Տոնածառի պատմությունից

Այսօր ամանորի անբաժան մասն է կազմում եղևնին։ Դեռ հազարամյակներ առաջ աշխարհի շատ ժողովուրդներ ծառի ճյուղեր էին զարդարում տարբեր տոների ու ծիսակատարությունների ժամանակ։ Սակայն դրանք որևէ աղերս չունեն Նոր տարվա հետ։ Ամանորյա տոնածառի ծնունդը կապված է գերմանական Ռեֆորմացիայի առաջնորդ Մարտին Լյութերի անվան հետ։ Համաձայն ավանդույթի՝ նա ճրագալույցի երեկոյան տուն գնալիս հոգնած նստում է ճամփեզրի եղևնու տակ և հիանում նրա գեղեցկությամբ։ Եղևնու ճյուղերի արանքից կայծկլտում էին գիշերային աստղերը։ Այդ գեղեցկությամբ տպավորված՝ Մարտին Լյութերն իր տանը զարդարում է առաջին եղևնին։
Տոնածառի գլխի աստղը խորհրդանշում է Բեթհեղեմյան աստղը, որ առաջնորդել է մոգերին դեպի Քրիստոսի ծննդյան վայրը։ Իսկ տոնածառի խաղալիքներին նախկինում փոխարինել են զանազան մրգերը, որ Գերմանիայի բնակիչները կախել են տանը դրած տոնածառից։ Առաջին ապակե խաղալիքներն ի հայտ են եկել XVI դարում, Սաքսոնիայում։ Իսկ առաջին մեծաքանակ արտադրությունը եղել է ավելի ուշ՝ XIX դարում, դարձյալ Սաքսոնիայում։
Հետաքրքիր ու գեղեցիկ ավանդույթ կա կապված դրասանգների հետ, համաձայն որի՝ մի ծեր, բազմազավակ մի կին միջոցներ չուներ զարդարելու տոնածառը, և օգնություն է խնդրում Աստծուց։ Աստված կարգադրում է սարդերին գիշերվա ընթացքում դրասանգներ գործել տոնածառի վրա։
Հայ իրականության մեջ տոնածառ, որպես այդպիսին, չի եղել, բայց հին հայերը ունեցել են ծառերի պաշտամունք։ Հիմա էլ ծիսա վայրերում զարդարվող «ցանկությունների ծառերը» հայոց հին «տոնածառերի» մնացուկներն են։
Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառը, ընդ որում՝ զարդերը եղել են բնության պարգևներ և բացարձակապես՝ բնական։
Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ։ Այդ ճյուղը Կաղանդի ծառ է կոչվում։ Տան անդամները նախ ընկուզեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանային օրհնել տալիս, հետ բերում տուն և ամրացնում գերանին։
Տոնածառի խաղալիքները հասկերից, ընկույզներից (թվով յոթ) պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև՝ մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ։
Նոր Տարվա ծառը զարդարում էին խնձորով, որը խորհրդանշում է պտղաբերություն, ցորենի հասկերով՝ ի նշան առատության, ինչպես նաև լոբու պատիճներով, որոնք ավանդաբար խորհրդանշում են ընտանիքի ամրությունը, նաև՝ մրգերով, կոպեկներով, փշերով՝ ուղղված չարի դեմ, փոքրիկ քսակներով՝ որպես առատության ու լիության խորհրդանիշ։
Կենաց ծառի կողքին կար ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր էին դրվում։ Այդ ծառը կոչվում է չաթալ ծառ։ Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լիներ։ Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառեր։

Առաջադրանք:
Ուրիշ ի՞նչ պատմություններ գիտեք տոնածառի մասին, ներկայացրեք բլոգում:

Տոնածառի ծագման մասին շատ լեգենդներ կան: Դրանցից մեկն անգլիացի վանական Ս. Բոնիֆացիուսի մասին է, ով քրիստոնեական հավատը տարածել է Ֆրանսիայում և Գերմանիայում: Մի օր շրջելիս նա հանդիպում է հեթանոսների մի խմբի, ովքեր շրջապատած մի հսկա կաղնի` պատրաստվում էին մի մանկան զոհաբերել Թոր աստծուն: Զոհաբերությունը կանխելու և մանկանը փրկելու նպատակով Բոնիֆացիուսը բռունցքի հուժկու հարվածով տապալում է ծառը, որի տեղում իսկույն աճում է մի փոքրիկ եղևնի: Սուրբը հեթանոսներին հայտնում է, թե այդ փոքրիկ եղևնին Կենաց Ծառն է և խորհրդանշում է Քրիստոսի հավիտենական կյանքը:

Աշունն իմ այգում

Արդեն աշուն է, աշնան վերջին օրերն են: Նայում եմ պատուհանից դուրս, նկատում եմ, որ ծառերը մրսել են արդեն, բակումս կախարդական աշունն է հյուրընկալվել: Նա ինձ վաղուց էր սպասում, իսկ նրան նոր եմ դիմավորում: Դուրս եմ գալիս տանից, նկատում եմ, որ դառնաշունչ քամին պատել է իմ այգին: Ուժգին քամու պատճառով ոսկեզօծվել էր աշնանային գետինը: Տերևը հոգնել էր արդեն ծառից, իսկ աշունն ուղղակի պատճառ էր… Նայում եմ շուրջ բոլորս, նկատում եմ տերևների տխուր պարը, խոտերը պատվել են ադամանդե ցողով: Ափիս էր աշնան վերջին տերևը: Զգում եմ ձմռան շունչը:

Առաջադրանք հայոց լեզվից

Փակագծերում տրված բառերից մեկը տվյալ նախադասությանը  համապատասխանում էմյուսը՝ ոչՏեղադրիր ճիշտ բառը:

ա. Տատս թոնրի կողքին էր շարել նոր թխած (1.ջնարակները, 2.նկանակները(կլոր հաց) ):
բ. Ժամանակն այդպես էլ չսպիացրեց նրա հոգում մնացած (1.խարամը, 2.խարանը):
գ. Օրակարգում ներկայացված ոչ մի հարցի շուրջ (1.միացյալ, 2.միասնական) որոշում չկայացվեց:
դ. Որոշվեց հիվանդի վիրահատությունը կատարել (1.տեղային, 2.տեղական) անզգայացումով:

Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

  1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    2.երեսից կախվել – թախանձել
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4.աչքերը փակել – ժպտալ
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
    8. գլխին տալ — ուրախանալ

    Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
  1. հետամտել-ձգտել, անթաքույց-սքողված, երբեմն-ստեպ-ստեպ
  2. հրավիրել-արտաքսել, ավերակ-շեն, լայն-անձուկ
  3. բարեկիրթ-անտաշ, գոգավոր-խորդուբորդ, համախմբել-ջլատել
  4. ականակիր-պղտոր, խոչընդոտել-խանգարել, անկանոն-օրինաչափ
    Ո՞ր շարքում ուղղագրական սխալ չկա.
  1. արփշիռ, փաղչել, հորձանուտ, տարրալուծել
  2. արհամարհել, տարորոշել, ավելորդ, բողկ
  3. քսուք, ժայտքել, ճմռթել, գախտագողի
  4. պարքև, պանդուխտ, սրտդողել, դշխուհի
    Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից.
  1. ուշաթափվել-նվաղել, աղոթել-ապաշխարել, հոծ-խիտ
  2. տամուկ-խոնավ, թեժ-մարմանդ, դալուկ-գունատ
  3. ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ
  4. լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի


 Գրի´ր տրված դարձվածքների իմաստները.

  1. Արյունը գլխին խփել-բարկանալ
  2. Լեզուն բռնվել-համրանալ
  3. Քարը փեշից թափել- համոզվել
  4. Զենքերը վայր դնել-հանձնվել

Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտ նախադասություն կստացվի:

……………………………, որը գտնվում էր Աթենքի մոտակայքում՝ դիցաբանական հերոս Ակադեմոսի անունը կրող պարտեզում:

  1. Հին Հունաստանում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը կրում էր Ակադեմիա անունը
  2. Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում
  3. Հին Հունաստանում Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը
  4. Ակադեմոսի փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում հիմնել էր Պլատոնը