Գործնական աշխատանք 6

 Հիմքերի   քիմիական հատկությունները (հայտանյութերի գույնի փոփոխությունը  հիմնային միջավայրում, հիմքերի  փոխազդեցությունը  թթուների  հետ՝ չեզոքացման  ռեակցիա, ալկալիներից՝ նատրիումի  հիդրօքսիդի, անլուծելի  հիմքի՝ պղնձի (II) հիդրօքսիդի  և  երկդիմի  հիդրօքսիդի՝ ալյումինի  հիդրօքսիդի  ստացումը  և հատկությունների  ուսումնասիրությունը:

Առաջադրանքներ.

  • գրեք  կատարած  լաբորատոր  փորձերի ռեակցիաների մոլեկուլային,լրիվ և կրճատ իոնային  հավասարումները
  • դասագրքից  սովորեք  24-27  և  29-31  էջերը
  • կատարեք  27-28 և  31-32  էջերի վարժությունները:

փորձ 1

հայտանյութերի գույնի փոփոխությունը՝ հիմնային միջավայրում

ֆենոլֆտալեին
Մեթիլնարնջագույն
լակմուս

փորձ 2. Չեզոքացման ռեակցիա



Անհատական հետազոտական աշխատանք. Գինու քիմիա

Լաբորատոր  փորձեր ՝ գինու  երկու  նմուշներով՝ <<Սպիտակ>>  և  <<Արենի>>

Ուղղորդող   հարցերը`

  • Քանի ՞ տեսակի  խաղող  է  աճեցվում  Հայաստանում
    Հայաստանում աճեցվում է մոտ 70 տեսակի խաղող, որոնցից 600 սորտի խաղող, օրինակ՝ Ոսկեհատը, Գառան Դմակը, Մսխալին, Արարատի, Նազելին, Տոկունը, Սև Արենին, Կարմրահյութը, Շահումյանին, Անահիտը, Հայաստանը, Դեղին Երևանին, Վարդագույն Երևանին, Ներկառատը, Մեղրաբույրը, Նռնենին, Ազատենին
  • Ի՞ նչ  է  գինին
    Գինին ոգելից խմիչք է, որը ստացվում է հաշված մրգերից:
  • Ինչպե՞ ս  են   գինի  ստանում
    Գինի ստանում են մրգապտղային հյութի որոշակի կամ լրիվ խմորումից, երբեմն սպիրտի ավելացմամբ: Գինիները լինում են տարբեր տեսակների ու տարբեր գույների , ուստի նաև որոշակի տարբեր են ստացման եղանակները։ Գինին հնեցվում է միայն կաղնու տակառներում։
  • Ինչպիսի՞   երևույթ   է  խաղողի  խմորումը
    Խաղողի խմորումը կենսաքիմիական երևույթ է, քանզի նոր թթուներ են առաջանում՝ սպիրտեր։ Խմորում չի ընթանա, եթե տակառում չկան մանրէներ։
  • Ինչպիսի՞ անօրգանական  և  օրգանական  նյութեր  կան   գինու  բաղադրության  մեջ
  • Որո՞ նք  են  նյութերի  ֆիզիկական, քիմիական  և ֆիզիոլոգիական հատկությունները:
    Ֆիզիկական-Ֆիզիկական հատկությունները նկարագրում կամ չափում են, առանց նոր նյութ ստանալու։
    Քիմիական-Քիմիական հատկությունները փոխում են նյութի հատկությունները, ստեղծվում են նոր նյութեր։
    Ֆիզիոլոգիական-Ֆիզիոլոգիական հատկությունները, նյութի ազդեցությունն են կենդանի օրգանիզմի վրա՝ դրական կամ բացասական։
  • Ինչպիսի՞   ֆիզիկական  եղանակով  կարելի  է գինուց  բաժանել գինու  սպիրտը՝ էթանոլը
    Սպիրտը գինուց կբաժանենք թորումով, թորումը դա նյութերի բաժանման ֆիզիկական եղանակ է, երբ օգտագործում են խառնուրդը կազմող նյութերի տարբեր եռման աստիճանները։
  • Ինչպե՞ս  որոշել  գինին  թթվա՞ ծ  է
    Գինին հնարավոր է հասկանալ, արդյոք թթված է թե ոչ, հոտով, համով, տեսքով:
  • Ինչպիսի՞ քիմիական ռեակցիայով  կարելի  որոշել  գինում  առկա  գլյուկոզը և սախարոզը
    Որոշում ենք արծաթհայելու ռեակցիայով, եթե պարունակում է գլյուկոզ փորձանոթի պատերին երևում է փայլուն արծաթը։
  • Ինչու՞  ալկոհոլային  ըմպելիքների  չարաշահումը բացասական ազդեցությունը  ունի  օրգանիզմի  վրա
    Քանի որ սպիրտի չարաշահումը ազդում է մարդու ներվային համակարգի վրա։

Ակնկալվող  արդյունքները. սովորողը.

  • բնութագրում  և  նկարագրում է գինու  բաղադրությունում  պարունակվող նյութերի  ֆիզիկաքիմիական  և  ֆիզիոլոգիական հատկությունները
    • կատարում  է  գինու  բաղադրությունում  պարունակվող  թթուների հայտնաբերման որակական ռեակցիաներ
    • կարողանում է  խառնուրդից բաժանել մաքուր  նյութ  սպիրտը՝ գինու  սպիրտը՝ էթանոլը,՝կիրառելով  նյութերի  բաժանման ֆիզիկական եղանակներից թորումը
    • որոշում  է  թորումից  ստացված  սպիրտի  խտությունը
    • գիտակցում  է  դիտարկելու, վերլուծելու, զննելու, մտահանգումներ  կատարելու  անհրաժեշտությունը
    • արդյունքները  ներկայացնում  է  և  շարադրում  հասկանալի մյուսներին:

Ուրվականների գյուղեր

Կողբավանը, գյուղ է Արմավիրի մարզում, մարզկենտրոնից 33 կմ , ծովի մակերևույթից 1175 մ բարձրության վրա։ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով 1984 թ.-ի սեպտեմբերի 26—ին դասվել է ՀԽՍՀ գյուղերի կարգին և կոչվել Կողբավան։

Կողբավանի բնակչության

1989թ.֊40 բնակիչ

2001թ.֊114 բնակիչ

2004թ.֊145 բնակիչ

2019թ.֊178 բնակիչ

Կողբավան

Կողբավանում գրեթե բոլորը զբաղվում են անասնապահությամբ: Դրանով լուծում են ձմռան վառելիքի հարցը: Գյուղը գազաֆիկացված չէ, և կողբավանցիները ձմռանը աթար են վառում: Կողբավանում հաշվառված է 178 մարդ, սակայն, ավելի քիչ են ապրում: Բնակչության մի մասը գնում է արտագնա աշխատանքի և անասնապահության սեզոնին  վերադառնում: Ամբողջ գյուղը տարածվում է մեկ փողոցի վրա: Ընդամենը 35 տուն կա այս գյուղում:Կողբավանում չկա խմելու ջուր։ Չկա նույնիսկ խանութ։ Կողբավանը ունի մեկ փողոց։ Կողբավանում չկա որևէ հոգևոր կառույց: Գյողում չկան նար մարզական, մշակույթային, կրթական հաստատություններ:

Գոյականի թիվը, 9.01

1.Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրու, բացատրիր օրինաչափությունը և երեքական բառով շարունակիր խմբերը:
Ա. Քար, նավ, բերդ, պատ, ծառ, շենք:
Բ. Գառ, դուռ, մատ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:
Գ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր, կայսր:
Դ. Նկար, գլխարկ, գնդակ, ջրվեժ, սրահ, ճկույթ:
Ե. Ծովածոց, լաստանավ, հեռագիր, բնագիր, դաշտավայր, քարակույտ:
Զ. Քարտաշ, գրագիր, բեռնակիր, լեռնագործ, հանքափոր, անտառահատ:
Է. Մարդ, կին:
Ը   Սեղան, նստարան, ճամփորդություն, պահարան, լեզվաբան, աստիճան :

2. Փակագծերում գրված  գոյաականները դարձրու հոգնակի և համապատասխանեցրու նախադասությանը:
Ա. Հայ նախարարները Արտաշատի ժողովի վճիռներից հետո քաշվեցին իրենց աշխարհներ  և, անցնելով առօրյա գործերին, սպասում էին Պարսկաստանի լուրերին :
Բ. Պատառոտված հագուստներով որբ երեխաները  կուչ էին եկել հարուստ տների պատերի  տակ:
Գ.  Հաստաբուն ընկուզենիների տակ` հասարակ նստարանների վրա, տեղավորվել էին բավական մեծ թվով մանուկներ, պատանիներ:
Դ. Աշխարհի ցավերից անտեղյակ` արևը բարձրանում է սարերի լազուրից և հավասարապես լուսավորում լեռների ալևոր գլուխները, թշնամու բանակները, ծխացող տները, լեցուն գյուղերը :

Տանը`
Բացատրական բառարանի օգնությամբ գտիր տրված քիչ գործածական բառերի բացատրությունը:
Աբրեշում-մետաքս
Ազազել-նիհարել, չորանալ, ցամաքել
Ազոխ-խակ պտուղ
Աժդահակ-Անճոռնի ու վիթխարի հսկա
Ալյակ-թույլ քամի
Ալոջ-Էգ ուլ
Ալք-Երկրի ներքին՝ ստորին շերտերը
Ակաղձուն-
Ակմբել-
Ակնապատիր-
Ակնկոր-
Ակոռի-
Աղարտել-
Ամիճ-
Այպանել-
Անգոսնել-
Անդրի-
Անըստգյուտ-
Անպաճույճ-
Անքույթ-
Աշտե-
Ապաշավանք-
Առասան-
Առտնին-
Ասպնջական-
Ասր-
Ասրյա-
Արքայակաղին—

Գործնական աշխատանք

Տրված բառերը խմբավորիր ըստ հագուստի, ուտելիքի, սպասքի և բնակավայրի անվանումների: Փորձիր յուրաքանչյուր խմբին ավելացնել 2-ական բառ:

Հագուստ- պատմուճան, տարազ, բաճկոնակ:
ուտելիք- լավաշ , մածուն, կարկանդակ, թանապուր, աղանդեր:
սպասք- կարաս, գավաթ, կուլա, փարչ:
բնակավայր- Գյուղ, քաղաք, ավան:

Գրիր 10-ական իրանիշ և անձնանիշ գոյական:

Իրանիշ-սեղան, աթոռ, համակարգիչ, հեռախոս, համալսարան, աշխատավայր, տպարան, այգի, ժամացույց, ակնոց
Անձնանիշ-մայր, երեխա, տղա, աղջիկ, թոռ, թոռնուհի, տատիկ, պապիկ, ընկեր, ընկերուհի

Բառաշարքում ընդգծիր անհոդակապ բառերը:


Բարձրագահ, ծովեզր, գինեվաճառ, հյուրանոց, լուսանկար, տոմսարկղ, վերնատուն, եռանկյուն,
գիտարշավ, ջրհոր, ջրամբար, ջերմաչափ, լիառատ, քսանհինգ, խաչապաշտ, ձյունառատ, գյուղատնտես, լուսամփոփ, սևերես, գրախանութ, հարգարժան, հեռախոս, շրջանավարտ, մարզական, մատենադարան, մահարձան: