День: 18 марта 2020
Տեղեկատվական հոսքերն այսօր
Մի քիչ պատմեմ այս օրերին տեղեկատվական հոսքերի մասին: Այս օրերին տեղեկատվական հոսքերն այնքան շատ են, որ պետք է առաջին հերթին զգույշ լինել, չտարվել ոչ ստույգ տեղեկատվությամբ:Կարծում եմ, որ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար այնքան էլ դժվար չէ ընտրել քեզ համար վստահելի լրատվամիջոցներ: Ես վստահում եմ միայն պաշտոնական կայքերին՝առողջապահության նախարարի ֆեյսբուքյան էջին, «Ազատություն» ռադիոկայանին, ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջին: Նաև կարելի է տարբերել՝ հետևելով լրատվականների ռեյտինգին: Կարծում եմ՝ այն լրատվական կայքը, որն ունի բարձր ռեյտինգ՝ 98% հավանականությամբ, չի հրապարակի ոչ պաշտոնական լրահոս, քանի որ ոչ պաշտոնականը հրապարակելը, լրագրողական էթիկայի խախտում է: Համենայնդեպս, սա իմ կարծիքն:
Համաճարակային այսպիսի իրավիճակում, մեդիա տեղեկատվությունը մեզ օգնում է ավելի տեղեկացված լինել: Պետք է միայն չկարդալ որևէ անհիմն տեղեկատվություն և անմիջապես տարածել այն՝ առանց համոզվելու՝ ճիշտ է, թե սխալ: Հենց այդ է սխալ տեղեկատվության տարածման հիմնական աղբյուրը: