թվականին ծնվել է մայրս՝ Լուսինե Միրզաբեկյանը։ 
Անցնեմ իմ գերդաստանի մյուս ճյուղին՝ հայրական կողմիս։ Հորս մայրը՝ Ասյա Ստեփանյանը (Բալասյան) ծնվել է Շամքորի շրջանում, որը այժմ գտնվում է Ադրբեջանի հանրապետության տարածքում։ Պապիկիս ես երբեք չեմ տեսել, քանի որ նա մահացել է՝ մինչ իմ ծնվելը։ Պապս ծնվել և մեծացել է Արցախի շրջանի Մաշկալաշեն գյուղում։ Հորս ծնողները ամուսնացել են Արցախում։ Ես ունեմ 2 հորաքույր։ Հայրս`Էրիկ Բալասյանը ծնվել է 1970 թվականին Ադրբեջանում։ Սակայն նրանք 1980 թվականին տեղափոխվել են Հայաստան՝ մշտական բնակություն հաստատելու համար։ Արդեն 40 տարի է, ինչ նրանք Հայաստանում են։
Այսպիսով, ես ունեմ 2 տարբեր արմատներ՝ մի կողմից պարսկահայ եմ, մյուս կողմից էլ՝ Արցախցի։ Շատ հետաքրքիր է…

Սովորողը՝ուսումնասիրող

Ապրիլի 13-ից սկսել եմ «Սովորողը՝ ուսումնասիրող» նախագծի աշխատանքները: Նախագծային աշխատանքը ենթադրում էր Ավագ դպրոցի սովորողների բլոգների ուսումնասիրություն: Որոշեցի օգտվել ինձ համար ամենահարմար հարթակից` Google Forms-ից, որի միջոցով կհավաքեի յուրաքանչյուր բլոգում եղածը, և թե որքանով է այդ ամենը համապատասխանում սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին: Անցնելով այս հղմամբ՝ կտեսնեք այն ինֆորմացիան, որը ես հավաքել եմ բլոգների ուսումնասիրության ընթացքում: Ամբողջ շաբաթվա ընթացքում ուսումնասիրել եմ 12-րդ դասարանի 24 սովորողի բլոգ: Պետք է նշեմ, որ բլոգների մեծ մասը գործուն են, սակայն դրանցում առկա են ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ: «Թերություններ» ասելով նկատի ունեմ, որ որոշ բլոգներ չէին համապատասխանում սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին:Ինձ համար հատկանշական է, որ գրեթե բոլորի բլոգներում կար «արխիվ», ինչն ինձ համար շատ կարևոր է: Ես բլոգներում ինչ-որ բան փնտրելիս առաջինը դիմում եմ արխիվի օգնությանը:Ակնհայտ էր, որ մեծամասամբ բլոգներում չկային արտաքին հղումներ, դրանք կային միայն 10 բլոգում:Ակնհայտորեն բացակայում էր նաև «Ֆլեշմոբներ» բաժինը, որը նշված է սովորողի բլոգին ներկայացվող պահանջներում: Ինքս՝ որպես սովորող, կարծում եմ, որ «Ֆլեշմոբներ» բաժին պարտադիր չէ, որ լինի բոլոր սովորողների բլոգներում: Ֆլեշմոբներին սովորողները մասնակցում են իրենց ցանկությամբ, ինչը նշանակում է, որ այդ բաժինը կարող են ունենալ այն սովորողները, ովքեր իսկապես սիրով մասնակցում են ֆլեշմոբներին:Իմ ամբողջ ուսումնասիրությունից ուզում եմ առանցնացնել 12.1 դասարանի սովորող Արման Ավետյանի բլոգը, որտեղ առկա էր հնարավորինս ամեն բան: Բլոգը ցանկացած մուտք գործողի մոտ կարող է հետաքրքրություն և հիացմունք առաջացնել: Շարունակում եմ ուսումնասիրել մյուս բլոգները: Կներկայացնեմ հաջորդ նյութով: