Երեկ երեկոյան, կրթահամալիր ժամանեցին Մեղրիի իրանախոսների ակումբի անդամները, իրենց ղեկավար՝ Լևոն Միրզոյանի հետ: Հյուրերին դիմավորեցինք Մայր դպրոցում, որտեղից էլ պարսկերենի ընտրությամբ խմբի մի քանի սովորողներով, ընկեր Դիանայի հետ մեր հյուրերին հասցրեցինք մինչև իրենց կացարան: Մեղրեցիները շատ էին հոգնել ճանապարհից, և որոշեցին, որ իրենց օրվա այդ մի քանի ժամը նվիրեն հանգստին: Այսօր առավոտյան, առավոտյան միասին մասնակցեցինք սբ. Երրորդություն եկեղեցում անցկացվող ժամերգությանը, որից հետո քայլքով իջանք դեպի Մայր դպրոց: Հյուրերին ծանոթացրեցինք Միջին, Ավագ, և Մայր դպրոցների դասարաններին, եղանք Միջին դպրոցի ջերմոց-լաբարատորիայում, որտեղ պատրաստվում էր արքայանարնջի չիր: Եղանք նաև կարմիր դահլիճում, մարզասրահներում, կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում: Ավագ դպրոցում մասնակցեցինք հոգեբանական հանդիպման, որի հյուրն էր հոգեբան՝Լիլիթ Շահբազյանը: Երեք դպրոցները մի լա՜վ ուսումնասիրելուց հետո, գնացինք դեպի կրթահամալիրի գինու արտադրամաս, ծանոթացանք թե ինչպես է պատրաստվում գինին, ինչպես հասկանալ գինու որակը, և նաև համտեսեցինք: Քոլեջից վերադարձանք Ավագ դպրոց, թեյախմություն ունեցանք, որից հետո գնացինք կրթահամալիրի Ագարակը: Ագարակում տեսանք մի շարք կենդանիների և թռչունների: Դե ինչ Ագարակ, առանց ձիերի: Ծանոթացանք ձիերի հետ, նաև հյուրերը հնարավորություն ունեցան ձիավարության: Ագարակից գնացինք Մայր դպրոց, մասնակցեցինք մեդիաուրբաթին, երգեցինք, պարեցինք: Մեդիաուրբաթից հետո հյուրերի հետ գնացինք իրենց կացարաններ, զրուցեցինք օրվա տպավորություններից, և վաղվա անելիքներից: Հյուրերը շատ զարմացած էին կրթահամալիրի դասարանների թափանցիկության, սովորողին տրվող ազատության և ընտրության հնարավորություններից: