Ահա և մեր կատարած փորձերը ՝



Փորձ 1 ` Հիմնային օքսիդի ՝ մագնեզիումի օքսիդի ստացումը ՝ մագնեզիումը օդում այրելով ՝
2Mg + O2 = 2+2MgO-2 + Q
Սկզբում մագնեզիումի հատիկներից մի քանիսը լցրեցինք փորձանոթի մեջ: Այնուհետև մի փոքր ջուր ավելացրեցինք և այրեցինք: Այրվող մասին մոտեցրեցինք մագնեզիումի մի հատիկ և տեսանք, որ այդ հատիկը աստիճանաբար սկսում է սպիտակել: Եվ արդյունքում մագնեզիումի այդ հատիկը սպիտակեց:


Փորձ 2 ՝ Հիմքի ՝ մագնեզիումի հիդրօքսիդի ստացումը ՝ մագնեզիումի օքսիդը ջրում լուծելով ՝
Mg(OH)2
MgO + H2O = Mg(CH)2 – ֆենոլֆտալեին
Սկզբում մագնեզիումի հիդրօքսիդը լցրեցինք փորձանոթի մեջ: Այնուհետև մի փոքր ջուր ավելացրեցինք և հատուկ փայտիկով սկսեցինք խառնել այն: Բավականին երկար խառնելուց հետո նկատեցինք, որ փորձանոթի միջի մագնեզիումի հիդրօքսիդը աստիճանաբար դառնում է վարդագույն: Եվ արդյունքում մագնեզիումի հիդրօքսիդը դարձավ վառ վարդագույն:
Այս երկու փորձերը բավականին հետաքրքիր էին, որովհետև մենք այս փորձերի շնորհիվ ձեռք բերեցինք ավելի շատ գիտելիքներ մագնեզիում տարրի և դրա հատկությունների մասին: