Դասարանական աշխատանք

Ուղղորդող  հարցեր.

  • Որո՞նք  են  ջրի  ֆիզիկական հատկությունները, թվարկեք…
  • Որո՞նք  են  ջրի քիմիական  հատկությունները, գրեք  ջրի  փոխազդեցությունը  պարզ  և  բարդ  նյութերի  հետ….
  • Որո՞նք  են  ջրի  օրգանոլեպտիկ  հատկությունները, թվարկեք…
  • Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր
  • Ջրի շրջապտույտը բնության մեջ
  • Ջրի աղտոտման տեսակները որո՞նք են
  • Ի՞նչ է ծանր ջուրը և որտե՞ղ են այն կիրառում
  • Ի՞նչ է կոշտ ջուրը և ինչպե՞ս են այն վերացնում
  • Ինչպե՞ս են ստանում թորած ջուրը:

Ջուրը գույն չունի, թափանցիկ է:

About Gata

Gata has a special place on almost all holiday and ritual tables. According to ancient ethnographers, special symbols were depicted on the gata, often crosses, to protect the family from evil. According to them, the gata also symbolizes the strength of the family, and it is not in vain that at weddings the gata is topped just above the newlyweds.
Gata was also the most important component of the New Year’s table, in which hoods or dolts were hidden. It was usually cut by putting it on the back of the smallest member of the house. The member whose coupon was held was considered the lucky year.

Ինտերակտիվ զրույց Լիլիթ Բլեյանի հետ

Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ ինտերակտիվ զրույց լեզվի և երաժշտության թեմայով։ Քննարկումը անցկացնում էր երգչուհի, երգերի հեղինակ, կատարող Լիլիթ Բլեյանը։ Քննարկման ընթացքում ունկնդրեցինք մի քանի կոմպոզիտորների աշխատանքներ` հին հույներից մինչև օպերային ռեֆորմ, աշուղներ և ժամանակակից հայ երգեր։ Պատմեց նաև ինչպես է իր երգերը գրում, կարծիք հայտնեց մի քանի երգերի վերաբերյալ, նաև այժմյան և նախնադարի երգերի տարբերության վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում կիթառահար Տիգրան Տեր Ստեփանյանի հետ ներկայացրեցին երաժշտական կատարումներ։

When do you use do and make?

Translate these phrases, learn by heart:

Հարաբերություններ/Ռեակցիա՝

  • Աչքերը լցնել
  • Ուրախացնել
  • Քնեցնել
  • Ժպտալ
  • Ընկերանալ
  • Սիրել
  • Շպարվել, հորինել, բարիշել
  • Ինչ-որ մեկի վրա ծիծաղել
  • Անցում կատարել
  • Կռվել ինչ-որ մեկի հետ
  • Հիմար իրավիճակի մեջ քցել

Տնային գործեր՝

  • Հավաքել անկողինը
  • Հավաքել սենյակը

Ուտելիք, ըմպելիք և սնունդ՝

  • Թխվածք պատրաստել
  • Պատրաստել նախաճաշ
  • Պատրաստել ճաշ
  • Մի բաժակ թեյ պատրաստել
  • Պատրաստել սենդվիչ
  • Պատրաստել աղցան
  • Թեյ պատրաստել
  • Պատրաստել թեթև նախաճաշ

Տնային գործեր՝

  • Անել տան գործեր
  • Անել լվացք
  • Կատարել պարտականություններ (առօրեկան գործեր)
  • Լավանալ
  • Գնումներ կատարել
  • Մաքրություն անել
  • Պատրաստել (ուտելիք)
  • Ճաշատեսակներ պատրաստել
  • Արդուկել
  • Անել պարտականություններ

Բայի դեմքը, թիվը, ժամանակը

Բայը ունի երեք դեմք՝ առաջին,երկրորդ,երրորդ: Առաջին դեմքով դրված ցույց է տալիս խոսողի գործողոությունը: Օրինակ՝ գրում եմ, գրել եմ, գրեցի և այլն: Երկրորդ դեմքով բայերը ցույց են տալիս խոսակցի գործողությունը. օրինակ՝ գրել ես, կգրես, գրում էիր և այլն: Երրորդ դեմքի բայերը ցույց են տալիս մի երրորդ անձի գործողություն. օրինակ՝ գրել են, գրում են, գրեց, նա կգրի և այլն: Բայը ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի: Եզակի թվով դրված նայը ցույց է տալիս մեկ անձի կամ առարկայի գործողություն. օրինակ՝ նկարում է, պարեց, գրեց և այլն: Իսկ հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի անձերի և առարկաների գործողություն. օրինակ՝ նկարում են, սովորեցինք, գրեցիք և այլն: Բայի ժամանակը ցույց է տալիս թե գործողությունը երբ է կատարվում: Բայը ունի երեք ժամանակ՝ներկա, անցյալ և ապառնի: Ներկա ժամանակը ցույց է տալիս խոսելուն պահին կատարվող գործողություն, որը կատարում է հենց խոսելու ժամանակ. օրինակ՝ գրում եմ, կարդում ենք, երգում ես,

Որոշել տրված բայերի դեմքը, թիվը, ժամանակը.

Բարձրացաք-երկրորդ դեմք,անցյալ ժամանակ, հոգնակի թիվ
զգացինք-առաջին դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ
այրվում են- երրորդ դեմք, հոգնակի թիվ, ներկա ժամանակ
պաշտել էին-երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ
հասկանալու են- երրորդ դեմք, հոգնակի թիվ, ապառնի ժամանակ
երգեցինք- առաջին դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ
կանգնում էին-երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ
գրանցեցի-առաջին դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ
ընտրելու ես- երկրորդ դեմք, եզակի թիվ, ապագա ժամանակ
կազմում են-երրորդ դեմք, հոգնակի թիվ, ներկա ժամանակ
փոխելու էիք- երկրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ
վերցրեցի-առաջին դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ
մեխում ենք- առաջին դեմք, հոգնակի թիվ, ներկա ժամանակ
եփելու էիք-երկրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ
մտածեցի-առաջին դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ

Գանձանակ: Էտգար Կերետ

Հայրիկը չէր համաձայնվում գնել ինձ համար այդ խաղալիքը՝ Բարտ Սիմփսոնին: Այ մայրիկը՝ ուզում էր, իսկ հայրիկը ոչ մի գնով չէր համաձայնվում: Ասում էր, թե ես երեսառած եմ: «Էդ ինչո՞ւ պիտի հանկարծ ու գնենք այդ խաղալիքը,- ասում էր նա մայրիկին:- Ինչի՞ համար: Բավական է՝ ծպտուն հանի, դու արդեն նետվում ես՝ կատարելու նրա ամեն մի քմահաճույքը»: Հայրիկն ասում էր, թե ես հարգանք չունեմ փողի հանդեպ, և եթե հիմա՝ մանկուց չսովորեմ, ապա էլ ե՞րբ… Երեխաները, որոնց համար, հենց մտքներովն անցնում է, Բարտ Սիմփսոն են գնում, ավարա են մեծանում և կրպակներ թալանում: Վարժվում են, որ իրենց ամեն ինչ հեշտությամբ է տրվում: Եվ ահա, Բարտի փոխարեն նա ինձ համար գնեց ճենապակե անճոռնի մի խոզուկ, մեջքին՝ հարթ ճեղքով: Այ, հիմա ես մարդ կդառնամ, ոչ թե…
Ամեն առավոտ պարտավոր էի մի բաժակ կակաո խմել, թեկուզև  զզվում էի: Սերուցքով կակաոյի համար՝ մեկ շեկել, առանց սերուցքի՝ կես շեկել: Իսկ եթե հանկարծ սիրտս խառներ ու փսխեի, ոչինչ չէի ստանա: Դրամը մեջքի ճեղքով նետում էի Խոզուկի մեջ: Եթե ցնցում էի, մեղմ զնգոց էր լսվում: Երբ Խոզուկը լցվի այնքան, որ էլ չզնգա, սքեյթբորդով Բարտ կստանամ: Հայրիկն է այդպես ասել: Այդպես, ասել է, ավելի դաստիարակչական կլինի:
Իսկ Խոզն, այնուամենայնիվ, հմայիչ էր, և քիթն էլ դիպչելիս այնքան սա՜ռն էր: Նետում ես շեկելը ճեղքի մեջ՝ Խոզը ժպտում է, կես շեկել ես նետում՝ էլի ժպտում է: Բայց հրաշալին այն է, որ ժպտում է նաև առանց դրա, հենց այնպես: Ես անուն էլ էի ընտրել նրան՝ Պեսախզոն: Դա այն մարդու անունն էր, որն ինչ-որ ժամանակ ապրել էր մեր հասցեում: Հայրիկը ոչ մի կերպ չէր կարողանում ցուցանակից քերել-ջնջել նրա անունը: Պեսախզոնը նման չէ իմ մյուս խաղալիքներին. շա՜տ հանդարտ է: Նա առանց հոսանքի է, առանց զսպանակների ու մարտկոցների, որոնք անվերջ փչանում են: Հարկավոր է միան հետև ել, որ հակարծ սեղանից ցած չգլորվի: «Պեսախզոն, զգույշ եղիր, չէ՞ որ դու ճենապակուց ես»,- ասում եմ, երբ հայտնվում է սեղանի եզրին. նա սիրում է ցած նայել: Պեսախզոնը ժպտում է և համբերատար սպասում, որ ափերիս մեջ առնեմ իրեն ու դնեմ հատակին: Ես ուղղակի խենթանում եմ նրա համար, նրա այդ ժպիտի համար: Միայն հանուն նրա էի ամեն առավոտ սերուցքով կակաո խմում: Որ շեկելը խցկեմ մեջքը և համոզվեմ՝ նրա ժպիտը մազաչափ անգամ չի փոխվում: Ես սիրում եմ քեզ, Պեսախզոն,- այդժամ ասում եմ նրան:- Իմ ամենաազնիվ բարեկամ, ես սիրում եմ քեզ մայրիկից ու հայրիկից առավել: Եվ միշտ կսիրեմ, անգամ եթե դու մեծանալով՝ ավազակ դառնաս ու կրպակները ավերես: Բայց եթե հանկարծ սեղանից ցած թռչե՜ս, տես հա՜…

Երեկ հայրիկը եկավ, սեղանից վերցրեց Պեսախզոնին, շրջեց և  սկսեց ուժեղ թափահարել:
— Զգույշ, հայրիկ,- ասացի,- նրա փորիկը կցավի:
Բայց հայրիկն ինձ չէր լսում:
— Նա այլև ս չի զրնգում։ Գիտե՞ս՝ դա ի՞նչ է նշանակում, Յոավի: Նշանակում է՝ վաղը դու անվավոր Բարտ Սիմփսոն կստանաս:
— Ո՜ւխ,- ասացի,- սքեյթբորդով Բարտ Սիմփսո՜ն… հրաշալի է… Միայն հերիք է ցնցես Պեսախզոնին, նրան հաճելի չի:
Հայրիկը տեղը դրեց Պեսախզոնին և  գնաց մայրիկի ետևից: Վերադարձավ՝ մի ձեռքով մայրիկին ձգելով, մյուսով՝ մուրճը բռնած:
— Դե,- ասաց նա,- ի՞նչ էի ասում: Երեխան սովորում է գնահատել իրերը: Ճի՞շտ է, Յոավի:
— Իհարկե, սովորում է,- ասացի,- իհարկե, իսկ մո՞ւրճն ինչի համար է:
— Քո համար,- ասաց հայրիկն ու մուրճը ձեռքս տվեց,- միայն զգո՜ւյշ:
— Իհարկե, զգույշ կլինեմ,- ասացի:
Եվ իրոք զգույշ էի: Բայց մի քանի րոպեից հայրիկը չհամբերեց ու ասաց.
— Դե, ջարդիր վերջապես այդ Խոզին:
— Ի՞նչ,- հարցրեցի,- Պեսախզոնի՞ն:
— Այո, այո, Պեսախզոնին,- ասաց հայրիկը:- Դե, քեզ տեսնեմ, ջարդիր, դու ազնվորեն ես վաստակել Բարտ Սիմփսոնին: Դրա համար շատ ջանք ես թափել:
Պեսախզոնը ժպտում էր ինձ ճենապակե խոզուկի տխուր ժպիտով՝ հասկանալով, որ եկել է իր վերջը: Թող գետնի տակն անցնի այդ Բարտ Սիմփսոնը. ես չեմ կարող մուրճով խփել ընկերոջս գլխին:
— Սիմփսոն չեմ ուզում,- և  հայրիկին վերադարձրեցի մուրճը,- ինձ Պեսախզոնն էլ հերիք է:
— Դու չհասկացար,- ասաց հայրիկը,- այդպես է պետք: Տուր այստեղ, ես ինքս կջարդեմ:
Հայրիկը վրա բերեց մուրճը. հանկարծ ես նկատեցի մայրիկի մոլորված հայացքն ու Խոզուկի հոգնած ժպիտը և  հասկացա, որ հիմա իմ քայլն է, եթե ինչ-որ բան չանեմ, Պեսախզոնի վերջը եկել է:
— Հայրիկ,- կառչեցի նրա ոտքից:
— Ի՞նչ, Յոավի,- ասաց հայրիկն, ու մուրճը բռնած ձեռքը քարացավ օդում:
— Խնդրում եմ, տուր ինձ ևս մի շեկել: Թույլ տուր՝ վաղը կակաոյից հետո մի վերջին շեկել էլ գցեմ նրա մեջ: հետո կջարդենք, վաղը, խոստանում եմ:
— Եվս մի շեկե՞լ:- Հայրիկը ժպտաց և  մուրճը դրեց սեղանին:- Տեսնո՞ւմ ես, ես հասա նրան, որ երեխան ավելի գիտակից դառնա:
— Այո, գիտակից,- ասացի,- վաղը:
Արցունքները խեղդում էին, բայց ես ինձ զսպեցի: Եվ միայն երբ ծնողներս դուրս եկան սենյակից, ամուր-ամուր գրկեցի Խոզուկին ու լաց եղա: Պեսախզոնը լռում էր ու ցնցվում ձեռքերիս մեջ:
— Մի մտածիր,- շշնջում էի նրա ականջին,- ես կփրկեմ քեզ:
Սպասեցի մինչև  հայրիկը, մեծ սենյակում հեռուստացույց նայելուց հետո, գնաց քնելու: Այնժամ վեր կացա և  Պեսախզոնին գրկած՝ հանդարտ, թաքուն անցա պաշտգամբով: Միասին լիակատար խավարում երկար գնացինք: Հասանք փշածածկ մի դաշտ:
— Խոզերը դաշտերում են մեռնում,- ասացի Պեսախզոնին և  իջեցրի հողին,- ասա այսպիսի փշոտ դաշտերում: Այստեղ քեզ համար լավ կլինի:
Պատասխանի էի սպասում, բայց Պեսախզոնը լռում էր: Սիրտ տալու համար թեթև խփեցի քթին: Նրա դառնացած հայացքը ցնցեց ինձ. հասկացել էր, որ ինձ էլ երբեք չի տեսնի:

Տոմս 20

ա)  Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.։ Հիմնավորե՛ք նաև, թե ինչո՛ւ չընտրեցիք մյուս մտքերը․

  • պատումի անմիջականությունը, անկեղծությունը
  • սյուժեն հետաքրքիր է
  • անսպասելի լուծումներ են տրված
  • կերպարներն ամբողջական են և համոզիչ
  • զգացմունքայնությունը շատ է
  • ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված
  • հիմնավորված են բոլոր գործողությունները, արհեստական լուծումներ չկան
  • արժանիք չունի:

բ)  Բնութագրե՛ք պատմվածքի հերոսներին․

  • հորը
  • տղային։

Առաջադրանք հայոց լեզվից

Առաջադրանք 1
1.Կետերի փոխարեն պահանջված ձևով գրի՛ր փակագծում դրված բառերն ու բառակապակցությունները:
Երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել — ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց: (վախենալ — ինչի՞ց)
Թեյը տանելիս թափեց: (տանել — ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ, տխուր կամ ծանր երևալիս: (լուրջ, տխուր կամ ծանր երևալ — ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ — ինչի՞ց)
Մեղր լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել – ե՞րբ)

Կետերի փոխարեն փակագծում դրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ — ե՞րբ)
Ամբողջ երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ — ինչի՞ց)
Այդ տունը կառուցելիս սպասում էր որդու վերադարձին: (կառուցել — ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր իր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել — ինչի՞ց)
Ականջները խշշում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել — ինչի՞ց)
Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ — ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ — ինչի՞ց)
Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր: (հիվանդանալ — ինչի՞ց)
Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ — ե՞րբ):

  1. Ընդգծված բառը փոխարինի՛ր տրված բառերից մեկով:
    ա) Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց: Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:
    (խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած)
    բ) Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին:
    Որոշել էր անպայման գրավել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:
    (տիրանալ, սեփականել, նվաճել, հրապուրել, հմայել)
    գ) Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու:
    Հարկավոր է կանգնեցնել այդ վիրավորական խոսակցությունը:
    Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել:
    (բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել):

Առաջադրանք 2
1.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:
Յոթ գլխով-յոթգլխանի, ստրուկի մտքով-ստրկամիտ, լի և առատ-լիառատ, կյանքի հյութ-կենսահյութ, ցավից լլկված-ցավալլուկ, մոլոր մտքով-մտամոլոր, սուր ընթացող-սրընթաց, խելքը կորցրած-խելակորույս, նոր հայտնված-նորահայտ, մենակ ապրող-մենակյաց, խիստ բարքով-խստաբարո, երկար ապրող-երկարակյաց, նոր եկած-նորեակ, աչքին հաճելի-ակնահաճո:

2.Բացատրական բառարանի օգնությամբ գտիր այս բառերի բացատրությունը:
Նկուն-տկար, պախուրց-երասանակ, նանիր-դատարկ, հորջորջել-անվանել, ագուցել-նստեցնել, զեղծել-պաշտոնը չարաշահել, թալկանալ-ուշաթափվել, ոթել-հոսեցնել, դժնդակ-դաժան, ճեպել-սլանալ:


3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս-արագահոս, սառնորակ-բարձրորակ, անուշահամ-քաղցրահամ, կենսագիր-գրագիր, զբոսանավ-շոգենավ, կարմրազգեստ-շրջազգեստ, գայլաձուկ-շնաձուկ:

4. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս-բարձրաճաշակ, դեղնակտուց-դեղնակարմիր, ջրաղաց-ջրատար, աշխարհամարտ-աշխարհակալ, ծովածոց-ծովակալ, լեռնագնաց-լեռնաշղթա, սրբավայր-սրբատեղի:

Ջրածնի իզոտոպները

Պրոտիում- H1+1(1p, On)

Դեյտերիում- H2+1(1p, 1n) 1e

Տրիտիում- H3+1(1p, 2n) 1e

1. Ինչ է իզոտոպը

Իզոտոպները միևնույն քիմիական տարրի ատոմներն են, որոնք միջուկում ունեն միևնույն թվով պրոտոններ, սակայն միջուկում ունեն տարբեր թվով նեյտրոններ, հետևաբար տարբեր զանգվածային թվեր:

Ատոմի միջուկում նեյտրոնների թիվը որոշվում է հետևյալ բանաձևով ՝ N = A – Z

A = Ar

2. Որոշել ջրածնի իզոտոպների բաղադրությունը

3. Որոշել սովորական ջրի, ծանր ջրի, ռադիոակտիվ ջրի հարաբերական մոլեկուլային զանգվածները

Սովորական ջուր- Mr (H2O) = 2 * Ar (H) + Ar (O) = 2 * 1 + 1 * 16 = 18

Ծանր ջուր- Mr (D22O) = 2 * Ar (D) + Ar (O) = 2 * 2 + 16 * 1 = 20

Ռադիոակտիվ ջուր- Mr (T32O) = 2 * Ar (T) * Ar (O) = 3 * 2 + 16 * 1 = 22

Գերծանր ռադիոակտիվ ջուր- Mr (T32 O18) = 3 * 2 + 18 = 24

Mr (D22 O16) = 2 * Ar (D) + Ar (O) = 2 * 2 + 16 = 20

Mr (T32O) = 2 * 3 + 16 = 22

Ջրածինը որպես ապագայի վառելանյութ

Ջրածինը որպես ապագայի վառելանյութ

Մարդկության երազանքը ջրածինը որպես վառելանյութ օգտագործելն է: Նախ առաջին հերթին նշենք պատճառները ՝

Առաջին պատճառը բնության աղտոտվածությունն է, որը բնականաբար շատ բացասական ազեցություն ունի ՝ թե մարդկանց և թե մոլորակի վրա, իսկ երկրորդ պատճառը վառելիքի պաշարները սահմանափակ են, ըստ գիտնականների կանխատեսումների և հաշվարկների վառելիքի պաշարները կվերջանան այս 100 տարվա ընթացքում:

Ջրածինը, որպես վառելիք, կարող են օգտագործել գրեթե բոլոր տրանսպորտային միջոցներում: Դեռ անցած դարի 70- ական թվականերին NASA- ն օգտագործում էր ջրածինը, որպես հրթիռների վառելիք: Հիմա ջրածինը փորձում են զարգացնել մեքենայաշինության ոլորտում:

Ջրածնային վառելիքն էկոլոգիապես անվտանգ է, այրելիս միայն ջուր է առաջանում, ուստի ջրածինն էկոլոգիապես մաքուր և իդեալական վառելանյութ է: Ջրածնի այրման ջերմությունը մի քանի անգամ մեծ է ցանկացած այլ վառելանյութի այրման ջերմությունից: Ջրածնի մեկ գրամի այրումից ստացվում է 120 կՋ ջերմություն, մինչդեռ նույն քանակի բենզինից 46 կՋ:

Ամերիկացի գիտնականները սինթեզել են հատուկ ֆերմենտ, որի ազդեցությամբ 30 % քսիլոզ պարունակող կենսազանգվածից 50 Co- ում կարող է անջատվել անհավանական մեծ քանակությամբ գերմաքուր ջուր:

download

Ջրածնի մասին

Ջրածինը (H) քիմիական պարբերական համակարգի առաջին տարրն է: Առաջին անգամ ջրածինը մաքուր վիճակում ստացել է Հենրի Կավենդիշը 1766 թվականին: Այն տիեզերքում ամենատարածված տարրն է: Երկրի վրա այն գտնվում է հիմնականում միացությունների ձևով: Ջրածինը միացություններում միավալենտ է:

Ջրածնի ատոմը կազմված է մեկ պրոտոն ունեցող միջուկից և մեկ էլեկտրոնից: Հանդես է գալիս H2 պարզ նյութի ձևով:

Ջրածնի պատմությունը

Ջրածինը հայտնաբերվել է 16- րդ դարի կեսերին Պարացելսի կողմից, որը ստացել է երկաթի վրա ծծմբական թթու ազդելով: 1766 թվականին Կավենդիշը հաստատել է նրա հատկությունները և ցույց է տվել նրա տարբերությունը մյուս գազերից և անվանել է ,,այրվող օդ,,: Լավուազիեն 1783 թվականին առաջին անգամ ջրածին ստացավ ջրից և ապացուցեց, որ ջուրը ջրածնի և թթվածնի քիմիական միացությունն է և նրան անվանեց ,,հիդրոգենիում,, , որը նշանակում է ջուր ծնող: Ջրածինը երկրի վրա հանդես է գալիս միացություններում ՝ ջրում, նավթում, կենդանի հյուսվածքներում, իսկ ազատ վիճակում ՝ շատ չնչին քանակներով մթնոլորտի վերին շերտերում:

Ջրածին անջատվում է նաև հրաբխային ժայթքումների ժամանակ: Սպեկտրոսկոպի օգնությամբ ջրածին հայտնաբերվել է արեգակի և աստղերի վրա:

Տիեզերքի նյութը ժամանակակից պատկերացումներով կազմված է 30- 50 %- ի չափով ազատ ջրածնից, որի ատոմը հանդիսանում է տիեզերքի կառուցման հիմնական աղյուսիկը:

Բացի ջրածնից ՝ 1 ատոմական զանգվածով, հայտնի են նաև 2 և 3 ատոմական զանգվածներով ջրածիններ ՝ ծանր ջրածիններ ՝ դեյտերիում (D) և տրիտիում (T), որոնք թթվածնի հետ առաջացնում են ծանր ջուր ՝ (M= 2Օ):

images

Ջրածնի ֆիզիկական հատկությունները

Ջրածինը սովորական պայմաններում անգույն, անհամ, անհոտ գազ է: 14,5 անգամ թեթև է օդից (ամենաթեթև գազն է): Ջրում քիչ է լուծվում ՝ 1 լ ջրում 20° С- ում լուծվում է 18 մլ ջրածին: -252,8° С- ում 1 մթնոլորտային ճնշման տակ ջրածինը դառնում է շարժուն հեղուկ, որը ևս անգույն է: Ջրածինը լավ լուծվում է որոշ մետաղներում (Ni, Pd, Pt) 1 ծավալ պալադիումում լուծվում է 850 ծավալ ջրածին ՝ տաքացնելիս այն քանակապես անջատվում է: Ջրածնի դիրքը 1- ին և 7- րդ խմբում պայմանավորված է նրանով, որ ջրածնի ատոմը կարող է կորցնել էլեկտրոն նմանվելով ալկալիական մետաղներին և վերցնել էլեկտրոն նմանվելով հալոգեններին, այսպիսով ջրածնի ատոմը օժտված է վերօքս երկակիությամբ կարող է լինել և օքսիդիչ, և վերականգնիչ:

Ջրածնի քիմիական հատկությունները

Ջրածնի ատոմը խիստ ռեակցիաունակ է և շատ արագ առաջացնում է H2 մոլեկուլը: Ատոմական ջրածնով աշխատող այրիչը ստեղծում է 4000° С բարձր ջերմաստիճան, որը պայմանավորված է H2– ի կապի մեծ էներգիայով H + H = H2 ΔH = 436 կՋ է: Բացի հիդրիդներից, որտեղ ջրածնի օքսիդացման աստիճանը -1 է, մնացած միացություններում ունի +1 օքսիդացման աստիճան:

Տաքացնելիս ջրածինը միանում է ոչ մետաղների մեծ մասի (օքսիդանում է) և ակտիվ մետաղների (վերականգնվում է) հետ, առաջացնում հիդրիդներ։ Ոչ մետաղների հիդրիդներն անգույն, սովորաբար տհաճ հոտով, թունավոր գազեր են, մետաղներինը ՝ սպիտակ, բյուրեղական (իոնական) նյութեր:

Ջրածնի կիրառությունը

Ջրածինը կիրառվում է դիրիժաբլների լցման համար, որպես թեթև գազ, վեր բարձրացնող ուժ, ավտոգեն զոդման ժամանակ բոցի ջերմաստիճանը հասնում է 2000° C- ի: Քիմիական արդյունաբերությունում որպես վերականգնիչ հատկապես Ni, Pt, Pd- ի առկայությամբ, 1 ծավալ Pd- ի մեջ լուծվում է 850 ծավալ ջրածին: Օգտագործվում է քարածուխից արհեստական բենզինի ստացման համար, ամոնիակի, սպիրտների, հալոգենաջրածինների սինթեզում:

Անգլիացի քիմիկոս Ջոն Դալտոնը 19- րդ դարի սկզբին առաջարկել է ջրածնի ատոմի զանգվածը, որպես ամենաթեթև տարր, ընդունել որպես ատոմական զանգվածի միավոր: 1815 թվականին անգլիացի գիտնական Պրաուտը հայտնել է այն միտքը, որ բոլոր տարրերի ատոմները կառուցված են ջրածնի ատոմներից:

download (1)

Present simple or present continuous. homework

Andy sometimes reads comics. (to read)

We never watch TV in the morning. (to watch)

Listen! Sandy singing in the bathroom. (to sing)

My sister usually helps in the kitchen. (to help)

My mother is making breakfast now. (to make)

They often clean the bathroom. (to clean)

Look! The boys coming home. (to come)

Every day his grandfather goes for a walk. (to go)

I am chatting with my friend at the moment. (to chat)

Cats eat mice. (to eat)

She is running because she’s late for her lesson.

Our teacher always gives us lots of homework.

We don’t want to go to the concert.

What time are you meeting Pete tomorrow?

I don’t working today. I’m on holiday.

People speak English in Jamaica.

Archie isn’t using his computer at the moment.

Does Tony live near the park?