Ուղղագրական աշխատանք

Բաց թողած տեղերում լրացրու խև կամ եվ.
ա/ ագեվազ, ալեվետ, ալևոր, արևագալ, բեվեռ, Գևորգ, գերեվարել, գինեվետ, գինեվաճառ, գոտևորել, երբևէ, դափնեվարդ, երևույթ, Երևան, թեթևոտն, թերևս, կարեվեր, հարևան, հոգեվիճակ, ձևել, ոսկեվարս, Եվրոպացի, հետևակ, գինեվաճառ, ունևոր:
բ/ կարևոր, համաեվրոպական, հետևակ, հոգևոր, հևասպառ, ոսկեվաճառ, ոսկևորված, պարգևել, սեթևեթ, եղր-անի, սերկ-իլ, ս-ակնած, վազ-ազ, ուղ-ճար, ուղևորվել, ունևոր, իսկույն ևեթ, Եվրոպա, Եվրոպական, օթևան, ալևոր, այցեվճար, :
գ/ այգևետ, արևելք, արևմտաեվրոպական, բարևագիր, Եվգինե, Եվրախորհուրդ, Եվրամիություն, երթևեկել, թեթևություն, Լևոնյան, հևիհև, հոգեվարք, ոգևորություն, պարգև, ոսկեվազ, Սևան, սևեռուն, տարեվերջ, հետևակ, հոգեվիճակ, ալեվարս, Երևան, արև:
Կետերի փոխարեն գրել Ղ կամ Խ.
ա/ աղցան, խախտել, փոխնորդ, պղպեղ, դաղձ, բոխկ, դժխեմ, գաղտնիք, ներգաղթ, բախտավոր, կողք, աղքատ, ախտածին, պղպջակ, խրոխտ, սխտոր, եղերերգ, գողտրիկ, դժողք, ծախսել:
բ/ եղջյուր, հաղթանդամ, ժխտել, խրախճանք, գաղջ, գեղջուկ, մառախուղ, տախտուկ, զեղչել, կխտար, սանդուղք, կեղտակորույս, ջրախեղդ, ծաղկեպսակ, վխտալ, ոսկրախտ, հաղթանակ:
գ/ ժանտախտ, գաղտագողի, վախճան, ախտահանել, կաղկանձել, տաղերգու, զղջալ, հաղթահարել, կմախք, ընձուղտ, լեռնաշղթա, եղկելի, հղփանալ, փեղկ, ուղտապան, ուխտադրուժ, ախտահարվել, աղտոտ:
դ/ ախճատել, հարբուխ, խեղանդամ, ախտ (հիվանդություն), աղտ (կեղտ), ուղտ (կենդանի), ուխտ (երդում), հարբուխ, խոզապուխտ, թախծադեմ, կարմրախտ, թուղթ, շղթայակապ, գաղտնապահ, տառեխ, հղկել, գաղտնի, փողկապ, ապերախտ, անեղծ, փոցխ, ախտորոշում, եղբայր:
ե/ թղթատար, նախատինք, պանդուխտ, եղյամ, բքախեղդ, կեղծավոր, թախանձել. կողպեք, կթղա (գավաթ), ձաղկել, ձախորդ, նախշազարդել, նախօրե, քաղց, հեղգ (ծույլ), կեղտոտ, հեղձուցիչ, բեղ, փտախտ, ակնբախ, աշխետ (ձի), ապաբախտ, արտագաղթ, գաղտնածածուկ, ծաղկահյուս, շարժասանդուղք:
զ/ խեղդուկ, մաղթանք, դշխուհի (թագուհի), մղկտալ, զմրուխտյա, բաղձալի, Ջավախք, ուղտատեղի, ողկույզ, նոխկալի, ապուխտ, սեղմել, թխվածք, շաղկապ, ողբերգակ, թուխպ, ողջ, դրախտային, ուղտափուշ, գաղթօջախ, բարեբախտ, խաղկազարդ, բախտակից, սանդղահարթակ, դժբախտ, թախծաժպիտ, թոքախտ:

Պարզ և բաղադրյալ բառեր

Բառերը ըստ կազմության լինում են` պարզ և բաղադրյալ։

Պարզ բառերը այն բառերն են, որոնք կազմված են միայն մեկ արմատից։

Օրինակ` ծաղիկ, պատ, քար, տուն, նկար, մարդ, սեղան, դուռ։

Բաղադրյալ են այն բառերը, որոնք կազմված են` արմատներից և ածանցներից։ Բաղադրյալ բառերը լինում են` բարդ, ածանցավոր և բարդածանցավոր։ Բարդ են կոչվումա այն բառերը, որոնք կազմված են երկու կամ ավելի արմատներից. օրինակ` գրատախտակ, լուսամուտ, հեռախոս, գրասենյակ։ Ածանցավոր են կոչվում այն բառերը, որոնք կազմված են` մեկ արմատից և մեկ կամ մի քանի ածանցներից. օրինակ` ուսուցիչ, դասարան, գրիչ, համակարգիչ։ Բարդածանցավոր են կոչվում այն բառերը, որոնք կազմված են մեկից ավելի արմատներից և ածանցներից. օրինակ` աշխարհագրություն, հասարակագիտություն, բնապահպանություն, առողջագիտություն, աստղագիտություն, կենսբանություն։

1.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:

Յոթ գլխով — յոթգլխանի

ստրուկի մտքով — ստրկամիտ

լի և առատ — լիառատ

կյանքի հյութ — կենսահյութ

ցավից լլկված — ցավալլուկ

մոլոր մտքով — մտամոլոր

սուր ընթացող — սրընթաց

խելքը կորցրած — խելակորուստ

նոր հայտնված — նորահայտ

մենակ ապրող — մենակյաց

խիստ բարքով — խստաբարո

երկար ապրող — երկրակյաց

նոր եկած — նորեկ

աչքին հաճելի — ակնահաճո

2.Բացատրական բառարանի օգնությամբ գտիր այս բառերի բացատրությունը:

Նկուն, պախուրց, նանիր, հորջորջել, ագուցել, զեղծել, թալկանալ, ոթել, դժնդակ, ճեպել:

Նկուն-ընկճված, հաղթահարված

պախուրց-երասանակ

նանիր-դատարկ

հորջորջել-անվանել

ագուցել-հագցնել

զեղծել-ապականել

թալկանալ-նվաղել

ոթել-հոսեցնել

դժնդակ-անգութ

ճեպել-շտապել

3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:

Հորդահոս, սառնորակ, անուշահամ, կենսագիր, զբոսանավ, կարմրազգեստ, գայլաձուկ:

Հորդահոս-արագահոս

սառնորակ-բարձրորակ

անուշահամ-դառնահամ

կենսագիր-բնագիր

զբոսանավ-շոգենավ

կարմրազգեստ-շրջազգեստ

գայլաձուկ-շնաձուկ:

4. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:

Բարձրախոս — բարձրաձայն

դեղնակտուց — դեղնականաչ

ջրաղաց — ջրամբար

աշխարհամարտ — աշխարհակալ

ծովածոց — ծովակալ

լեռնագնաց — լեռնաշղթա

սրբավայր — սրբատեղի

Առաջադրանք հայոց լեզվից, 08.10

Յոթ գլխով – յոթգլխանի, արի սրտով – արյասիրտ, կյանքի հյութ – կենսահյութ, սուր մտքով – սրամիտ, մոլոր մտքով – մոլորամիտ, սիրտը բեկված – սրտաբեկ, տագնապից հալածված – տագնապահար, կապույտ աչքով – կապուտաչյա, սուր ընթացող – սուրընթաց, խելքը կորցրած – խելակորուստ, աչքին հաճելի – աչքահաճո, մենակ ապրող – մենակյաց, խիստ բարքով – խստաբարո, հոգ տանող – հոգատար, միասին ձուլված – միաձուլված, երկար ապրող – երկարակյաց, առաջին հերթին – առաջնահերթ:

2. Յուրաքանչյուր արմատով կազմել երկուական բարդ բառ` դարձնելով այն առաջին և վերջին բաղադրիչ:

Ծառ –
Գործ –
Մարդ –
Դաշտ –
Եղբայր
Տուն –
Ոսկոր –
Սեղան –
Ջուր – ջրհոս,
Հող –
Թուղթ –

3. Գտնել հականիշ զույգերը (5 զույգ)

ա) ծանրախոհ, փութաջան, ծիծաղ, ողբ, զառամյալ, ծնունդ, թեթևամիտ, ալարկոտ, երիտասարդ, մահ
բ)   կամովին, սանձարձակ, լայնախոհ, կայուն, ակամա, նեղմիտ, զուսպ, խախուտ, լի, փուչ
գ)   ինքնավստահ, կայտառ, անագի, անուշ, պարկեշտ, վարանոտ, տրտում, պոչավոր, դառնահամ, անամոթ:

Զրույցներ և ավանդապատումներ

Շատ հետաքրքիր պատմություններ կան մեր բնակավայրերի մասին  Այդպիսի պատմությունները պարզում են, բացատրում, թե ինչի հետ է կապված մեր բնակավայրի անունը կամ որևէ այլ նշանավոր տեղանվան ծագումը` ժայռի, աղբյուրի, ձորի և այլն։ Նման պատմություններն անվանում են ավանդություններ, զրույցներ։ Ավանդությունները ոչ միայն բացատրում են տեղանունների, անձնանունների ծագումը, այլև պատմում են մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած տարբեր ու հետաքրքրական դեպքերի մասին։ Օրինակ` Զանգեզուրում գտնվող Մթնաձոր վայրի մասին ավանդությունը մեզ տեղեկություն է տալիս, թե ինչպես է առաջացել այդ տեղանունը։
Երևան
Ըստ ավանդության, երբ Նոյան տապանը ջրհեղեղից հետո կանգ առավ Արարատի գագաթին, Նոյը դուրս եկավ տապանից իր երեք որդիների, հարսերի և թոռների հետ և նայեց շուրջ բոլորը: Ջուրը ետ էր քաշվել և նա տեսավ ինչ-որ բան հեռվում: Նոյը ուրախացավ, ձեռքը մեկնեց այդ կողմ և բացականչեց. «Երևաց, երևաց…» Նա նկատի ուներ ցամաքը: Պատմում են, որ հենց այդ բարձրադիր տարածքում հետագայում կառուցեցին քաղաք, որի անունն էլ դրեցին Երևան:

Մթնաձոր
Ժամանակին մի գեղեցիկ աղջիկ է եղել։ Ասում են, որ երբ նա ծիծաղել է` չորս կողմը վարդեր ու ծաղիկներ են բացվել, իսկ երբ լաց է եղել` անձրև է եկել։ Դևերը գողացել են նրան ու տարել ձորի ամենամութ տեղը, ուր երբեք արևի լույս չի ընկնում և չկա ոչ մի կենդանի շունչ։ Աղջիկը սկսել է լաց լինել։ Ասում են նաև, թե մինչև հիմա էլ կա այդ աղջիկը։ Նա միշտ լաց է լինում, դրա համար էլ Մթնաձորում շարունակ թուխպ ու անձրև է լինում։ Մեկ-մեկ էլ, երբ եղանակը պարզվում է, ասում են, թե աղջիկը քնի մեջ ծիծաղում է։

Ապարան
Ավանդությունը պատմում է, որ Արագածի չորս գագաթներին առանց պարանի (անպարան) կախված է Գրիգոր Լուսավորչի արտասուքներով լի կանթեղը։ Այդ կանթեղը մշտավառ է, երբեք չի հանգչում, սակայն տեսանելի է միայն ազնիվ ու արդար մարդկանց։ Անպարան կանթեղի անունով էլ այդ բնակավայրը կոչվել է Անպարան, որ աստիճանաբար դարձել է Ապարան։

Զանգեզուր
Որոտանի ձորում շատ գյուղեր են եղել, ամեն գյուղում էլ` մեկ-երկու եկեղեցի։ Ամեն առավոտ, երբ հնչել են եկեղեցիների զանգերը, ձորը լցվել է նրանց ձայնով։ Լսողներն ասել են. «Զանգի ձո՛ր է, զանգի ձո՛ր է»։ Դրանից հետո բնակավայրի անունը դրել են Զանգեձոր, որն էլ հետագայում դարձել է Զանգեզուր:

Արզնի
Ասում են, որ ներկայիս Արզնիի տարածքում շատ դարեր առաջ ճակատամարտ է տեղի ունեցել հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի միջև։ Այդ ճակատամարտում Արան զոհվում է։ Շամիրամը հրամայում է իր զինվորներին` գտնել Արայի դիակը։ Քանի որ, բացի Շամիրամից, ոչ ոք չէր ճանաչում Արային, զինվորներն իրենց գտած դիակները բերում են, որ նա զննի։ Ամեն անգամ նրանք ասում են իրենց թագուհուն. «Ա՛ռ, զննի»։ Դրանից հետո այդ վայրը սկսեցին կոչել Արզնի:

Քանաքեռ
Քանաքեռ գյուղը գտնվել է պատմական Կոտայք գավառում: Կոտայք գավառի մասին տեղեկություններ են պահպանվել 7-րդ դարի Աշխարհացույցում, հայկական հին ձեռագրերում, հիշատակարաններում: Կոտայք անվան ծագման մասին, ըստ Արքեպիսկոպոս Սմբատյանց Նախիջևանցու, կան տարբեր կարծիքներ:  Ոմանք ասում են, թե՝Կոթաքար քաղաքի բնակիչները, զավթելով այս գավառը, այն անվանել են Կոտայք:  Ոմանց կարծիքով եղել է Կոտե անունով մի իշխան, որի անունից էլ մնացել է այդ անունը: Հին հիշատակարաններում պահպանվել են գյուղի հիմնադրման և նրա անվան ստուգաբանության վերաբերյալ զանազան ավանդություններ: Ըստ մի ավանդության` Քանաքեռը կամ Քամաքերը բնակատեղին է եղել Նոյի Քամ որդու՝ հիմնված ջրհեղեղից անմիջապես հետո: Մի ուրիշ ավանդություն պատմում է, թե հին ժամանակներում այդ գյուղի մերձակայքում` Դարաբաս բլրի վրա, բնակվելիս է եղել մի թագավոր` Քանան անունով: Վերջինս ունեցել է մի քույր, որ բնակվել է այն վայրում, ուր հիմա գտնվում է Քանաքեռը: Այդ աղջկան տեղի բնակիչները սովորություն են ունեցել կոչելու Քանանի քույր: Եվ այսպես՝ Քանաքույր և Քանաքեռ: Դարաբաս բլրի վրա դեռևս մնում են վերոհիշյալ իշխանի պալատի հիմքերը: Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը, վերցնելով ժողովրդական ավանդությունը, Դարաբասի գոյությունը փորձում է հիմնավորել, թե այդ պալատն իրոք Քանան իշխանինն է եղել և նա իշխել է այնտեղ, քանի որ վերջինս պատմական անձնավորություն է եղել:

 Ծարավ-աղբյուր
Հրազդան գետի ձախ ափին, ժայռի տակից դուրս է հորդում  Ծարավ- աղբյուրը: Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ պահպանվել է երկու ավանդություն: Իբր գյուղի երկու մեծավորներ ինչ-որ հարցի շուրջ վիճելիս են լինում: Նրանցից մեկը, որն ավելի խորամանկ էր, մյուսին նսեմացնելու համար, ասում է. «Ես քեզ կտանեմ աղբյուրը, ծարավ հետ կբերեմ»: Իսկ մյուսն համառում է, և երկուսով իջնում են Հրազդանի կիրճի ամենավճիտ ու սառը ջուր ունեցող աղբյուրից մեկի մոտ: Ընդդիմախոսը փորձում է ջուր խմել, մյուսն ասում է, թե այդպես չի լինի. մի վկա չկա, որ հաստատի ջուր խմելու փաստը: Դրա համար հարկավոր է գյուղ գնալ, մարդ բերել, որ ներկա լինի այդ արարողությանը: Համաձայնվում են, ձորից բարձրանում են, մտնում գյուղ՝ վկա բերելու: Իսկ գյուղում համագյուղացիները սպասում էին նրանց վերադարձին: Աղբյուրից մեծավորի  ծարավ հետ դառնալու մասին լուրն արագ տարածվում է Քանաքեռում: Այդ ժամանակվանից աղբյուրի անունը քանաքեռցիք դնում են Ծարավ աղբյուր: Երկրորդ ավանդության համաձայն` Ծարավ աղբյուր է կոչվում այն պատճառով, որ այդ աղբյուրի ջուրը շատ սառն է ու անուշահամ, ծարավ մարդը խմելով չի կշտանում: Այդ մասին կա նաև ազգագրագետ Երվանդ Լալայանի վկայությունը: Նա գրում է. «Քանաքեռի հյուսիսային կողմը` ձորում`  Հրազդանի ափին, մի մեծ աղբյուր կա, որը կոչվում է Ծարավ աղբյուր:Այս անունը, ասում է, առաջացել է նրանից, որ ինչքան ջուր խմեն այս աղբյուրից, ծարավը չի հագենա, ծարավ կմնան: Հայ մեծ լուսավորիչ Խ. Աբովյանը մանկության տարիներին շատ է խաղացել այդ աղբյուրի մոտ: Ծարավ աղբյուրի անուշ ջուրը հաստաբուն ընկուզենիների և պտղատու ծառերի ստվերը, կանաչ, ծաղկապատ տարածությունները, գարնան, ամռան ու աշնան ամիսներից կանչել են Քանաքեռի, Երևանի, անգամ Հայաստանի ծայրամասերի բնակիչներին՝ այնտեղ իրենց հանգիստն անցկացնելու: Ձորն առանձնապես բազմամարդ է եղել Համբարձման տոներին, որը սովորաբար նշվել է բնության գրկում:Այնքան գեղատեսիլ ու նշանավոր էր Ծարավ աղբյուրն իր շրջակայքով, որ, ինչպես Աբովյանն է գրում Զրնդեհից էլ մարդիկ Համբարձման տոնին գալիս էին այստեղ:

Առաջադրանք:
Շարունակիր նյութը`  քո գյուղի, բնակավայրի  կամ  այլ բնակավայրերի մասին պատմություններ ներկայացնելով:

Ծաղկաձորի անունը արդեն իսկ հուշում է , որ նա հնուց  ի վեր  գրավիչ է եղել որպես բնակավայր և հանգստավայր:Ծաղկունյանց լեռների հարավ-արևելյան  մասում ընկած գեղատեսիլ հովտի անտառներում որսի են դուրս եկել հայոց արքաները և նախարարները: Քաղաքի հետ կապված կա մի ավանդություն, որի  համաձայն քաղաքը ծաղիկներով է  պատել Ատսղիկ աստվածուհին՝թաքնվելու  համար աժդահայից, որը թփուտներում թաքնված հետևել է  աստվածուհուն: Երբ աժդահան փորձել է  հասնել աստվածուհուն և դիպչել նրան Աստղիկը  գետնին է  գցել իր ծաղկազարդ թիկնոցը, որից  հետո դաշտը պատվել է ծաղիկներով: Հետագայում քաղաքը անվանվել է Ծաղկաձոր:

Տնային աշխատանք. 11.10.19

1. Լուծեք անհավասարումը.

ա) x2 + 7x – 8 > 0

a = 1

b = 7

c = -8

D = 49 – 4 * 1 * (-8) = 45 * (-8) = 360

X1 = 7 + 9/2 = 1

X2 = 7 – 9/2 * 1 = -8

բ) 6x2 – 10x – 16 < 0

a = 62

b = -10

c = -16

D = 100 – 62 * 1 * (-16) = 64 * (-16) = 1024

X1 = 10 + 7/2 = 17

X2 = 10 – 7/2 * 1 = 3

գ) 2x2 – 11x + 9 > 0

a = 22

b = -11

c = 9

D = 121 – 2* 1 * 9 = 117 * 9 = 1053

X1 = 1/2 = 1

X2 = -1/2 * 1 = -1

  1. Լուծեք անհավասարումը.

ա) 7x2 + 2x – 25 < 0

a = 72

b = 2

c = -25

D = 4 + 2 * 1 * (-25) = 6 * (-25) = -150

X1 = 2/2 = 1

X2 = -2/2 * 1 = -2

բ) -3x2 + 10x + 32 > 0

a = -32

b = 10

c = 32

D = 100 + 32 * 1 * 32 = 109 * 32 = 3488

X1 = 10/2 = 5

X2 = -10/2 * 1 = -5

գ) -11x2 + 3x + 8 < 0

a = -112

b = 3

c = 8

D = 32 + (-11) * 1 * 8 = (-20) * 8 = -160

X1 = 3/2 = 0

X2 = -3/2 * 1 = -1

Ջ-Ճ-Չ

Կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ:

ա/  ալոճ, ակնակապիչ, աղճատել, աղջամուղջ, աճպարար, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիջ:

բ/  առաջին, առողջություն, առնչություն, բաղարջ (գաթա), բաճկոն, գաղթօջախ, գաղջ (խոնավ, բորբոսնած), գաճաճ (թզուկ, փոքր), գեղջուկ (գյուղացի), թռչուն, թռչել, թրջել, թրջոց, հորջորջել (անվանել, կոչել), մեջտեղ, միջակ, միջօրե, ողջույն, վերջին, մխրճվել, մռնչյուն, մրջյուն, շիչուկ, ողջագուրվել, քուրջ:

գ/ առաջնորդ, գոճի, դաջել, եղջերու, երկարաճիտ, զեղչել, զիջել, զղջալ, Էջմիածին, ընչացք (բեղ), ընչաքաղց (ագահ), թարթիչ, ի հեճուկս (հակառակ մեկի), իջնել, լայնալիճ, լաջվարդ (կապույտ), կտրիչ (կտրող գործիք),կտրիճ (քաջ), հառաչանք, միջամտել, միջավայր, նախճիր (կոտորած), տարեվերջ, ուռճանալ, ուռչել:

դ/  ամբողջ, առաջնորդ, առէջ, բարեհաճ, դարչնագույն, խառնիճաղան5 (խայտաբղետ), խոճկոր, խրճիթ, ծխամորճ, կառչել, կարիճ, կճղակ, կճմթել, կնճիթ, կոճկել, կորչել, կռճիկ, հարճ, ճանճ, ճղճիմ, մահճակալ, մաճկալ, մարջան, մեջբերում, մեջք, մինչև, միջև, միջադեպ, նկարչական, շեղջ (կույտ), սոճի, Սոչի, վայրէջք, վերջաբան,

Ուղղագրական վարժություններ, ձ-ծ-ց

Բաց թողած տեղերում լրացրու Ձ,Ծ,Ց.

ա/ ալեկոծություն, ածխագործ, ակաղձուն (լեփ-լեցուն), ամբարձիչ, այտուցվել, անձավ (քարայր), անցավ (առանց ցավի), անձեռոցիկ, առաձգական, առանցք, առեղծէված, առկայծել, արվարձան, արտառոց, արցունք, բազմափորձ, բարյացակամ, բարձել, բարձրախոս, բարձրահասակ, գեղձ, գլուխգործոց, գլուխկոնծի, գծուծ(մանրախնդիր), դարձյալ, դարձնել, դարձվածք, դեղձենի, դերձակ, դյուցազն, խեցեղեն, կաթնահունց, կաթվածահար, կառուցվածք:

բ/ հանդերձարան, մրցավար, ածխաթթու, ասացվածք, արձագանք, արձակագիր, արձակուրդ, բարձիթողի, դեղձանիկ, դողէրոցք, զեղծարար, ընդարձակ, ընթացք, ընթերցել, թախանձել, թախծադեմ, թյուրիմացություն, թրծել, լայնարձակ, լացակումած, լացուկոծ, լիցք, լծկան, լռակյաց, լվացք, լուցկի, խոտհունձ, կազմվածք, կայծկլտալ, կառամատույց, կատարածու, փորձություն, անձկալի, բարձրանիստ, թախծել, ծածկել, կեղծամ, կեցվածք, կցկտուր, կցմցել:

գ/ Հանդիպակաց, հանգուցյալ, հայացք, հանկարծ, հոծ, ձյունածածկ, ձվածեղ, մազապուրծ, մրցունակ, վարձավճար, փորձառու, անբիծ, անդամալույծ, անեծք, անեղծ, բարձունք, բացարձակ, բռունցք, բոցկլտալ, թխվածք, խցանահան, խցկել, խուրձ, ծածկագիր, ծածկոց, ծոծրակ, հարձակում, հեծկլտալ, հարցուփորձ:

դ/ մղձավանջ, մտածմունք, մտացածին (հորինած), մրցակից, նայվածք, շինծու (կեղծ), ոսկեզօծ, ործկալ, վարձահատույց, փորձանոթ, ակնածանք, աղցան, լուսարձակ, հերարձակ, հինավուրց, հնձել, հնոց, պախուրց (սանձ), ջրահեղձ, սանձարձակ, հեղձուցիչ, վեհապանծ,վերամբարձ, տողադարձ, տրցակ, ցնցոտի, ուրց, փղձկալ, փորձանք, քաղց, քաղցրահնչուն, քաղցրավենիք, քարածածկ, օձիք:

Էլեկտրականություն

Էլեկտրականությունը մեր տրամադրության տակ գտնվող էներգիայի ամենաօգտակար տեսակներից է: Էլեկտրականությամբ են աշխատում գրպանի լապտերները, հեռուստացույցները, սառնարանները, լվացքի մեքենաները, էլեկտրաքարշները և շատ սարքեր ու սարքավորումներ: Էլեկտրականությունը ստացվում է ինչպես մեր ձեռքին գտնվող փոքրիկ մարտկոցներից, այնպես էլ մեզանից հեռու գտնվող հսկա գեներատորներից:Հազարամյակներ շարունակ մարդիկ ականատես են եղել բնության ահեղ երևույթին՝ կայծակի շլացուցիչ բռնկմանը, և միայն մեզանից շուրջ 100 տարի առաջ նրանք սովորեցին օգտագործել բնության էլեկտրական ուժերը, էլեկտրականությանը «հարկադրեցին ծառայել» իրենց:Բնության մեջ կան լիցքավորված մանրագույն մասնիկներ: Դրանց մի մասն ունի դրական, մյուսը՝ բացասական լիցք: Բացասական լիցքով ամենափոքր մասնիկները կոչվում են էլեկտրոններ: Դրանք կարող են ուղղորդված շարժվել մետաղե հաղորդիչների ներսում: Հենց այդ լիցքավորված մասնիկների կանոնավոր հոսքը մի ուղղությամբ՝ էլեկտրական հոսանքն է: 

Լիցքի պահպանման օրենքը

Լիցքի պահպանման օրենքը ֆիզիկայի հիմնարար օրենքներից մեկն է, ըստ որի՝ էլեկտրական լիցքերը չեն կարող ինքնուրույն առաջանալ և ոչնչանալ։ Յուրաքանչյուր ատոմում պրոտոնների թիվը հավասար է էլեկտրոնների թվին։ Դրանք երկուսն էլ ունեն նույն լիցքը, այդ իսկ պատճառով մարմիններն էլեկտրաչեզոք են։ Երկու տարբեր մարմիններ հպելիս, որոշակի թվով էլեկտրոններ մի մարմնից անցնում են մյուսին: Այդ դեպքում երկու մարմիններն էլեկտրականանում են: Եթե չեզոք մարմնին որևէ այլ մարմնից անցնում են էլեկտրոններ, այդ մարմինը ձեռք է բերում բացասական լիցք, իսկ եթե մարմինը կորցնում է էլեկտրոններ, ձեռք է բերում դրական լիցք:Այդպիսով՝ մարմինն էլեկտրականանում է, երբ այն ձեռք է բերում էլեկտրոններ:Էլեկտրականացման ժամանակ էլեկտրական լիցքը վերաբաշխվում է մարմինների միջև:Երբ մարմինների համակարգը շրջապատի հետ լիցք չի փոխանակում, այդ մարմինների լիցքերի հանրահաշվական գումարը մնում է հաստատուն: