9-ый класс: задания для корректировки оценки

Притча о чашке. Прочитать, выполнить задания.

  1. Чтение притчи. Написать в блоге свое мнение относительно данной притчи. Не меньше 10-и предложений.
  2. Слова в скобках поставь в нужную форму

Вот однажды в далёкой незнакомой стране набрёл он на антикварный магазинчик, где нашёл старую чайную чашку. Юноша взял в руки находку и стал рассматривать её, как вдруг чашка заговорила с ним: «Мой дорогой странник, я не всегда была чашкой. Я была просто куском красной глина. Тысячи лет лежала я в земле. Передо мной проносились столетия, люди воевали и заключали мир, зарождались и гибли цивилизации.Вдруг пришёл мой мастер.

3. Что нужно сделать, чтобы материя превратилась в платье, металл в украшение, бумага в книгу?

4. Сочинение на тему ,, Ничто на Земле не совершается просто. Чтобы достичь чего-либо, нужно проделать путь…»

5. Подобрать антонимические пары из фразеологизмов и выписать в ряд.

семи пядей во лбу, первая скрипка,   держать язык за зубами, давать волю языку, едва сводить концы с концами, жить на широкую ногу, воспрянуть духом, олух царя небесного, за тридевять земель, как кошка с собакой, последняя спица в колеснице, повесить нос, откладывать в долгий ящик, сложа руки, рукой подать, ковать железо пока горячо, не покладая рук, душа в душу.

6. Прочитайте словосочетания и подберите по образцу лексический эквивалент.

Образец: принять решение — решить.

Сделать ошибку-ошибся, прийти на встречу-встретить, чувствовать тоску по родине-, дать название книге-название, испытать восхищение-полюбоваться, вызвать беспокойство-беспокоиться, получать наслажде, проявлять заботу-тщательный, иметь увлечения.

English Homework

I have gone to the library today.

You have kept a pet for 3 years.

Have you eaten Thai food before?

Has it rained all day?

Who have we forgotten to invite?

We haven’t heard that song already.

He hasn’t forgotten his books.

She has stolen all the chocolate!

Have I explained it well?

Who has he met recently?

How have we finished already?

He has studied Latin.

I have to know him for 3 months.

Where have you studied Arabic?

What countries they have visited in Europe?

He has hurt his leg.

She has left her phone in a taxi.

We haven’t lost our tickets.

Has she called her mother?

Has he taken a taxi?

English homework 15.01.2020

I have broken my arm when I was a child.

Have I broke my arm when I was a child?

I haven’t broke my arm when I was a child.

They have written three letters already.

Have they written three letters already.

They haven’t written three letters already.

He has finished his homework.

Has he finished his homework?

He hasn’t finished his homework.

We have been to Paris.

Have we been to Paris?

We haven’t been to Paris.

I have worked here since I graduated school.

Have I worked here since I graduated school.

I haven’t worked here since I graduated school.

I have lost my purse.

Have I lost my purse.

I haven’t lost my purse.

We have seen this movie already.

Have we seen this movie already.

We haven’t seen this movie already.

We have seen her today.

Have we seen her today?

We haven’t seen her today.

He has broken his leg.

Has he broken his leg?

He hasn’t broken his leg.

They have been to the mall twice this month.

Have they been to the mall twice this month.

They haven’t been to the mall twice this month.

Ամենապիտանի բանը: Ավ. Իսահակյան

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:
-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտեմարանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է հեքիաթը:


Ըստ քեզ` ո՞րն է ամենապիտանի բանը:
Համաձայն ե՞ս, որ լույսն է ամենապիտանի բանը: Պատասխանդ հիմնավորիր:

Ընդգծված բառերին մեկական հոմանիշ գրիր:
արդարամիտ-շիտակամիտ
խելացի-բանիմաց
կամեցավ-ցանկանալ
դժվարին-խրթին
վեհ- վսեմ
ահագին- բավականին
շինել- կառուցել
փափագս-իղձ
բախտավոր- երանելի
ուղի-ճանապարհ

Տեքստային առաջադրանք

(1) Հին մատյանը մի ամբողջ աշխարհ է՝ երփներանգ գույներով, հնչյուններով, բուրմունքով լի: (2) Շրջում եք տաքացրած կաթի գույն ունեցող մագաղաթի թերթերը և ասես մեկնում եք մի հեռավոր ճամփորդության: (3) Շրջում եք թերթերը, և այդ տրամադրությունը չի լքում ձեզ: (4) Յուրաքանչյուր գլուխ սկսվում է (զարդագրերով), (ճակատազարդով), գույների բարդ ու բազմազան անցումներով, գծերի յուրօրինակ հյուսվածքներով, ձևերի արտասովոր բազմազանությամբ՝ ամփոփված էջի վերին մասում: (5) (Մանրանկարներն) ամբողջ էջեր են կազմում, ծնվում են (բնագրի) մեջտեղում ու լուսանցքներում: (6) Հին մատյանները երաժշտություն են: (7) Ամեն մատյան իր մեղեդին ունի: (8) Սակայն ուշադիր լսելով ու նայելով՝ նկատում ես ընդհանուրը, ինչը միավորում է նրանց, և որը հավանաբար հայկական մատյանների անորսալի ազգային յուրահատկությունն է: (9) Դա մեղեդու մաքրությունն է, հստակությունը, հնչեղ գույների ուժը և դրա հետ մեկտեղ՝ նրբագեղությունն ու հարստությունը: (10) Մի զարմանալի կապ կա հին մատյանների երաժշտության և (հայկական) (ժողովրդական) մեղեդիների միջև՝ (թախծալի) ու (ոգեշունչ), զուսպ կրքով և գեղեցկությամբ առինքնող: (11) Եթե գտնեինք դրանց գունային համապատասխանությունը, կստանայինք խորանների, մանրանկարների և լուսանցազարդերի ձայնաշարերը: (12) Երաժշտության լեզվով թարգմանելով հին ձեռագրերի անկրկնելի կոլորիտը՝ տառերի սևությունը, գլխատառերի փայլփլուն (ոսկին), լաջվարդը, փիրուզը և նկարի որդան կարմիրը, կծորան հայի սրտում ծնված լուսավոր ու ջինջ (մեղեդիները): (13) Մատենադարանում պահվում է տասներեք հազար հայկական հին ձեռագիր: (14) Դրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, իր անկրկնելի դիմագիծն ու քնքուշ մեղեդին: Ըստ Կ.Բակշիի

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1. 4-րդ և 5-րդ նախադասություններում ընդգծել հոդակապով 4 բարդ գոյական.
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2. 10-րդ նախադասությունում ընդգծել  4 ածական.
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3. 12-րդ նախադասությունում ընդգծել  ՈՒ հոլովման պատկանող 2 գոյական.

.Տեքստի հետևյալ բառերին գրեք 2ական հոմանիշ
հին-հնագույն,վաղեմի
երփներանգ-գունավոր, գույնզգույն
բարդ-խրթնիմաստ, անպարզ
արտասովոր-արտակարգ, արտառոց
ուշադիր-հոգատար, աչալուրջ
ուժ-զորություն, կարողություն
մեղեդի- երաժշտություն, ավետիս
մաքրություն-մաքրակենցաղություն, մաքրասիրություն
թախծալի-տխրալի, տրտմալի
գեղեցկություն-շքեղություն, չքնաղություն
Անկրկնելի-
Լուսավոր-
Փայլփլուն-
Ջինջ-