Մեկ օր Մուսալեռցիների հետ

Այսօր կրթահամալիրի «Ակներ» ազգային երգ ու պարի համույթի հետ այցելեցինք Մուսալեռ: Առավոտյան շարժվեցինք 10:00, կրթահամալիրի ավտոբուսների կանգառից: Մինչ դպրոց այցելելը, եղանք Մուսալեռի հուշահամալիրում, որտեղ էլ երաժիշտների օգնությամբ պարերգ  արեցինք: Մուսալեռան գագաթից առկայծվում էր աննկարագրելի տեսարան՝ իր հին և նոր տներով: Այնուհետև հյուրընկալեցինք Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոց, որտեղ էլ մեզ տեսնելիս շատ ուրախացան: Սկզբում շրջեցինք դպրոցով, ցանոթացանք դպրոցի միջավայրին, շրջեցինք դասարաններով, խոհանոցով… Շրջայցից հետո եղանք իրենց դահլիճում: Դպրոց այցելելու մեր գլխավոր նպատակներից էր սովորողներին ծանոթացնել ազգային պարերին ու երգերին: Սկզբում ընկեր Աննայի և սովորողների օգնությամբ, սովորողները սովորեցին պարերից Փափուռի և Թամզարա պարերը, իսկ երգերից էլ՝ Հա~յ Նուբարը և Փափուռին: Սովորելուց հետո սովորողների և ուսուցիչների հետ պարեցինք և երգեցինք: Դպրոցին հաջողություն մաղթեցինք, սպասելով նրանց կրթահամալիրում: Մեր վերջին կանգառը գյուղի միակ եկեղեցին՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին էր, որը կառուցվել է 2016 թվականին՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Այսքանով ավարտեցինք մեր օրը, անհամբեր սպասելով սովորողներին՝ մեր կրթահամալիրում: