1. Տրված բառերի սեռական հոլովը կազմիր, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր հոլովաձևերի տարբերությունը:
Ծառ-ծառի, սեղան-սեղանի, ուսանող-ուսանողի, րոպե-րոպեի , գինի-գինու, տիրուհի-տիրուհի, այգի-այգու, հոգի-հոգու, օր-օրվա, ժամ-ժամվա, ամիս-ամսվա, գարուն-գարնան, որոշում-որոշման, ձմեռ-ձմռան, քույր-քրոջ, ընկեր-ընկերոջ, տանտիկին-տանտիկնոջ, հայր-հոր, մայր-մոր, եղբայր-եղբոր, անկյուն-անկյան, սյուն-սյան, տուն-տան, ուրախություն-ուրախության, սեր-սիրո, կորուստ-կորստի, աղջիկ-աղջկա:
2. Որևէ, ինչ-ինչ, ոչ մի, այլևայլ, յուրաքանչյուր, ամբողջ, բոլոր բառերի հետ եզակի կամ հոգնակի թվով գոյականներ գործածիր:
որևէ խնդիր, ինչ-ինչ պատճառներ, ոչ մի տուն, այլևայլ հարցեր, յուրաքանչյուր դպրոց, ամբողջ գերդաստան, բոլոր վտանգներ
3. Արկղ-արկղեր, ժամացույց-ժամացույցներ, հանդապահ-հանդապահներ, ծրագիր-ծրագրեր, երեխա-երեխաներ, տիկին-տիկնայք, թռչուն-թռչուններ, վագր-վագրեր, մեծատուն-մեծատներ, հացատուն-հացատներ, տղամարդ-տղամարդիկ, գառ-գառներ, գրագիր-գրագիրներ, նուռ-նռեր, ականակիր-ականակիրներ, նավթահոր-նավթահորներ, մատենագիր-մատենագրեր, դեղատուփ-դեղատուփեր, խմբերգ-խմբերգեր, գրաշար-գրաշարներ, դիմագիծ—դիմագծեր գոյականների հոգնակին կազմիր:
4. Տրված պարզ գոյականներից կազմիր երկուական բարդ գոյական այնպես, որ դրանք լինեն առաջին արմատ, և բացատրիր հնչյունափոխությունը:
Վայրկյան, մատյան, սառույց, գույն, ալյուր, բույս, կյանք:
մատենագիր, մատենադարան, ալրաղաց, ալրաման, գունանկար, գունապատկեր, բուսակեր, բուսազգի, սառցադաշտ, սառցապատկեր, կենսակերպ, կենսագիր, վայրկենաչափ, վայրկենասլաք: