Ողջույն, ես Վալերի Բալասյանն եմ, սովորում եմ Ավագ դպրոցի 9-5դասարանում: Կրթահամալիրում սովորում եմ 1-ին դասարանից, կարելի է ասել, որ սեբաստացի եմ արդեն 9տարի: Կրթահամալիրն իրականացնում է այլընտրանքային ուսուցում, որի ընթացքում կարևորվում է սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծական աշխատանքը։ ՏՏ-ները և օտար լեզուները գործածվում են առաջին դասարանից։ Արդեն 9-րդ տարին է ինչ սովորում եմ կրթահամալիրում, սակայն դեռևս չեմ մտածել դպրոցս փոխելու մասին, քանի որ կրթահամալիրն ինձ գրավել է իր ուսուցման մեթոդով, սովորողներին տրվող ազատությամբ… Կրթահամալիրում ունեմ իմ սիրելի վայրը՝ գրադարանը, քանի որ կարող եմ գիրք կարդալ, ու որտեղ էլ կարող եմ անցկացնել ազատ ժամանակս: Կրթահամալիրն իմ 2-րդ տունն է դարձել:
