1. Ընդգծի՛ր այն բառերը, որոնց մեջ կա քար արմատը:
Պայքար, կայծքար, որձաքար, քարտեզ, քարատակ, քարբ, Պորտաքար, քարտուղար, նախշքար, երկնաքար, քանքար:
2. Ո՞րն է ավելորդ:
Պատշար, դարբին, բրուտ, ատաղձ, մատռվակ, հյուսն, քարտաշ, որմնադիր
3. Ո՞ր բառերն օրինաչափությանը չեն ենթարկվում:
Լեռնցի, փաստացի, արևելցի, հարևանցի, հարավցի, բազմաբերդցի, գերազանցի, ուռուտցի:
4 Տրվածներից որոնք, ավելանալով խոսք բառին, կարտահայտեն փոխաբերական իմաստ:
Ծանր, կեղտոտ, կիսատ, մահացու, ուրախ, կցկտուր, տեղին, թթու:
5 Քանի հնչյունափոխված բառ կա նախադասության մեջ:
Առվի եզրին կանգնած՝ նա հանկարծ նկատեց դստեր՝ ջրերի վրայով վազող կարմրավուն ծաղկազարդ գլխաշորը:
6 Հ. Թումանյանի հետևյալ ասույթներից ու թևավոր խոսքերից ո՞րը ո՞ր բացատրությանն է համապատասխանում: Նշի´ր նաև, թե որ ստեղծագործությունից է:
«Էս սարն իմն է», «Մեր ապրուստն ինչ է՝ մի կտոր չոր հաց, էն էլ հրե՜ն հա՝ երկնքից կախված» «Պսակեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին», «Բալը թանկ է», «Բանը հասավ դիվանբաշուն», «Տանը վե´ր ընկիր՝ իլիկ պտտիր»:
Ավելորդ շռայլություն չցուցադրելու համար –
Դեռահաս աղջկան կայացած տղամարդու հետ ամուսնանալիս –
Գործը դատարան հասնելու դեպքում –
Տղամարդու արժանապատվությունը վիրավորելիս –
Աղքատ մարդու վաղվա օրվա անորոշությունը շեշտելիս –
Հանրային սեփականությանը տիրանալու դեպքում —