Շաբաթ օրը, «ԿՈՄԻՏԱՍՈՎ` ԱՇՏԱՐԱԿ» նախագծի շրջանակներում, կրթահամալիրի «Ակներ» ազգային երգ ու պարի համույթի հետ գնացինք ք.Աշտարակ: Աշտարակում այցելեցինք «Սպիտակավոր» եկեղեցին, Կախովի կամուրջ և Պերճ Պռոշյանի տուն-թանգարան: Սկզբում շրջեցինք ք.Աշտարակով, այցելեցինք Սպիտակավոր եկեղեցին, Ծիրանավոր եկեղեցին: Շրջայցից հետո գնացինք թանգարան: Այդ օրը, Պռոշյանի տուն-թանգարանում տեղի էր ունենում <<Արվեստ և ժամանց>> փառատոնը: Փառատոնին ներկայացվում էին թոնրում թխված թարմ լավաշը, իրենց պատրաստած իրերը ներկայացնողները՝ կավագործը, փայտագործը, տիկնիկագործը, դարբինը, տակառագործը, հրուշակագործը, մաքոքի վարպետը և օճառագործը: Միջոցառման կախարդական հատվածը ապահովեց աճպարարը՝ իր ապշեցնող հնարքներով: Տեղում համտեսեցինք տեղացիների պատրաստած համեղ ուտելիքները, պարեցինք, երգեցինք, խաղող ճզմեցինք, նկարվեցինք… Այսքանով ավարտեցինք մեր ճամփորդական օրը: Այդ օրը նշանավոր էր նաև ինձ համար, քանի որ ես դարձա իրենց խմբի մի մասնիկը՝ որպես «Ակներ» ազգային երգ ու պարի համույթի լուսաբանող-լրագրող:
Դեպի Աշտարակ «Ակներ» ազգային երգ ու պարի համույթի հետ
