Ածանցավոր բայեր, գործնական աշխատանք

Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմիր ածանցավոր բայեր:
Ծեր-ծերանալ
հարց-հարցնել
կիպ-կպնել
մահ-մահանել
գեղեցիկ-գեղեցկանալ
վախ-վախենալ
մոտ-մոտենալ
բազում-բազմանալ
կանգ-կանգնել
կույր-կուրանալ
ոչինչ-ոչնչանալ
ուրախ-ուրախանալ
առաջ-առաջանալ

Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել բազմապատկական:  ատ,ոտ,կոտ,տ
Մրել-րոտել
պատռել-պատռտել
ցատկել-ցատկոտել
կտրել-կտրատել
նստել-նստոտել
պոկել-պոկոտել
կոտրել-կոտրատել
թռչել-թռչկոտել
խոցել-խոցոտել
մորթել-մոռթոտել
գրել-գրոտել

Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական: ացն, եցն, ցն
Պայթել-պայթեցնել
նստել-նստացնել
խմել-խմեցնել
խոսել-խոսեցնել
հիշել-հիշեցնել
հագնել-հագցնել
իջնել-իջեցնել
քնել-քնեցնել
մեծանալ-մեծացնել
փախչել-փախցնել
դողալ-դողացնել
խաղալ-խաղացնել
վախենալ-վախեցնել
թռչել-թռցնել
ծիծաղել-ծիծաղեցնել
փայլել-փայլեցնել
առաջանալ-առաջացնել
կարմրել-կարմրեցնել
կատաղել-կատաղեցնել

Հետևյալ բայերի հետ  համապատասխան հոլովներով գոյականներ գործածեցեք:
Ընդառաջել- Ընդառաջել սովորողին
հանդիպել- Հանդիպել աղջկան
զգուշանալ-զգուշանալ կենդանուց
կարոտել-կարոտել մայրիկին
զրկվել-զրկվել հեռախոսից
ուշանալ-ուշանալ պարապմունքից
դիմել-դիմել դատարան
խուսափել-խուսափել խոստավանելուց

Բայ

Առարկայի գործողություն ցույց տվող բառերը կոչվում են բայեր: Բայերը պատասխանում են: Բայերը պատասխանում են ինչ անել, ինչ լինել հարցերին: Բայական վերջավորություններն են ել,ալ: Վերջավորություններից առաջ ընկած կամ գրված հատվածը բայական հիմնքն է, կամ արմատը: Օրինակ՝ նկարել, խաղալ բայերի մեջ ել ալը վերջավորություններն են, իսկ նկարը և խաղը բայական արմատները: Ել,ալ վերջավորություններով բայերը բայի ուղիղ ձևերն են, որը կոչվում է անորոշ դերբայ: Բայի հիմքի կամ արմատի <<և>> վերջավորության արանքում, շատ հաճախ, հանդես է գալիս բայակազմական մի միավոր, որը կոչվում է՝ բայածանց: Եթե ածանցը չունի, բայը պարզ է: Բայական ածանց ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր: Բայական ածանցներն են՝ սոսկական՝ան,են,ն,չ: Առաջանալ, մոտենալ, վախենալ, հագնել, թռչել: Սոսկական ածանց ունեցող բայերը, կոչվում են՝ սոսկածանցավոր բայեր: Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն: Առաջացնել, մոտեցնել, վախեցնել, հագեցնել, հագցնել, թռցնել: Բազմապատկական ածանցներն են ՝ ատ,ոտ,կոտ,տ: Կտրատել, կտրտել, ցատկոտել,մորթոտել, նստոտել: Կրավորական ածանցը վ-ն է: Օրինակ՝ գրել-գրվել, սիրել-սիրվել, հանձնել-հանձնվել

Սև քթերի երկիրը: Ջանի Ռոդարի

Երկրագնդի  շուրջ  իմ  ուղևորությունների  ժամանակ,  ես  այցելեցի  Ներոնիա  կղզին,  որտեղ  օրենքը  պահանջում  էր,  որ  բոլոր  բնակիչները  ունենային  սև  քիթ:  Սև  ինչպես  ածուխը,  թանաքը  կամ  ֆուտբոլային  մրցավարների  համազգեստը:

Սկզբում  պտտվելով  Ներոնիայի  ճանապարհներով,  կարծեցի,  թե  դիմակահանդես  էր.  մարդիկ  ունեին  կանոնավոր  դեմքեր`  բնական  գույներով,  ոմանք  սպիտակ  մաշկով  էին,  ոմանք՝  մի  քիչ  արևից  խանձված,  ոմանք  էլ՝  վարդագույն.  բայց  դեմքերի  մեջտեղում  բոլորը  ունեին  սև  քթեր,  որ  ասես  դուրս  էին  եկել  կոշիկի  վաքսի  տուփից:

Մտա  մի  պանդոկ  ու  պանդոկապանին,  ում  քիթն  իհարկե  ավելի  սև  էր,  քան  իր  շշերը,  զվարթորեն  հարցրի.

—  Պատահաբար  մի  քիչ  կանաչ  ներկ  չէի՞ք  ունենա:

—  Պարո՛ն,  -ասաց  նա,  —  եթե  տեղացի  չեք,  ապա  լավ  կանեիք,  եթե  չկատակեիք,  իսկ  եթե  օտարերկրացի  եք,  ընդունեք  իմ  խորհուրդը.  անմիջապես  ձեր  քիթը  սև  ներկեք,  կամ  էլ,  վերադարձեք  այն  ճանապարհով,  որով  եկել  եք  ու  հեռացեք  առանց  շրջվելու:

—  Ես  օտարերկրացի  եմ,  —  պատասխանեցի,-  բայց  չեմ  հեռանա:  Ավելին,  սև  քթերի  այս  դեպքն  ինձ  շատ  է  հետաքրքրում,  ու  եթե  ինձ  չբացատրեք,  կկանգնեմ  ձեր  պանդոկի  դռան  մեջ՝  գրավելու  համար  ոստիկանների  ուշադրությունը:

—  Աստծո՛  սիրուն,  —  բացականչեց  պանդոկապանը՝  ձեռքերը  պաղատագին  պարզելով,  —  նման  բան  չանե՛ք,  թե  չէ  ստիպված  կլինեմ  փակել  կրպակս:  Պետք  է  իմանաք,  որ  Ներոնիա  կղզում  մի  հինավուրց  օրենք  կա,  ըստ  որի՝  բոլոր  մարդիկ  պետք  է  ունենան  սև  քթեր:

—  Իսկ  ի՞նչ  կպատահի,  եթե  մեկը,  առավոտյան,  չհիշի,  որ  իր  քիթը  պիտի  սև  ներկի:

—  Ամենաքիչը,  որ  կարող  է  նրան  պատահել,  ձերբակալվելն  է  ու  քթին  հարյուր  մտրակի  հարված  ստանալը:  Բնականաբար  նա  կկորցնի  նաև  իր  աշխատատեղն  ու  ստիպված  կլինի  ողորմություն  խնդրել:  Եթե  երկրորդ  անգամ  նրան  բռնեն  առանց  սև  քթի,  ցմահ  բանտ  կնետեն,  ու  նա  այնտեղ  կմնա  նաև  մահվանից  հետո,  քանզի  բանտում  նաև  գերեզմանատուն  կա:

—  Եվ  դուք  հանդուրժո՞ւմ  եք  այս  ամենը:

—  Ես  պանդոկապան  եմ,  սիրելի  պարոն.  ես  իմ  գործով  եմ  զբաղված:  Ամեն  երեկո  հաշիվներս  եմ  անում`  այսքան  ծախս,  այսքան  շահույթ:  Ի՜նձ  ինչ,  թե  ինչ  գույնի  է  քիթս:

Պանդոկապանին  թողնելով  իր  հաշիվների  ու  բախտի  հետ,  գնացի  զբոսնելու  այդ  կղզում  իմ  քթով,  որ  ուներ  քթի  գույն:  Մարդիկ,  սկզբում,  սարսափահար  հայացք  նետելով  վրաս,  ձևացնում  էին,  թե  չեն  տեսնում  ինձ,  կամ  պարզապես  այնպես  էին  պահում  իրենց,  ասես  ես  գոյություն  չունեմ,  կամ  էլ,  նայում  էին  իմ  մարմնի  միջով,  ասես  թափանցիկ  եմ:

Ուղիղ  կեսօրին,  մի  ոստիկան  ինձ  կանգնեցրեց:

—  Քաղաքացի՛,  —  ասաց  ինձ  խստորեն,-  դուք  խախտել  եք  օրենքը:  Հետևե՛ք  ինձ:

Մարդկանց  մի  փոքր  խումբ  էր  հավաքվել  մեր  շուրջ:  Հենց  այդ  պահին  սկսեց  անձրևել:  Վայրկյանների  ընթացքում  անձրևը  լվաց  նրանց  քթերի  ներկը,  որոնք  երբևէ  արևի  երես  տեսած  չլինելով`  այնպես  էին  սպիտակել,  ասես  հենց  նոր  էին  ելել  լվացքից:

-Դուք  ևս  խախտել  եք  օրենքը,  -ասացի  ոստիկանին:-  Ձեր  քիթը  իմից  սպիտակ  է:

—  Ճի՛շտ  է,-  ասաց  մի  տղա,  որը  լրագրեր  էր  վաճառում:  —  Ոստիկանի  քիթն  էլ  է  սպիտակ:  Մենք  բոլորս  սպիտակ  քթեր  ունենք:

—  Աստծո՛ւ  սիրուն,-  սկսեց  աղաչել  ոստիկանը,-  ես  ընտանիք  ունեմ,  հինգ  երեխա  եմ  պահում:  Հացս  մի՛  կտրեք:  Հետևեցե՛ք  ինձ:

—  Ավելի  շուտ,  ի՛նձ  հետևեք  ,  —  գոռացի  հավաքվածներին:

—  Գնա՛նք  թագավորի  պալատ  ու  ցույց  տանք  մեր  սպիտակ  քթերը:

—  Գնա՛նք,  —  գոռաց  տղեկը,  ու  նրա  հետ  գոռաց  ողջ  բազմությունը:

—  Արդեն  զզվե՛լ  ենք  այս  սև  քթերից,  —  բղավեց  ինչ-որ  մեկը:

Ու  այդպես  սկսվեց  հեղափոխությունը  Ներոնիայում.  Մի  քանի  ժամվա  ընթացքում  ճանապարհները  լցվեցին  սպիտակ  քթավոր  մարդկանցով.  թագավորն  ու  իր  նախարարները  փախան,  պանդոկապանը  երդվեց,  որ  միշտ,  երբ  գնում  էր  նկուղ`  գինին  շշերի  մեջ  լցնելու,  քթի  սև  ներկը  հանում  էր,  իսկ  ոստիկանները  վարձակալում  էին  իրենց  հարևանների  երեխաներին,  որպեսզի  ցույց  տային,  թե  շատ  երեխաներ  ունեն:

Ու  հիմա  ես  կասկածում  եմ,  թե  չլինի՞  անսպասելի  անձրևի  շնորհիվ  եղավ  այդ  ամենը,  կամ  այն  միակ  քաղաքացու  շնորհիվ,  որն  օտարերկրացի  էր  ու  առաջինը  քաջություն  ունեցավ  ցույց  տալու  իր  սպիտակ  քիթը  շողացող  արևի  տակ:

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք  առաջադրանքը:
Ընտրե՛ք այն մտքերը, որոնք արտահայտում են պատմվածքի գաղափարը, համապատասխանում են հեղինակի ասելիքին և հիմնավորե՛ք։

Իմաստ չունի մանրուքների ետևից ընկնել, երբ կենցաղում ամեն ինչ նորմալ է։
Մարդիկ հարմարվում են գործող օրենքներին, ինչքան էլ դրանք անհեթեթ լինեն, և ոչինչ նրանց ոտքի չի կանգնեցնի։
Բավական է մի կայծ, և հրդեհ կբռնկվի։
Միշտ լինում է մեկը, ով ասում է՝ արքան մերկ է։
Բռնատիրությունը ամրագրվում է նաև անհեթեթ օրենքներով։

Ես ընտրեցի այս արտահայտությունը, որովհետև մեր ճանապարհորդը արտահայտելով իր դժգոհությունը, առաջացրեց մի կայծ, որի շնորհիվ ժամանակ անց ժողովուրդը համաձայնվելով նրա հետ միացան,և այդպես էլ հրդեհ բռնկվեց:

Ջրածնի իզոտոպները

Պրոտիում H1 +1(1p

Դեյտերիում H2+1

Տրիտիում H3 +1

Առաջադրանք 1. Որոշել ջրածնի իզոտոպների բաղադրությունը

Իզոտոպները Իզոտոպները միևնույն տարրի ատոմներն են,

Ատոմի միջուոկով, նեյտրոնների թիվը որոշվում է հետևյալ բանաձևով՝N=A-Z

Առաջադրանք 2. Որոշենք սովորական ջրի, ծանր ջրի, ռադիոակտիվ ջրի հարաբերական մոլեկուլային զանգվածները:

Nature essay

Nature is an important and integral part of mankind. It is one of the greatest blessings for human life; however, nowadays humans fail to recognize it as one. Nature has been an inspiration for numerous poets, writers, artists and more of yesteryears. This remarkable creation inspired them to write poems and stories in the glory of it. They truly valued nature which reflects in their works even today. Essentially, nature is everything we are surrounded by like the water we drink, the air we breathe, the sun we soak in, the birds we hear chirping, the moon we gaze at and more. Above all, it is rich and vibrant and consists of both living and non-living things. Therefore, people of the modern age should also learn something from people of yesteryear and start valuing nature before it gets too late.

Երիտասարդ խեցգետինը: Ջանի Ռոդարի

«Ինչու՞  իմ  բոլոր  ազգականները  միշտ  ետ-ետ  են  գնում,  –  մտածեց  մի  անգամ  երիտասարդ  խեցգետինը.  –  Ես  չեմ  ուզում  այդպես  ման  գալ.  Ուզում  եմ  սովորել  առաջ  քայլել,  ինչպես  գորտերը:  Ու  թող  պոչս  չորանա,  եթե  ես  չհասնեմ  այդ  իմաստությանը»:
Այսպես  միտք  արեց  երիտասարդ  խեցգետինը  և  բոլորից  ծածուկ  սկսեց  վարժություններ  անել  իր  հարազատ  առվակի  քարերի  մեջ:  Օհ,  ինչքա՜ն  չարչարվեց  առաջին  օրերը,  դիպչում  էր  ամեն  ինչի,  ճանկռտում  և  սեղմում  էր  իր  զրահը  և  համարյա  ամեն  րոպե  ինքն  իր  ոտքն  էր  տրորում  ու  ցավեցնում:

Բայց  կամաց-կամաց  գործն  ավելի  ու  ավելի  էր  առաջ  գնում,  որովհետև  ցանկության  դեպքում  ամեն-ինչ  կարելի  է  սովորել:  Եվ  ահա  հասավ  այն  օրը,  երբ  զգաց,  որ  չի  խայտառակվի,  եթե  ցույց  տա  իր  արվեստը  ազգակիցներին:  Սպասեց,  որ  ամբողջ  ընտանիքը  հավաքվի  և   ասաց.
–  Հապա  մի  նայեք…
Ու  արագ  վազեց  նրանց  առջևից,  և  այն  էլ  ի՜նչպես…  Ոչ-թե  ետ-ետ,  այլ  առաջ,  գորտի  պես:
Տեսնելով  այդ,  մայրը  սկսեց  լաց  լինել:
-Ախ,  տղա՜ս,  տղա՜ս,-  գոչեց  նա,-  դու  խելք  ունե՞ս,  թե՞  չէ:  Ուշքի  եկ,  քայլիր,  ինչպես  սովորեցրել  է  քեզ  քո  հայրը  և  ինչպես  սովորեցրել  եմ  ես՝  քո  մայրը:  Քայլիր,  ինչպես  քայլում  են  քո  եղբայրներն  ու  քույրերը.  Չէ՞  որ  նրանք  քեզ  այնքա՜ն  են  սիրում:
Իսկ  սիրող  քույրերն  ու  եղբայրները  այդ  ժամանակ  ծիծաղում  էին  նրա  վրա,  ծաղրում  էին  և  ծամածռություններ  անում:  Հայրը  բարկությամբ  նայում  էր  որդուն  և  լուռ  մնում:  Երկար  ժամանակ  լուռ  էր,  հետո  ասաց.
–  Դե,  հերիք  է:  Ուզու՞մ  ես  մնալ  մեզ  հետ՝  քայլիր  ինչպես  բոլոր  խեցգետինները:  Ուզու՞մ  ես  քո  խելքով  ապրել՝  առուն  մեծ  է,  գնա  ո՛ր  կողմն  ուզում  ես,  միայն  թե  ետ  չգաս:
Քաջ  խեցգետինը  շատ  էր  սիրում  իր  ծնողներին,  բայց  նա  այնքան  համոզված  էր,  թե  ինքն  իրավացի  է,  որ  ոչ  մի  վայրկյան  չտատանվեց:  Նա  գրկեց  մորը,  մնաս  բարով  ասաց  հորը,  հրաժեշտ  տվեց  եղբայրներին  և   քույրերին  ու  հեռացավ:

Պարզ  ու  հասկանալի  է,  որ  այս  անգամ  նրա  մտքով  իսկ  չանցավ  ետ-ետ  քայլել,  ինչպես  որ  պետք  է  քայլեն  սովորական  խեցգետինները,  այլ  գորտերը՝  անբաժան  սանամայրերը,  որ  հավաքվել  էին  տերևի  տակ  բամբասելու,  տեսան,  ու  քիչ  էր  մնում  զարմանքից  պապանձվեին:
–  Մամմա  միա,-  գոչեց  մի  գորտ,  –  աշխարհի  վերջն  է  եկել…  Մի  նայե՛ք,  չէ,  դուք  մի  նայեցե՛ք,  այս  խեցգետնին:  Դե  ի՞նչ…  փորձեք  հիմա  ինձ  հետ  վիճել…
–  Ոչ մի  հարգանք  դեպի  մեծերը,-  ավելացրեց  մի  ուրիշ  գորտ:
-Տես  մի  է՜…  Տես  մի  է՜…  -ավելացրեց  երրորդը:
Իսկ  փոքրիկ  խեցգետինը  գնում  էր  ու  գնում  միշտ  դեպի  առաջ,  միշտ  առաջ,  իր  ճանապարհով:  Հանկարծ  նա  լսեց,  որ  ինչ-որ  մեկը  կանչում  է  իրեն:  Մեծ  քարի  մոտ  կանգնած  էր  մի  խոշոր  ծեր  խեցգետին:  Կանգնած  էր  մեն-մենակ  և  այնպես  տխուր  էր  ու  մռայլ,  որ  դժվար  է  նկարագրել:
-Բարև  ձեզ,-  ասաց  խեցգետնիկը:
Ծեր  խեցգետինը  զննեց  նրան  երկար  հայացքով  և  հառաչելով  ասաց.

-Դե՞,  իսկ  հետո՞  ինչ  ես  մտադիր  անելու.  Եթե  կուզես  իմանալ,  երիտասարդ  հասակում  ես  էլ  էի  երազում  խեցգետիններին  քայլել  սովորեցնել:  Եվ  ահա  տե՛ս,  թե  ինչ  օրի  եմ:  Ապրում  եմ  մեն-մենակ,  և  ամեն  մի  խեցգետին  ավելի  շուտ  իր  լեզուն  կկծի,  քան  թե  ինձ  մի  խոսք  կասի:  Ինձ  լսիր,  քանի դեռ  ուշ  չէ,  կոտրիր  ինքդ  քեզ,  ապրիր,  ինչպես  բոլորը,  և  երբևէ  դու  ինձանից  շնորհակալ  կլինես  խորհուրդիս  համար:
Խեցգետնիկը  չգիտեր՝  ինչ  պատասխաներ  այս  խոսքերին.  նա  լռեց,  բայց  սրտի  խորքում  մտածում  էր.  «Ոչ,  ես  իրավացի  եմ»:  Նա  միառժամանակ  կանգնած  մնաց  ծերունու  առջև,  հետո  քաղաքավարի  հրաժեշտ  տվեց  նրան  և  թեթև  սրտով  գնաց  իր  ճանապարհով:
Արդյոք  հեռու՞  կգնա:  Կունենա՞  հաջողություն:  Կկարողանա՞  ուղղել  այլանդակությունները,  որ  դեռ  այնքան  շատ  կան  մեր  աշխարհում:  Ոչ ոք  չգիտե  այդ:  Ես  էլ  չգիտեմ:  Որովհետև  մինչև  այսօր  մեր  խեցգետնիկը  դեռ  էլի  արիությամբ  առաջ  է գնում  և  հավատում,  որ  ինքն  իրավացի  է  այնպես,  ինչպես  հավատում  էր  առաջին  օրը:  Իսկ  մեզ  մնում  է  ամբողջ  սրտով  ցանկանալ  նրան՝

Բարի ճանապարհ…

Առաջադրանք:
ա)  Ընտրե՛ք այն մտքերը, որոնք արտահայտում են պատմվածքի գաղափարը, համապատասխանում են հեղինակի ասելիքին և հիմնավորե՛ք։

  • Պետք չէ դեմ գնալ բնությանը։
  • Հասարակությունը չի հանդուրժում առանձնացողին։
  • Դու ավելին չես, քան քո ազգակիցներդ։
  • Միշտ լինում են անհատներ, ովքեր այլ կերպ են մտածում։
  • Հասարակության առաջընթացը ապահովում են նրանք, ովքեր առաջ են շարժվում։
  • Պետք չէ մեծամիտ լինել և քեզ յուրահատուկ ներկայացնել։

բ) Հիմավորե՛ք պատմվածքի վերջին նախադասության ընդգծումը։ Դուք որ միտքը կընդգծեիք և ինչու։
Բարիճանապարհ

Դերանուն

Կետերի փոխարեն գրել հարցահարաբերական դերանուններ:
1. Հիմա ենք հասկանում, թե որքան անտարբեր ենք եղել այդ մարդու հանդեպ:
2. Ու՞մ  ձեռքով են կառուցվել այս շենքերն ու փողոցները:
3. Զարմանքով նայում ես շուրջդ ու մտածում, թե ինչպես է կյանքն այսպիսին դարձել:
4. Միայն նա կասի`  ինչ  է կատարվել այստեղ:
5. Ո՞վ կասի, թե մեր քաղաքում  երբ  հայտնվեցին այդ փոխադրամիջոցները:
6. Սա մի անգնահատելի գանձ է, որ  Դուք պարգևեցիք ինձ:

Կետերի փոխարեն գրել ժխտական դերանուններ:
1. ոչ ոք  չնկատեց, թե բժիշկը երբ դուրս եկավ հիվանդասենյակից:
2. Երկար ժամանակ նրանցից ոչ մեկը չէր համարձակվում խոսել:
3. Գույների այս համադրությունից էլ ոչինչ չստացվեց:
4. Արտասվող ապակիների միջից ոչ մի բան չէր երևում:
5. Թանգարանի դահլիճներում գրեթե ոչինչ չէր փոխվել, ոչ մի  ցուցանմուշ կարծես չէր տեղաշարժվել, գողության մասին ոչ մեկ չէր կասկածում, աշխատակիցներից ոչ ոքի մտքով նման բան չէր էլ անցնի:

Նշիր դերանվանական սխալ ձևերը և ուղղիր դրանք:
Մեր համար-մեզ համար, իրեն հետ-իր հետ, մեր պես-մեզ պես, ձեր նման-ձեզ նման, իրեն փոխարեն-իր փոխարեն, քեզ մոտից-քո մոտից, ինձ պես, ձեզ հետ, քո նման-քեզ նման, իմ մոտ-ինձ մոտ, ձեզ նման, իմ վրա-ինձ վրա, իմ մոտով-ինձ մոտով, ձեր մոտ-ձեզ մոտ, իմ համար-ինձ համար:

Դիջիթեք 2020. հաշվառում

Արդեն 3-րդ տարին է, ինչ մասնակցում եմ «Հանրակրթական Դիջիթեք» ամենամյա ստուգատեսին։ Այս տարի նույնպես եղել եմ հայտերը հրապարակող պատասխանատուների կազմում ։ Աշխատանքը իր բնույթով շատ բարդ և պատասխատու գործ է, բայց նաև հետաքրքիր: Ինքս կատարել եմ 268 հայտ։ Ստացել ենք շատ ուսուցողական նյութեր, բայց նաև եղել են զվարճալի հայտերը: Այդ մեկ ամսվա ընթացքում ձեռք բերեցի նաև նոր ընկերներ:Աշխատանքի ժամանակ հանդիպեցին հայտեր , որոնք սխալ էին լրացված, և հաճախ զանգահարել եմ մասնակիցներին , որպեսզի ուղղեն իրենց սխալները։ Երբեմն էլ էլ․փոստերով եմ կապ հաստատել։ Ուրախ եմ, որ կրկին անգամ մասնակցեցի: Շնորհակալ եմ ընկեր Հերմինեին և կրթահամալիրին, ինձ կրկին անգամ և՛ վստահելու, և՛ աջակցելու համար:

Փետրվար ամսվա աշխատանքներ

Եսայի Հասան Ջալալյան

Եսայի Հասան Ջալալյանը եղել է 17- 18-րդ դարի հայ նշանավոր հոգևորական, պատմագիր, մատենագիր, հայ ազատագրական շարժման խոշոր երախտավոր։ Արցախի Հասան Ջալալյան իշխանական տոհմից:Եսայի Հասան Ջալալյանը 1701- 1728 թվականներին եղել է Գանձասարի կաթողիկոս։ Միավորել է Ս. Էջմիածնին ենթակա Աղվանից պառակտված կաթողիկոսական աթոռը: Կաթողիկոսանալուն պես Եսայի Հասան Ջալալյանը Գանձասարը դարձնում է քաղաքական մի կենտրոն և Արցախի լեռնային իշխողների խորհրդարան, որտեղ մշակվում էին դիվանագիտական հարաբերություններ և քննվում ռազմական ծրագրեր։ Նրան են ենթարկվել Ղարաբաղը, Բարդան (Պարտավը), Շամախին, 1920 թվականից ՝ նաև Գանձակը, Շաքին, Ղաբալան (Կապաղակը) և այլն: Իսրայել Օրու մահից հետո գլխավորել է ազատագրական շարժումը, բանակցություններ վարել ռուսական կառավարության հետ:1716 թվականին Գանձասարում ընդունել և եպիսկոպոս է ձեռնադրել Այսրկովկաս Պետրոս 1-ի ուղարկած Մինաս Վարդապետին և կարգել ռուսահայոց հոգևոր առաջնորդ: Արցախահայության անունից հատուկ նամակով Պետրոս 1- ին է փոխանցել Ռուսաստանի հովանավորությունը ընդունելու ցանկությունը: Եսայի Հասան Ջալալյանի կազմած զորամասը և վրացական զորքը 1722 թվականին պարտության են մատնել Դաղստանի լեռնականներին:Նույն թվականին Եսայի Հասան-Ջալալյանը Գանձակում և Թիֆլիսում Վրաց թագավոր Վախթանգ 6- ի հետ մշակել է պարսկական տիրապետության դեմ համատեղ պայքարի ծրագիր: 1724 թվականին թուրքական զորքի ՝ Արցախ արշավելու ժամանակ Եսայի Հասան Ջալալյանը մերժել է Ամենայն հայոց կաթողիկոսի ՝ թուրքերին հպատակվելու առաջարկը և օգնություն հայցող դիմումներ հղել ռուսական արքունիք:Որպես Ղարաբաղի մելիքների ապստամբության (1700- 1728) պարագլուխներից մեկը, գրել է իր ժամանակի անցքերի մանրամասն պատմությունը, ,,Պատմութիւն Աղուանից,, գործը, որի համառոտ տարբերակը 1839 թվականին լույս է տեսել Շուշիում: Երկը լույս է տեսել նաև ֆրանսերեն (1876), վրացերեն (1971) և ռուսերեն (1989):

Զինված պայքարը Արցախում և Սյունիքում

Արցախի ազատագրական պայքարը 1724- 1731 թվականներին սկսված ազատագրական շարժում է, պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին (1722- 1730):18- րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնել էր Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ ՝ Պետրոս Մեծից (1682- 1725) օգնություն խնդրելու և Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով: Ստանալով կայսեր համաձայնությունը ՝  նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան ՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան:Մի քանի տարի անց Սեֆյան Պարսկաստանում սկսում են գահակալական կռիվներ։ 1722 թվականին աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդը գրավում է մայրաքաղաք Սպահանը: Երկրում սկսում է խառնաշփոթ ու անիշխանություն, իսկ գահաժառանգը փախչում է Թավրիզ: Օգտվելով դրությունից ՝ Օսմանյան սուլթան Ահմեդ III- ը (1703-1730) հարձակվում է Իրանի հյուսիսային տիրույթների՝ Հայաստանի, Վրաստանի ու Շիրվանի վրա: Միևնույն ժամանակ Հյուսիսային պատերազմիհաղթական ավարտից հետո Հարավային Կովկաս է արշավում Պետրոս Մեծը:Արցախում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում ՝ Հասան- Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների ու Օրբելյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց ,,մելիք,, էին անվանում։ Վրաց թագավոր Վախթանգ VI-ի (1716- 1724) գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում են միասնաբար հանդես գալ թուրք- պարսկական լծի դեմ։

Սյունիքի ազատագրական պայքարի մասին

Սյունիքի ազատագրական պայքարը 1722- 1730 թվականներին սկսված ազատագրական շարժում է, պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին (1724- 1731):Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից, Սյունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում ՝ Հասան- Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների, Օրբելյանների, Վաչուտյանների, Զաքարյանների և Կյուրիկյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց ,,մելիք,, էին անվանում: Նրանցից բացի հայ ժողովրդի շահերը ներկայացնում և հայերին համախմբում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը 1441 թվականից գտնվում էր Էջմիածնում:1677 թվականին կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ, այդ թվում ՝ Սյունիքի ու Արցախի մելիքներից ոմանք: Եվրոպական պետությունների օգնությանը դիմելու նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս: Այդտեղ երկու տարի անց հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին։ Պատվիրակության հետ մեկնած Իսրայել Օրին, ճանապարհվում է Իտալիա, ապա Ֆրանսիա, որտեղ անցնում է զինվորական ծառայության։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Օրին տեղի իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը, որից հետո այցելում է Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար:

Դավիթ Բեկ

Դավիթ Բեկը հայ զորավար, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի ազատագրական շարժման առաջնորդն է։ Ծնվել է 1669 թ Սյունիքի Կովսական աշխարհի Բաղք գյուղում, իշխանական տոհմից է:Արևելյան Հայաստանի բնակչությունը 18- րդ դարի սկզբերին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։ 1720- ական թվականներին հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու ՝ Իսրայել Օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Ղարաբաղն ու Սյունիքը։Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին ՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722 թվականին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։ Հայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերի հայտնվելը, ինչպես նաև հայ- վրացական զինակցության առկայությունը։ 1722 թվականին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI- ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722 թվականի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ Վրաստանից Դավիթ Բեկը ուղարկվում է Սյունիք։

Մխիթար Սպարապետ

Մխիթար Սպարապետը Սյունիքի ազատագրական պայքարի ղեկավար է, ծնվել է XVII դարի վերջին Գանձակում։ Մահացել է 1730 թվականին, Խնձորեսկ գյուղում (Հայաստանի Սյունիքի մարզ)։ Մխիթար Սպարապետի մասին շատ քիչ կենսագրական տվյալներ են պահպանվել։ Հայտնի է, որ նա ծնվել է 17-րդ դարի վերջին ՝ Գանձակում։ 1723 թվականին Ժամանելով Զանգեզուր ՝ նա միանում է Դավիթ Բեկին։ 18- րդ դարի 20- ական թվականներին ազատագրական պայքար սկսվեց Սյունիքում պարսիկների և թուրքերի դեմ։ Երկու շրջաններում ապստամբության համար կային տարբեր պայմաններ։ Այսպես ՝ եթե Արցախում բնակչությունը հայկական էր, ապա Սյունիքում մեծ թիվ էր կազմում իսլամադավան բնակչությունը։ Ի տարբերություն Սյունիքի, Արցախն ուներ 40- հազարանոց բանակ։ Արցախն ուներ պայքարը գլխավորող երկու առաջնորդներ, Սյունիքում այդպիսի հեղինակավոր գործիչներ չկային, որն էլ ազդում էր ազատագրական պայքարի վրա։ Սյունիքի տանտերերի և մելիքների հանձնարարությամբ առևտրական մեղրեցի Ստեփանոս Շահումյանը մեկնում է վրաց Վախթանգ VI թագավորի մոտ։ Թագաժառանգ Շահնավազը Ստեփանոս Շահումյանին է ներկայացնում Դավիթ Բեկին՝ ով կարող էր համախմբել Սյունիքի ազատագրական ուժերին։ Դավիթ Բեկի զորավարներից էր Մխիթար Սպարապետը։ Մխիթար Սպարապետը առաջին հաղթանակը Քյուրթլար կոչվող տարածքում էր։ Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի հաղթանակները մեծ ոգևորություն առաջացրեցին Սյունիքում։ Այդ ընթացքում Սպարապետն ու Տեր-Ավետիսը գրավում են Զեյվա բերդը։ Շուտով Արցախից Ավան յուզբաշու և Իվան Կարապետի գլխավորությամբ 2000 մարտիկներ անցնում են Սյունիք։ Հայկական զինված ուժերը Սյունիքում տիրում են մի շարք ամրությունների, ինչպիսիք էին Որոտանի և Զեյվայի ամրոցները։ Ամրացված էին նաև Շինուհայրն ու Տաթևը, Խնձորեսկը, ինչպես նաև կառուցվել էր Հալիձորի բերդը։ Այդ ընթացքում բախումներ էին տեղի ունենում Դավիթ Բեկի և Բարգուշատի Ֆաթալի խանի զորքերի միջև, որոնք ավարտվեցին հայկական ուժերի հաղթանակով։ Սակայն շուտով Ֆաթալի խանը նորից մեծ զորքով հարձակման անցնելով հասնում է հայկական Խոտան գյուղը։ Այնտեղ նրանց դեմ դուրս է գալիս Մխիթար Սպարապետը, կոտորում նրանց, սակայն չի հետապնդում, քանզի գժտված էր Դավիթ Բեկի հետ։ Գժտության պատճառը հայտնի չէ։ Այս հաղթանակներից հետո Սյունիքի ազատամարտիկները ստիպված եղան բախվել թուրքերի հետ։ Իրենց անգթությամբ աչքի ընկած թուրքերը իրենց արշավանքների ժամանակ նոր փորձությունների ենթարկեցին հայերին ՝ կոտորելով նրանց։ Թուրքերը շրջապատել էին Սյունիքը չորս կողմից։ Այդ ընթացքում Դավիթ Բեկի շուրջը գտնվող մարդկանցից շատերը, խուճապի մատնվելով, գերադասեցին անցնել թուրքերի կողմը։ Դավիթ Բեկը իր կողմնակիցներով հաստատվեց Հալիձորի անառիկ բերդում։ Դավիթ Բեկը շարունակեց բերդի ամրացման, պահեստների կառուցման և զորքի ստվարացման աշխատանքները։ Դավիթ Բեկն իր մի քանի զինակիցներին ուղարկում է փակել գետի բոլոր անցումները, սակայն թուրքերին հաջողվում է անցնել գետը և պաշարել բերդը։ Բերդին մոտենալուց հետո թուրքերը պատնեշներ կանգնեցրեցին և թնդանոթներից, հրացաններից սկսեցին կրակ բացել։ Հայերը բերդից նույնպես սկսեցին արձագանքել։ Վեց օր պայքարի շարունակումից հետո միայն յոթերորդ օրը թուրքերը մոտեցավ պարսպին։ Մխիթար Սպարապետի և Տեր- Ավետիսի որոշմամբ հայկական ուժերը զինված դուրս եկան բերդից և սրընթաց հարձակում գործեցին թուրքերի վրա։

Իսրայել Օրի

Իսրայել Օրին հայ ազգային- ազատագրական շարժման գործիչ։ Ծագում էր Պռոշյանների իշխանական տոհմից։ Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային- ազատագրական պայքարի գաղափարների ձեւավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։Սյունիքում և Արցախում ունենալով գաղափարակիցներ ՝ նա արմատավորեց Հայաստանի ազատագրության գաղափարը նրանց մեջ։ Արդյունքում իր մահից մեկ դար անց Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսական կայսրությանը: Ռուսական կայսրությանը միացված հայկական հողերի վրա այսօր կան հայկական երկու պետականություններ ՝ Հայաստանի Հանրապետություն ու Արցախի Հանրապետություն։Հայաստանի ազատագրության խնդրով 1677 թվականին Էջմիածնի գաղտնի ժողովում կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու կողմից ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1679 թվականի դեկտեմբերին մեկնել է Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս ՝ այնտեղից Արևմտյան Եվրոպա մեկնելու նպատակով։ Սակայն կաթողիկոսը այնտեղ մահանում է, և պատվիրակության ՝ Եվրոպա մեկնելու ձախողումից հետո պատվիրակ արքեպիսկոպոսներից մեկի հանձնարարությամբ, հայ վաճառականների հետ 1680 թվականին Օրին անցել է Վենետիկ, 1683 թվականին ՝ Փարիզ, որտեղ սկզբում զբաղվել է ֆրանսիական բանակի պարենմատակարարմամբ, ապա ՝ մտել զինվորական ծառայության ՝ հեծելազորի լեյտենանտի, հետո ՝ հեծելազորի կապիտանի աստիճանով և 1688- 1695 թվականներին մասնակցել անգլո- ֆրանսիական պատերազմին։ Նա իր հուշերում այս մասին գրում է, որ 17- րդ դարի 90- ական թվականներին զբաղվել է ֆրանսիական բանակին պարեն մատակարարելով, մասնակցել ռազմական գործողություններին և գերի ընկել անգլիացիների ձեռքը։ Գերությունից հետո Ֆրանսիա չի վերադարձել, այլ գնացել Գերմանիա, բնակություն հաստատել Դյուսելդորֆ քաղաքում։1698 թվականին կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին ներշնչել է Հայաստանը նվաճելու, նրա թագավորը դառնալու և Օսմանյան կայսրության թիկունքում անկախ Հայաստան ու Վրաստան կազմավորելու միտքը։ Հովհան Վիլհելմը համաձայնել է և Իսրայել Օրու միջոցով թղթեր հղել Արևելյան Վրաստանի (Քարթլի- Կախեթի) Գեորգի XII թագավորին, հայ մելիքներին, Ամենայն Հայոց և Աղվանից կաթողիկոսներին և մանրամասն տեղեկություններ խնդրել Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական պայմանների մասին։ 1698 թվականի օգոստոսին Իսրայել Օրին ժամանել է Վիեննա ՝ ավստրիական Լեոպոլդ I կայսրից ևս հուսադրող գրություն ստանալու, սակայն մերժվել է Թուրքիայի հետ սկսած խաղաղության բանակցությունների պատճառով։ Այնուհետև մեկնել է Ֆլորենցիա, ստացել Տոսկանյաի դուքս Կոզմաս III- ի համաձայնությունը և 1699 թվականին ուղևորել Հայաստան։

Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում

Կրթության զարգացման պատմությունը զարգացած միջնադարյան Հայաստանում: Հայաստանի անկախության վերականգնումը նպաստեց մեկուկես հարյուրամյակի ընթացքում երկրի տնտեսական ու մշակութային բոլոր ասպարեզներում բարեփոխումներ կատարվելուն։ Միջնադարում տնտեսության տարբեր ճյուղեր զարգացում ապրեցին։ Գյուղատնտեսության մեջ կատարելագործվեց հողամշակման եղանակը։ Կիրառության մեջ մտավ հողը հերկելու ծանր գութանը, սկսեցին մշակել խամ ու խոպան տարածքները, հիմնեցին նոր ավաններ, շենացրին գոյություն ունեցող գյուղական տնտեսությունները։ Զարգացան ու կատարելագործվեցին արհեստները։ Արհեստագործական արտադրանքը լայն սպառում էր գտնում ոչ միայն երկրի ներսում, այլև արտահանվում էր օտար երկրներ։ Ներքին և արտաքին առևտուրը մեծ զարգացում ապրեց։ Հայաստանը դարձել էր միջազգային առևտրի կենտրոններից մեկը։ Արհեստագործության և հատկապես առևտրի շնորհիվ հիմնվեցին տասնյակ միջնադարյան քաղաքներ, առաջադիմեցին հնից եկող քաղաքները, զարգացավ քաղաքային կյանքը։ Տնտեսության վերելքը պայմաններ ստեղծեց և մեծապես խթանեց մշակույթի բոլոր դրսևորումների զարգացմանը։ Այս ամենին զուգընթաց մեծ զարգացում ապրեց նաև կրթությունը։

Լևոն 1-ին

Լևոն Ա Ռուբինյան, Կիլիկիայի Հայոց գահակալ իշխան 1129–1137 թվականներին։ Կոստանդին Ա–ի որդին։ Հաջորդեց եղբորը՝ Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։ Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ 1132 թվականին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։ Այնուհետև Լևոնը, դաշնակցելով Եդեսիայի կառավարիչ Ջոսլինին և Հալեպի Զանգի ամիրային, 1135–1136 թվականներին հաջողությամբ կռիվներ մղեց Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ընդարձակեց իշխանության սահմանները դեպի հարավ–արևելք։ Անտիոքի դուքս Ռայմոնդը Մարաշի դուքս Բաղդինի աջակցությամբ 1136 թվականին խարդախաբար ձերբակալեց Լևոնին, որն ազատ արձակվեց Մամեստիա, Ադանա, Սարվանդիքար քաղաքները Թայմոնդին զիջելուց, 6000 դուկատ փրկագին վճարելուց հետո։ Նույն թվականին Լևոնը պարտության մատնեց Ռայմոնդին և վերստին գրավեց հիշյալ քաղաքները։ Բյուզանդիայի հարձակման սպառնալիքի պայմաններում, շուտով Լևոնը և Ռայմոնդը հաշտվեցին։ Լևոնը հերոսական դիմադրություն կազմակերպեց 1137 թվականի հուլիսին Կիլիկիա ներխուժած բյուզանդական մեծաթիվ ուժերի դեմ։ Սակայն շրջապատման մեջ ընկնելով, անձնատուր եղավ Հովհաննես Կոմնենոս կայսրին։ Վերջինս Լևոնին, նրա կնոջը և երկու որդուն՝ Ռայմոնդին և Թորոսին, շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Այստեղ 1138 թվականին սպանեցին գահաժառանգ Ռայմոնդին։ Վշտից վախճանվեց նաև Լևոնը։ Իսկ Թորոսը (Թորոս Բ) 1143 թվականին կարողացավ փախչել գերությունից և վերականգնել Հայոց ընդհատված պետականությունը։

Գործնական աշխատանք, 4.02

1. Տրված բառերի սեռական հոլովը կազմիր, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր հոլովաձևերի տարբերությունը:
Ծառ-ծառի, սեղան-սեղանի,  ուսանող-ուսանողի, րոպե-րոպեի , գինի-գինու, տիրուհի-տիրուհի, այգի-այգու, հոգի-հոգու, օր-օրվա, ժամ-ժամվա, ամիս-ամսվա, գարուն-գարնան, որոշում-որոշման,  ձմեռ-ձմռան, քույր-քրոջ, ընկեր-ընկերոջ, տանտիկին-տանտիկնոջ, հայր-հոր, մայր-մոր, եղբայր-եղբոր, անկյուն-անկյան, սյուն-սյան, տուն-տան, ուրախություն-ուրախության, սեր-սիրո, կորուստ-կորստի, աղջիկ-աղջկա:
2. Որևէ, ինչ-ինչ, ոչ մի, այլևայլ, յուրաքանչյուր, ամբողջ, բոլոր բառերի հետ եզակի կամ հոգնակի թվով գոյականներ գործածիր:

որևէ խնդիր, ինչ-ինչ պատճառներ, ոչ մի տուն, այլևայլ հարցեր, յուրաքանչյուր դպրոց, ամբողջ գերդաստան, բոլոր վտանգներ
3. Արկղ-արկղեր, ժամացույց-ժամացույցներ, հանդապահ-հանդապահներ, ծրագիր-ծրագրեր, երեխա-երեխաներ, տիկին-տիկնայք, թռչուն-թռչուններ, վագր-վագրեր, մեծատուն-մեծատներ, հացատուն-հացատներ, տղամարդ-տղամարդիկ, գառ-գառներ, գրագիր-գրագիրներ, նուռ-նռեր, ականակիր-ականակիրներ, նավթահոր-նավթահորներ, մատենագիր-մատենագրեր, դեղատուփ-դեղատուփեր, խմբերգ-խմբերգեր, գրաշար-գրաշարներ, դիմագիծդիմագծեր գոյականների հոգնակին կազմիր:
4. Տրված պարզ գոյականներից կազմիր երկուական բարդ գոյական այնպես, որ դրանք լինեն առաջին արմատ, և բացատրիր հնչյունափոխությունը:
Վայրկյան, մատյան, սառույց, գույն, ալյուր, բույս, կյանք:

մատենագիր, մատենադարան, ալրաղաց, ալրաման, գունանկար, գունապատկեր, բուսակեր, բուսազգի, սառցադաշտ, սառցապատկեր, կենսակերպ, կենսագիր, վայրկենաչափ, վայրկենասլաք: