Ուրվականների գյուղեր

Կողբավանը, գյուղ է Արմավիրի մարզում, մարզկենտրոնից 33 կմ , ծովի մակերևույթից 1175 մ բարձրության վրա։ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով 1984 թ.-ի սեպտեմբերի 26—ին դասվել է ՀԽՍՀ գյուղերի կարգին և կոչվել Կողբավան։

Կողբավանի բնակչության

1989թ.֊40 բնակիչ

2001թ.֊114 բնակիչ

2004թ.֊145 բնակիչ

2019թ.֊178 բնակիչ

Կողբավան

Կողբավանում գրեթե բոլորը զբաղվում են անասնապահությամբ: Դրանով լուծում են ձմռան վառելիքի հարցը: Գյուղը գազաֆիկացված չէ, և կողբավանցիները ձմռանը աթար են վառում: Կողբավանում հաշվառված է 178 մարդ, սակայն, ավելի քիչ են ապրում: Բնակչության մի մասը գնում է արտագնա աշխատանքի և անասնապահության սեզոնին  վերադառնում: Ամբողջ գյուղը տարածվում է մեկ փողոցի վրա: Ընդամենը 35 տուն կա այս գյուղում:Կողբավանում չկա խմելու ջուր։ Չկա նույնիսկ խանութ։ Կողբավանը ունի մեկ փողոց։ Կողբավանում չկա որևէ հոգևոր կառույց: Գյողում չկան նար մարզական, մշակույթային, կրթական հաստատություններ: