Այս ձգձգվող արձակուրդը․ ստեղծագործական աշխատանք

Շուտով կբոլորի 2 ամիսը, ինչ բոլորս մեկուսացված ենք մեր տներում: Չարաբաստիկ հիվանդության մասին տեղյակ էին բոլորը, բայց ոչ-ոք չէր կարող պատերացնել, որ այն կխլի մեզնից շատ ժամանակ, և կդառնա հազարավոր մարդկանց մահվան պատճառ։ Լրատվական նորություններին հետևելը, դարձել է մեր ընտանիքի առօրյայի մի մասը։ Արդեն այդքան սարսափազդու չեն վարակակիրների թվերը, որքան որ վարակի հետևանքով զոհերի թիվը։ Մեր ընտանիքը նույնպես հետևում է կանոններին՝ հնարավորինս մնալով տանը, չնայած կարոտում ենք մեր ընկերներին, հարազատներին և մեր չքնաղագեղ քաղաքը։ Մեկուսացման ընթացքում ժամանակը հետաքրքիր անցկացնելու համար դիտում եմ արտասահմանյան ֆիլմեր, զբաղվում դրանց վերլուծությամբ։ Հուսամ, որ այս ամենը կավարտվի հնարավորինս շուտ, և մենք կվերադառնանք մեր բնականոն կյանքին։