Հայերենում կան բառեր, որոնք օգտագործվում են թե ուղիղ, և թե փոխաբերական իմաստով: Այդ բառերի մեծ մասը գունանուններ են:
օրինակ՝
Սև-սև զգեստ, սև օր, սև բախտ
Գորշ- գորշ օր, գորշ նապաստակ
Կանաչ- կանաչ տերև, կանաչ ճանապարհ
Սպիտակ- սպիտակ ձյուն, սպիտակ մահ
Կարմիր- կարմիր արև, կանաչ կարմիրը կապել
Փոխաբերական իմաստ ասելով, հասկանում ենք շրջված խոսք: Փոխաբերությունները շատ են գեղարվեստական խոսքում և ավելի գեղեցիկ ու պատկերավոր են դարձնում մեր լեզուն: Փոխաբերություններ են նաև դարձվածքները: Դարձվածք նշանակում է շրջված կամ հետ դրձրաց խոսք: Դարձվածքները հորինել է հիմնականում ժողովուրդը և շատ դարձվածքներ կազմված են մարդու մարմնի մասերի անվանումներով՝ քիթ, ականջ, գլուխ, սիրտ, աչք, ձեռք, ոտք: Շատ դարձվածքներ կան նաև, հոգի բառով:
Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը նախադասության մեջ կունենա փոխաբերական իմաստ:
Բնակատեղին հետզհետե ընկղմվեց (սև, գիշերային, ամենակուլ) խավարի մեջ:
Ձորի վրա ծիծեռնակի (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր կախվել անպաշտպան:
Երեկո էր, երբ իշխանը իր զորքերով մտավ այդ (անծանոթ, գեղատեսիլ, հեքիաթ) աշխարհը:
(Տխուր, թխպոտ, ամպամած) երկնքից անձրևն էր մաղում շիկացած հողին:
Ջրի ափին ինձ է նայում (ծաղկած, բուրավետ, արբած) դաղձը:
Անտրտունջ է (բարձր, դալար, լալկան) ուռին` կանգնած առվի եզրին:
Դու եկար սպիտակ շորերով, երբ (ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր իմ սրտում:
Ընդգծիր 5 բառակապակցություն, որոնց առաջին բառը տվյալ դեպքում փոխաբերական իմաստ ունի:
- Թթու դեմք, կծու արտահայտություն, խաղաղ ծով, քար անտարբերություն, սև կակաչ, միամիտ հայացք, խոր լռություն, սև սիրտ, վերջին կետ, փայլուն մակերես:
Թթու դեմք- Իմ վերաբերմունքից, նա թթու դեմք ընդունեց:
կծու արտահայտություն- Մերիի կծու արտահայտությունը վիրավորեց Սուրենին:
քար անտարբերություն- Որդու ներողություններից հետո, հայրը քար անտարբերությամբ է վերաբերվում տղայի հանդեպ:
խոր լռություն- Սենյակում տիրում էր խոր լռություն:
սև սիրտ- Տղայի անտարբերությունից, աղջիկը դարձավ սև սիրտ:
2. Սառը ջուր, ծանր խոսք, խոր փոս, ծով համբերություն, բախտի խաղ, բաց սիրտ, չար աչք, մաքուր թուղթ, գորշ կյանք:
ծանր խոսք- Եղբայրը մի ծանր խոսք ասաց:
ծով համբերություն- մեր ուսուցիչը ունի ծով համբերություն
բաց սիրտ- Ես ունեմ շատ բաց սիրտ:
չար աչք- Երեխան մահացավ, տատիկի չար աչքից:
գորշ կյանք- Նրա ասելով, առանց քրոջ, կյանքը շատ գորշ է:
Լրացուցիչ աշխատանք
գլուխ, ականջ, հոգի, բերան, լեզու բառերով երեքական դարձվածք
Ծակ գլուխ, սուր ականջ, բաց բերան, չար լեզու