Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ ինտերակտիվ զրույց լեզվի և երաժշտության թեմայով։ Քննարկումը անցկացնում էր երգչուհի, երգերի հեղինակ, կատարող Լիլիթ Բլեյանը։ Քննարկման ընթացքում ունկնդրեցինք մի քանի կոմպոզիտորների աշխատանքներ` հին հույներից մինչև օպերային ռեֆորմ, աշուղներ և ժամանակակից հայ երգեր։ Պատմեց նաև ինչպես է իր երգերը գրում, կարծիք հայտնեց մի քանի երգերի վերաբերյալ, նաև այժմյան և նախնադարի երգերի տարբերության վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում կիթառահար Տիգրան Տեր Ստեփանյանի հետ ներկայացրեցին երաժշտական կատարումներ։