Ֆլեշմոբի առաջադրանքներ

1. Ընդգծի՛ր այն բառերը, որոնց մեջ կա քար արմատը:

Պայքար, կայծքար, որձաքար, քարտեզ, քարատակ, քարբ, Պորտաքար, քարտուղար, նախշքար, երկնաքար, քանքար:

2. Ո՞րն է ավելորդ:

Պատշար, դարբին, բրուտ, ատաղձ, մատռվակ, հյուսն, քարտաշ,  որմնադիր

3. Ո՞ր բառերն օրինաչափությանը չեն ենթարկվում:

Լեռնցի, փաստացի, արևելցի, հարևանցի,  հարավցի,  բազմաբերդցի, գերազանցի, ուռուտցի:

4  Տրվածներից որոնք, ավելանալով խոսք  բառին, կարտահայտեն փոխաբերական իմաստ:

Ծանր, կեղտոտ, կիսատ, մահացու,  ուրախ, կցկտուր, տեղին, թթու:

5  Քանի հնչյունափոխված բառ կա նախադասության մեջ:

Առվի  եզրին  կանգնած՝ նա հանկարծ  նկատեց դստեր՝ ջրերի վրայով վազող  կարմրավուն ծաղկազարդ  գլխաշորը:

6  Հ. Թումանյանի հետևյալ ասույթներից ու թևավոր խոսքերից ո՞րը ո՞ր բացատրությանն է համապատասխանում: Նշի´ր նաև, թե որ ստեղծագործությունից է:

«Էս սարն իմն է», «Մեր ապրուստն ինչ է՝ մի կտոր չոր հաց, էն էլ հրե՜ն հա՝ երկնքից կախված» «Պսակեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին», «Բալը թանկ է», «Բանը հասավ դիվանբաշուն», «Տանը վե´ր ընկիր՝ իլիկ պտտիր»:

Ավելորդ շռայլություն չցուցադրելու համար –

Դեռահաս աղջկան կայացած տղամարդու հետ  ամուսնանալիս –

Գործը դատարան հասնելու դեպքում –

Տղամարդու արժանապատվությունը վիրավորելիս –

Աղքատ մարդու վաղվա օրվա անորոշությունը շեշտելիս –

Հանրային սեփականությանը տիրանալու դեպքում —

Տնային աշխատանք. 23.10.19

99. Գտեք հավասարման արմատների գումարն ու արտադրյալը.

ա) x2 + x = 0

X1 + X2 = 1

X1 * X2 = 0

բ) x2 – 4 = 0

X1 + X2 = 1

1 – 4 = -3

գ) x (x – 3) = 0

X1 + X2 = 1

1 (1 – 3) = 3

դ) (x – 2) (x + 3) = 0

X1 = 2

X2 = -3

x+ 3x – 2x – 6 = 0

x+ x – 6 = 0

X1 + X= -1

X1 * X2 = -6

100. Գտեք հավասարման արմատների գումարն ու արտադրյալը.

ա) x2 – 32x + 76 = 0

բ) 2x2 – 18x = 0

գ) x2 + 17x – 4 = 0

դ) 3x2 – 16 = 0

ե) -7 + 15x + 3×2 = 0

3x2 + 15x – 7 = 0

X1 + X2 = -b/a = -15/3 = -5

X+ X2 = c/a = -7/3 = -2  2/3

Դասարանական աշխատանք. Երկհնչյուն

Հայերենի երկհնչյունները
Յ կիսաձայնը միանում է որևէ ձայնավորի և երկհնչյուն կազմում: Հայերենի երկհնչյուններն են՝
• այ- հայր, մայր, գայլ
• յա- մատյան, կյանք, ոսկյա
• ույ- լույս, բույն, գույն
• յու-բյուր, առյուծ
• ոյ- խոյ, գոյ
• յո-յոթ, յոդ
• եյ- թեյ, Սերգեյ
• յի- տնային, խաղայի:
Երկհնչյուն է նաև ե-ն, որը բառասկզբում և ձայնավորից հետո՝ բառամիջում, արտասանվում է յէ, օրինակ՝ եղբայր, ամենաերկարակյաց:
Եթե յ-ն երկու ձայնավորների միջև է գտնվում, այն երկհնչյուն է կազմում իրենից հետո եկող ձայնավորի հետ: Օրինակ՝ կարդայի բառում երկհնչյուն է ոչ թե այ-ը, այլ յի-ն:
Առաջադրանքներ՝

  1. Տրված բառերը խմբավորիր ըստ նույն երկհնչյունի:
    Մարմարյա, գյուտ, հորեղբայր, յոթանասուն, արդյոք, նյութ, հյուրասիրություն, տեսաերիզ, մակույկ, պաշտոնյա, քաղաքամայր, նյարդ, կյանք, հնչյուն, գործունյա, հայելազարդ, շագանակագույն:

Մարմարյա, պաշտոնյա, նյարդ, կյանք, գործունյա։
Գյուտ, նյութ, հյուրասիրություն, հնչյուն։
Հորեղբայր, քաղաքամայր, գործունյա։
Յոթանասուն, արդյոք։
Տեսաերիզ։
Հայելազարդ։

  1. Կազմիր բառեր:
    Ակնաբուժ, անասնաբուծ, մարդախույս, բազմաճյուղ, բյուրակն, սյունաշար:
  2. Գտիր տրված բառերի հոմանիշները:
    կոտոշ (պոզ), իրար, հոտ, երկնագույն:
    Կոտոշ — եղջյուր
    իրար — միմյանց
    Հոտ — բույր
    Երկնագույն — կապույտ
  3. Ընտրիր և լրացր ու համապատասխան բառը՝ բյուր, սույն, սյուն, բույր:
    Սույն թվի ապրիլ ամսին մասնակցեցինք օլիմպիադայի:
    Տաճարի մեկ սյունը դեռևս կանգուն էր:
    Ծաղիկների բույրը լցրել էր սենյակը:
    Արագածը բյուր աղբյուրների լեռ է:
  4. Արտագրիր և լրացրու երկհնչյունները՝ այ, յա, յու, յե:
    Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտը՝ Կորյունը, գրել է իր ուսուցչի կյանքի պատմությունը: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի Հացեկաց գյուղում: Նրա հայրը Վարդանն էր, իսկ մոր մասին տեղեկություններ չկան:
    Մեսրոպը կրթություն ստացել է հունական դպրոցում: Հետո շրջել է Հայաստանով մեկ, ժողովրդի համար կարդացել է Աստվածաշունչ մատյանը և թարգմանել հայերեն: Նա հասկացել է, որ հայը պիտի իր գիրն ունենա, կարդա և գրի մայրենի լեզվով:

Adjective

Good-better, best
Nice-nicer, nicest
Big-bigger, biggest
Hot-hotter, hottest
Small-smaller, smallest
New-newer, newest
Crazy-crazier, craziest
Lazy-lazier, laziest
Kind-Kinder, the kindest
Bad- worse, worst

Interesting- more interesting — the most interesting
Beautiful- more beautiful — the most beautiful
Wonderfull- more wonderfull- the most wonderfull
Colorful- more Colorful — the most Colorful
Amazing- more Amazing — the most Amazing
Boring- more Boring — the most Boring
Positive- more Positive — the most Positive
Negative- more Negative — the most Negative
Awesome- more Awesome — the most Awesome
Perfect- more Perfect — the most Perfect
Gossip- more Gossip — the most Gossip

Գործնական աշխատանք

Գծերի փոխարեն գրել Մ կամ Ն:
Ռմբակոծել, բմբուլ, անբախտ, ամբողջովին, անբասիր, անբարտավան, ամբոխ, ամպագոռգոռ, ամփոփել, ինքնամփոփ, համբույր, ճամփա, ըմպանակ, ամբավ, ամբար, անբիծ, ըմբոստ, ըմբռնել, բանբեր, անբարբառ, ըմբոշխնել, Մանվել, Սամվել, անփույթ, անբարյացակամ, ճամփորդ, անբերրի, բամբասել, բանսարկու, ճամպրուկ, անպաճույճ, շամփուր, սիմֆոնիա, անպատճառ, բանվոր, անպշող, ճամբար, անպայման, ամպրոպ:

Գծերի ձոխարեն գրել Վ կամ Ֆ:
Սֆինքս, հավք, գովք, ասֆալտ, փլավ, հարավային, ավտոմեքենա, նավթ, օվկիանոս, նավթավառ, զավթել, Աֆրոդիտե, Ավրորա, թավշյա, ավտոմատ, հազիվհազ, ֆշշոց (օձի), վշշոց (ջրի), թոֆչանք, նզովք, կաթված, սֆինքս, նավթամուղ, Աֆղանստան, Խոսրով:

Գծերի փոխարեն գրել Ժ կամ Շ:
Դշխեմ, դժնի, երաժիշտ, աժդահա, գշտվել, դժխո, դշխուհի, նժտար, նշդարենի, երաշտ, երաշտահավ, հուժկու, օշտվել, պատժգամբ:

Գծերի փոխարեն գրել Ռ կամ Ր:
Սարսուռ, բարբառել, կարկառուն, վարվռուն, խրճիթ, ծարավ, բռոնզ, մարմար, պառկել, ջղագրգիռ, գորգոռալ, հոգեթրթիռ, ժխոռ, բարբառ, ահասարսուռ:

Սպիտակ ջրաշուշանը (ամերիկյան հնդիկների հեքիաթներից)

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։


Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:
Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․
Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Առաջադրանք

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։
  • Պատկերավորման միջոցները շատ են։
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հդկացիների կյանքից։
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

Նյութերի հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական

1. Նյութի անվանում՝ Ջուր – համար մեկ նյութը բնության մեջ

Բանաձև՝ H2O

Ագրեգատային վիճակ՝ հեղուկ

Հոտ և համ՝ չունի

Գույն՝ չունի

Փայլ՝ չունի

Խտություն՝ 1,00

Լուծելիությունը ջրում՝ չի լուծվում

Պլաստիկություն՝ չունի

Ջերմաէլետրահաղորդականություն՝ չունի

Համան և եռման ջերմաստիճան՝  0, 100

2. Նյութի անվանում՝ Կերակրի աղ

Բանաձև՝ NaCl

Ագրեգատային վիճակ՝ պինդ

Հոտ և համ՝ ունի

Գույն՝ չունի

Փայլ՝ չունի

Խտություն՝ 2,17

Լուծելիությունը ջրում՝ լավ

Պլաստիկություն՝ չունի

Ջերմաէլետրահաղորդականություն՝ ունի

Համան և եռման ջերմաստիճան՝ 801, 1465

3. Նյութի անվանում՝ Սախարոզ

Բանաձև՝ C12H23O11

Ագրեգատային վիճակ՝ պինդ

Հոտ և համ՝ ունի

Գույն՝ ունի

Փայլ՝ չունի

Խտություն՝ 1,59

Լուծելիությունը ջրում՝ լավ

Պլաստիկություն՝ չունի

Ջերմաէլետրահաղորդականություն՝ չունի

Համան և եռման ջերմաստիճան՝ 185, քայքայվում է

4. Նյութի անվանում՝ թթվածին

Բանաձև՝ O2

Ագրեգատային վիճակ՝ գազային

Հոտ և համ՝ չունի

Գույն՝ չունի

Փայլ՝ չունի

Խտություն՝ 0,00143

Լուծելիությունը ջրում՝ քիչ

Պլաստիկություն՝ չունի

Ջերմաէլետրահաղորդականություն՝ ունի

Համան և եռման ջերմաստիճան՝ -219, -183

5. Նյութի անվանում՝ Ազոտ

Բանաձև՝ N2

Ագրեգատային վիճակ՝ գազային

Հոտ և համ՝ չունի

Գույն՝ չունի

Փայլ՝ չունի

Խտություն՝ 0,00125

Լուծելիությունը ջրում՝ քիչ

Պլաստիկություն՝ չունի

Ջերմաէլետրահաղորդականություն՝ ունի

Համան և եռման ջերմաստիճան՝ -210, -196

6. Նյութի անվանում՝ քացախաթթու

Բանաձև՝ CH3COOH

Ագրեգատային վիճակ՝ հեղուկ

Հոտ և համ՝ ունի

Գույն՝ ունի

Փայլ՝ չունի

Խտություն՝ 1,05

Լուծելիությունը ջրում՝ միախառնվում է ցանկցած հարաբերակցությամբ

Պլաստիկություն՝ չունի

Ջերմաէլետրահաղորդականություն՝ չունի

Համան և եռման ջերմաստիճան՝ 17, 118

7. Նյութի անվանում՝ կավիճ

Բանաձև՝ CaCO3

Ագրեգատային վիճակ՝ պինդ

Հոտ և համ՝ չունի

Գույն՝ ունի

Փայլ՝ չունի

Խտություն՝ 2,71

Լուծելիությունը ջրում՝ չի լուծվում

Պլաստիկություն՝ չունի

Ջերմաէլետրահաղորդականություն՝ չունի

Համան և եռման ջերմաստիճան՝ քայքայվում է

Ատոմի կառուցվածք․ Քիմիա

1․ Ատոմի կառուցվածք

Ատոմը նյութի փոքրագույն մասինիկն է։ Ատոմը էլեկտրաչեզոք մասնիկ է։ Էլեկտրաչեզոք նշանակում է, ատոմի ներսում գտնվող տարրական մասնիկներ թիվը իրար հավասար են։ Ատոմը կազմված է դրական լիցքավորված միջուկից և միջուկի շուրջը պտտվող բացասական լիցքավորված էլեկտրոններից։

N=A-Z

Ատոմի սահմանումը ՝

Ատոմը տարրական մասնիկների փոխազդեցության արդյունք է։
Ներկայումս ատոմում հայտնաբերել են մոտավորապես 300 տարրական մասնիկ։

Ատոմի բաղադրությունը՝

▪️

Միջուկ՝
Պրոտոն-p
Նեյտրոն-n

Էլեկտրոն-e

Իզոտոպներ՝

H
H1-(1p)1e, պրոտիում
H2-(1p, 1n )1e, դեյտերիում
H3-(1p, 2n)1e, տրիտիում

Որեշել հետևյալ ատոմների բաղադրությունը․

C, H, O, N, P, S
Fe, Na, Cl, Mg, Ca, F ,Br, I, Cu, Zn, Mn, Ag, Au

H(1p, 1n)1e

2․ Քիմիական տարրերի պարբերական օրենք
3․ Քիմիական տարրերի պարբերական համակարգը՝ աղյուսակը

Գործնական աշխատանք․ Քիմիա

Դաս  3. Գործնական  աշխատանք  3 — <<Քիմիական տարրերի պարբերական համակարգի  ֆիզիկական իմաստը>>.

Բնութագրեք  հետևյալ  տարրերը՝ ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր, ծծումբ, նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, սիլիցիում, մանգան, պղինձ, ցինկ, արծաթ, ոսկի․․․ ըստ  հետևյալ սխեմայի՝

  • քիմիական  տարրի  նշանը…….
  • կարգաթիվը…..
  • միջուկի  լիցքը …..
  • հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar
  • ատոմի բաղադրությունը ….
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ) …
  • ո՞ր  պարբերության տարր  է …
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է …
  • ատոմի էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը՝ էլեկտրոնների  բաշխումը  ըստ էներգետիկ մակարդակների,էլեկտրոնային բանաձևը, նաև  քվանտային  բջիջներով
  • մետաղ է,`թե ոչմետաղ

1) քիմիական  տարրի  նշանը…

O

2) կարգաթիվը…, միջուկի  լիցքը …,

8, +8

3) հարաբերական  ատոմային  զանգվածը…

16

4)մեկ  ատոմի  զանգվածը (գ)…

26,56×10-27

5) Դիրքը պարբերական համակարգում“ո՞ր  պարբերության տարր  է,խումբը…,ենթախումբը…

Պարբերություն II, Խումբ VI, Ենթախումբ՝ երկրորդական

6)  Ատոմի բաղադրությունը

(8p, 8n)  8e

7)էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը…

+8, I-2, II-6

8)ինչպիսի՞ տարր է` մետաղ  է, թե՞ ոչ մետաղ

ոչ մետաղ

9) Օքսիդացման աստիճանը`ՕԱ

ՕԱ՝ 0, -2

1. քիմիական  տարրի  նշանը…

Al

2. կարգաթիվը…, միջուկիլիցքը …,

13, +13

3. հարաբերականատոմային  զանգվածը…

27

4. մեկ  ատոմի  զանգվածը (գ)…

4,48×10-26

5. Դիրքը պարբերական համակարգում“ո՞ր  պարբերության տարր  է,խումբը…,ենթախումբը…

Պարբերություն 3, Խումբ III, Ենթախումբ՝ գլխավոր

6. Ատոմի բաղադրությունը

(13 p, 14 n) 13e

7. էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը……

+13,  I – 2, II – 8, III – 3

8. ինչպիսի՞ տարր է` մետաղ  է, թե՞ ոչ մետաղ

Մետաղ

9. Օքսիդացման աստիճանը`ՕԱ

ՕԱ՝  0,  +3

Ֆոսֆոր՝

1) քիմիական  տարրի  նշանը…

P

2) կարգաթիվը…, միջուկի  լիցքը …,

15, +15

3) հարաբերական  ատոմային  զանգվածը…

31

4)մեկ  ատոմի  զանգվածը (գ)…

51,46×10-27

5) Դիրքը պարբերական համակարգում“ո՞ր  պարբերության տարր  է,խումբը…,ենթախումբը…

Պարբերություն III, Խումբ V, Ենթախումբ՝ երկրորդական

6)  Ատոմի բաղադրությունը

(15p, 16n)  15e

7)էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը…

+15, I-2, II-8, III-5

8)ինչպիսի՞ տարր է` մետաղ  է, թե՞ ոչ մետաղ

ոչ մետաղ

9) Օքսիդացման աստիճանը`ՕԱ

ՕԱ՝ 0, -3

Իրանական պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոն

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համատեղ Հայաստանում այս տարի կազմակերպում է իրանական պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոն։ Մրցույթի մասնակիցները պետք է լինեն 12-15 տարեկան սաներ: Մրցույթի ընթացքում, մասնակիցները պետք է ասմունքեին հատվածներ Ֆիրդուսու «Շահնամե» էպոսից, հայերեն կամ պարսկերեն տարբերակներով: Հոկտեմբերի 15-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր հյուրընկալեցին ժյուրիի անդամները, ովքեր լսելու էին կրթահամալիրի այն սաներին, ովքեր պատրաստ էին մասնակցել այս մրցույթին: Կրթահամալիրից մրցույթին մասնակցում են Ռուզան Մինասյան, Յանա Նահապետյանը, Գրիգոր Գրիգորյանը, Նունե Հովհաննիսյանը, Լիրա Խաչատրյանը, Անի Արղությանը, Լիլիկ Երեմյանը, Լուսինե Հակոբյանը և Լիա Հարությունյանը: Մասնակիցների ասմունքից հետո, անդամները մի քանի րոպե ժամանակ խնդրեցին, քննարկելու համար: Քննարկումից հետո, պարզ դարձավ, որ հաջորդ փուլ անցան պարսկերեն ասմունքողներից՝ Գրիգորը, Նունեն, Լիրան, իսկ հայերեն ասմունքողներից՝ Անի և Լուսինեն: Հաջողություն ենք մաղթում մեր մասնակիցներին: