Կյանքում միլիոնավոր մարդկանց հետ ես շփվում, ճանաչում, սակայն նրանք չեն ամենաթանկը: Աշխարհում ամենաթանկը այն մարդիկ են, ում անվանում ենք ընտանիք: Ընտանիք չեն կոչվում միայն այն դեպքում, երբ ունեն արյունակցական: Ոչ մի աշխատանք, փող թանկ չէ այն մարդկանցից, ովքեր քեզ լույս աշխարհ են բերել, նվիրելով քեզ կյանքում թանկ բաներից մեկը՝ կյանքը: Աշխարհում կարող ես գտնել փոխարինող, դա կլինի ընկեր թե ընկերուհի, սակայն կյանքում չես գտնի ծնողիդ կամ ընտանիքիդ փոխարինող, նրանք անփոխարինելի են: